> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՆՏԱԽՏ

ԲԱՆՏԱՅԻՆ ՕՐԱԳԻՐ. ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՆՏԱԽՏ

Երբեմն չափազանց դժվար է արձանագրել` որտեղից եւ ինչու են մեկնարկում պրոցեսները եւ ինչպես են կանգ առնում: Մտածողության ձեւախեղումը համաճարակի պես մի բան է, բայց ինչպե՞ս կանգնեցնել այն:
Ալբեր Քամյուի «Ժանտախտի» մեջ համաճարակը սկսվեց անհայտ պատճառներով, եւ, մեծ հաշվով, դադարեց բոլորովին անսպասելի: Համաշխարհային նշանակության այդ վեպի արժեքը, սակայն, այն մարդիկ են, ովքեր ժանտախտի ժամանակ պայքարում են ժանտախտի դեմ, հստակ իմանալով, որ անզոր են նրա առաջ: Ի վերջո, ժանտախտը դադարում է, ու ոչ ոք չի կարող պարզաբանել, թե ինչպես:
Ժանտախտի ժամանակ ժանտախտի դեմ պայքարածները, սակայն, իրենց հաղթանակած են զգում ոչ թե այն պատճառով, որ գտել են բուժումը (վեպում այն չի էլ գտնվում), այլ որովհետեւ չեն տրվել ժանտախտին, չեն ընկրկել նրա առաջ, չնայած որեւէ կերպ պաշտպանված չէին նրանից:
Ամերիկյան, եթե չեմ սխալվում, համանուն ֆիլմը Դաստին Հոֆմանի անզուգական դերակատարմամբ, ի՛ր լուծումն է առաջարկում: Ժանտախտի դեմ պայքարի նրա տարբերակը ավելի հարձակվողական է: Հոլիվուդյան ֆիլմը պնդում է` ինչ-որ տեղ կա, պահված է, գոյություն ունի բալասանը, հարկավոր է այն փնտրել, համառորեն փնտրել եւ փնտրտուքի մեջ լինել գիտակ, պրոֆեսիոնալ, նվիրված, ազնիվ ու վճռական: Դաստին Հոֆմանի հերոսը, Կուբա Գուդինգի հերոսի օգնությամբ, գտնում է բալասանը. համաճարակի սկզբնաղբյուր դարձած կապիկի օրգանիզմում կա նաեւ ժանտախտի հարուցիչի հակամարմինը, որ չեզոքացնում է նրան: Բուժումը գտնված է, հաղթանակը լիակատար է եւ վերջնական:
Այսուհանդերձ` Հոֆմանի հերոսի հաղթանակը անհնար է առանց Քամյուի հերոսի: Հենց վերջինս է Հոֆմանի հերոսին, կամ, ավելի ճիշտ, այն ստեղծած հեղինակին ներշնչել` շարունակել պայքարը ժանտախտի դեմ եւ գտնել նրան վերջնականորեն հաղթելու բանալին, բանաձեւը: Այդ բանաձեւը գիտական է եւ պարզ. հայտնաբերել ժանտախտի սկզբնաղբյուրը, այն կետը, որտեղից սկսվել է պրոցեսը, որովհետեւ լուծումը սկզբի մեջ է, սկզբնաղբյուրի մեջ:
Հայկական ժանտախտի դեմ պայքարը կարեւոր հանգրվանի է հասել. պայքարը ունի նվիրյալներ, ինչը նշանակում է, որ փնտրտուքը շարունակվում է ու չի դադարելու: Գտնված է նաեւ սկզբնաղբյուրը. մեր համաճարակի սկզբնաղբյուրը թուրքը չէ, ռուսը չէ, վրացին չէ, պարսիկը չէ, այլ` մեզնից յուրաքանչյուրը` կոնկրետ ես, կոնկրետ դու, կոնկրետ նա: Ոչ թե բոլորը, այլ` յուրաքանչյուրը: Մեզնից յուրաքանչյուրը սկզբնաղբյուր է համաճարակի, եւ ուրեմն` մեզնից յուրաքանչյուրը նաեւ դեղի, բալասանի, հակամարմնի կրող է: Մեզնից յուրաքանչյուրի մեջ է թաքնված լուծումը, եւ խնդիրը հասել է այն մեր միջից դուրս կորզելուն, կիրառելուն, վերջնական բուժմանը հասնելուն:
Ալբեր Քամյուի հերոսը պայքարում էր ժանտախտի դեմ, չնայած ներքուստ գիտակցում էր, որ չի գտնելու բուժումը: Բայց նա գիտեր նաեւ, որ ժանտախտը հավերժ չի կարող շարունակվել, եւ նրա վերջը արագացնելու մի ճանապարհ կա, միայն մեկ ճանապարհ` չտրվել նրան, չհանձնվել, չնայած ժանտախտը` փոթորկվող ժանտախտը հունձ է անում` անարգել նոսրացնելով, նոսրացնելով, նոսրացնելով մարդկային շարքերը: Քամյուի հերոսն էլ լուծումը ինքն իր մեջ գտավ. նա որոշեց հաղթել ժանտախտին եւ հաղթեց, չնայած հաղթանակը անհնարին էր թվում եւ աննշմարելի, չնայած օգնություն չկար ոչ մի տեղից, եւ ոչ մի հույս:
Երբեմն իսկապես չափազանց դժվար է արձանագրել` որտեղից են սկսվում պրոցեսները եւ ինչպես են կանգ առնում: Բայց, ի վերջո, ցանկացած պրոցես կառավարելի է մեզ համար, եթե մենք չենք ընկրկում նրա առաջ, չենք հանձնվում նրան: Մենք կրողն ենք հայկական ժանտախտի, մենք հիվանդ ենք հայկական ժանտախտով եւ մեր մեջ է մեր ժանտախտի բուժումը:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
շարունակելի

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Սեպտեմբեր 18th, 2010 at 16:01 | #1

    Սիրելի Նիկոլ՜:(ջանը չեմ սիրում,դա թուրքերեն է)
    Ափսոս,որ դու մեր հետ չէիր երեկ:Բոլորը շատ լավ ելույթ ունեցան,և,իհարկե մեր պարծանք Լևոնը:Գ.Ջհանգիրյանի ոճն է քո ոճին մոտ:Շուտով դու էլ կգաս,հիմա ես վստահ եմ:
    Ինձ երբ ասում են.«մի մտածի,մենք կհաղթենք»,ես պատասխանում եմ.«ես դա գիտեմ,ես միայն մտածում եմ,ե՞րբ»:Հիմա կարծում եմ,շուտով:

  2. Ashot K.
    Սեպտեմբեր 19th, 2010 at 13:03 | #2

    Verlucutyuny uxaki sparich e, ayn yntercoxin shans chi toxnum sovorutyan hamadzayn patchary irenic durs pntrelu.

  3. MM
    Սեպտեմբեր 20th, 2010 at 00:40 | #3

    Nikyol jan, du hrashq es!!Astvac qez pahapan! Bavakan yerkar chem grel, bayc Astco amen ors sksvum e qo hamar axotelov u vstah em ,vor mer axotqner@ tex khasnen.. Du mer azatutyan odn u jurn es!PAYQAR , PAYQAR MINCHEV VERCH!

  4. Armen
    Հոկտեմբեր 22nd, 2010 at 13:00 | #4

    hm

  1. No trackbacks yet.