> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԴՈՒՔ ԱՐԺԱՆԻ ԵՔ …

ԴՈՒՔ ԱՐԺԱՆԻ ԵՔ …

Ստորեւ ներկայացնում ենք եւս մեկ հարցուպատասխան www.nikol.am վեբկայքից:

ԱՐՏԱԿԻ ՀԱՐՑԸ - Բարեւներս, պարոն Փաշինյան. Դուք կարո՞ղ եք մի խորհուրդ տալ, թե ինչպես վարվել այնպիսի դեպքերում, որ հիմա կներկայացնեմ, նամանավանդ, որ նման դեպքեր Հայաստանում շատ-շատ են լինում: Իմ հորեղբոր տղան աշխատում է ոստիկանությունում, միջին պաշտոն է զբաղեցնում: Ընտրություններից առաջ վարչության պետը նրան կանչել էր ու ասել, որ եթե մեր գյուղում Սերժ Սարգսյանը չանցնի, իրա գլխին գործ կսարքեն ու կնստացնեն ( չեմ կասկածում, որ կանեին): Խեղճ մարդը ծնկաչոք բոլորին աղաչում էր, որ Սերժին ընտրեն: Իրա երեխաներին խղճալով (3 անչափահաս երեխա ունի) ես գնացել ու ընտրել եմ Սերժին, երբ որ ինձ համար Սերժը ավելի անընդունելի էր, քան Սուլթան Համիդը:

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ - Սիրելի Արտակ, Ձեր հարցը այնքան խոսուն է, որ կարելի է դրան պատասխանել լռությամբ: Ձեր նկարագրած մոտեցման մեջ է Հայաստանի դժբախտությունը այսօր եւ պատմության ողջ ընթացքում: Ինչո՞ւ է Ձեզ թվում, որ ընտրակեղծարարները, սափրագլուխները եւ այսօրինակ տականքը տապակվում է Սերժ Սարգսյանի նկատմամբ տածած սիրո մեջ: Կամ մի՞թե կարծում եք, թե Մարտի 1-ի մարդասպանները իրենց անձնական հաճույքի համար են սպանել: Ոչ իհարկե, նրանց էլ է ասվել, որ եթե չկատարեն իշխանության ապօրինի հրամանները, նրանց գլխին էլ գործ կսարքեն: Նրանք էլ, մտածելով իրենց երեխաների մասին, սպանել են ուրիշի երեխաներին: Կամ մի՞թե կարծում եք, թե Ձեր հորեղբոր որդուն ապօրինի հրահանգ տված վարչության պետը երեխաներ չունի: Նրան էլ իր վերադասն է հրամայել եւ սպառնացել, որ եթե Սերժ Սարգսյանի համար X թվով ձայներ չբերի` կհայտնվի ճաղերի հետեւում: Ողբերգությունը հենց այն է, որ Հայաստանում ամենավերջին տականքություններն իրագործվում են երեխաների վրա հղում անելով: Ձեր ասածից զգացվում է, որ Դուք համարում եք, թե ինչ-որ լավ բան եք արել Ձեր հորեղբորորդու երեխաների համար: Հակառակը չեմ պնդի, միայն կասեմ, որ Դուք քվեարկել եք հանուն այն բանի, որ այդ երեխաները, ինչպես նաեւ Ձե՛ր երեխաները ապրեն այնպիսի Հայաստանում, որ այսօր կա, գոյություն ունի: Դուք այսօրվա իրականության համահեղինակն եք եւ ինքներդ որոշեք` լա՞վ եք արել, թե՞ վատ: Ցավոք, ես չեմ կարող Ձեզ խորհուրդ տալ, թե համանման հաջորդ իրավիճակում ինչպես վարվել, որովհետեւ ես չեմ կարող խորհուրդ տալ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացուն, որը համարում է, թե Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելը ավելի վատ է, քան Աբդուլ Համիդին ձայն տալը, եւ, այնուամենայնիվ, քվեարկում է Սերժ Սարգսյանի օգտին: Ոչնչով չեմ կարող Ձեզ մխիթարել, որովհետեւ ցանկացած բռնապետություն հիմնված է հենց Ձեզ նման մարդկանց վրա: Ձեզ նման մարդկանց վրա է հիմնված լինում նաեւ ցանկացած օկուպացիոն ռեժիմ: Լավ է գոնե, որ Դուք Հայ ազգային կոնգրեսին չեք մեղադրում անսկզբունքայնության մեջ, որովհետեւ Հայաստանում քիչ չեն մարդիկ, ովքեր ներքուստ մի ուրիշ ձեւի հեղափոխական են, բայց միայն ներքուստ: Նրանց թվում է, թե իրենք պետք է առավոտից-իրիկուն քծնեն իշխանավորներին եւ օլիգարխներին, լպստեն նրանց կոշիկները, նրանց թերմածքներով պահեն իրենց լակոտներին եւ սրա դիմաց շարունակեն կոշիկ լիզել, իսկ Հայ ազգային կոնգրեսը քափ-քրտինքի մեջ իրենց համար պետք է Հայրենիք կերտի, երկիր կառուցի, արդարություն եւ օրինականություն հաստատի: Էս վերջերս մի այդպիսի ինկոգնիտո նամակ էի ստացել: Հեղինակը գրում էր, որ ինքը մի հայտնի օլիգարխի օֆիսում է աշխատում եւ չի կարող իր անունը գրել, քանի որ երեխա է պահում. նա գրում էր, որ աշխատանքի բերումով բազմաթիվ ապօրինությունների է մասնակցում եւ բողոքում էր, որ Հայ ազգային կոնգրեսը բավարար չափով ակտիվ չէ իշխանափոխություն անելու համար: Համոզված եմ` այս քաղաքացին չի մասնակցում հանրահավաքներին կամ այլ միջոցառումներին, որ իր օլգարխ պապան իրեն աշխատանքից չազատի: Բայց իշխանափոխություն ուզում է, շատ է ուզում, բայց չի ուզում, որ իր երեխեքը օլիգարխի թերմածքից զրկվեն, չի ուզում որեւէ բան անել, որովհետեւ բան անելով` վտանգում է իր երեխաներին բաժին հասած թերմածքը: Սիրելի Արտակ, Դուք էլ եք ուզում, որ Հայաստանում արդարություն հաստատվի, բայց Ձեր հորեղբորորդուն չեք նախատում հարամ հաց ուտելու համար, այլ որպեսզի նա չզրկվի այդ հարամ հացից, գնում եւ քվեարկում եք նույնիսկ Աբդուլ Համիդի օգտին: No comment: Ուրիշ ոչինչ ասել չեմ կարող:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Mleh Ishkhanian (Beirut)
    Սեպտեմբեր 9th, 2010 at 14:10 | #1

    Ayo, problem@ sdrgamid zhoghovurtn e. Pntpntatsogh, nvnvatsogh, tshnamiyin nerpanner@ lizogh, payts ir Azadutyan ou arzhanabadvutyan hamar chbayqarogh hay@.
    Artak jan, tser desag@ aveli vattarn e qan 5,000 dramov khighjn ou badiv@ vajarrqi hanogh hayerou sdvar panag@. Harkelov hanterts tser angeghdzutyan bortgum@, khorabes khghjalov ou garegtselov hanterts tsez ou tser horeghporortiyin yerekhanerun, yes al g’@sem vor touq isgabes arzhani eq Sultan Hamiden aveli vad ou ankhighj sdahagnerou regimi groungin dag abreloun. Tazhan e, payts shidag. Parov vayeleq!
    P.S. Yes mishd al apiperan zarmatsadz mnatsadz em, vor inchbes aysqan CHARIQEN hedo, Gharapaghian baderam shahadz hayasdani mech ch@jarvetsav mor halal gat dzdzadz ket 1-@, vor shansadag @ne “Hogdemper 27″ ou “Mardi 1″ yergnadz, inchbes tzhpakhd Ardag@ g@se` “Sultan Hamiden al vad” porenineren get 1-oun… Abshelou pan e ays hinavourts “hamashkharhayin azg”-i barakan… +1

  2. Ashot K.
    Սեպտեմբեր 9th, 2010 at 14:31 | #2

    Problemy voch miayn haram hac utoxi mej e, ayl naev nra shrjapati. Erb vor nranq tesnum en vor na haram hacov harstacel e, asum en “halal a”, mardy basharec arec` hogu xorqum naxandzelov. U ete hankarc iren el hnaravorutyun yndzernvi nman exanakov hac vastakelu, na chi erkmti. Uremn mer mej hargi e cankacac dzevov harstanaly ev hargi che aznvutyuny ev baroyakanutyuny.

  3. LEVON
    Սեպտեմբեր 9th, 2010 at 15:00 | #3

    1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1………shat lav patasxaner….HARGELI NIKOL JAN

  4. LEVON
    Սեպտեմբեր 9th, 2010 at 15:03 | #4

    1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1+1…..shat lav patasxaner HARGELI NIKOL JAN

  5. Marianna
    Սեպտեմբեր 10th, 2010 at 12:36 | #5

    +1

  6. SAMVEL
    Սեպտեմբեր 11th, 2010 at 03:40 | #6

    +1

  7. Razaryan H.
    Սեպտեմբեր 11th, 2010 at 20:28 | #7

    Hargeli Nikol,hiacac em dzeznov, ev dzer hamaxohnerov,bayc amachum em inch -vor ban grel, datark meknutynner anel, vorovhetev im xosker@ dzes harkavor chen, dzes gorcnakan arajarkner en harkavor. tesnelov vor im tvyalner@ grancvel en dzer kayqum ,aylevs ankareli er chgrel.ES heru em Hayastanic, bayc chem dadarum nra masnik@ lineluc, misht kardum em ,ev kisum dzer karciq@: Gartniq e ,bayc dzes kasem, vor ays pahin anum em inznic kaxvac hnaravor amen inch Hayastani ishxanutynneri xaytarak vatqagic@ ayster nerkayacnelu, ov giti ,guce mi gerecik or ksherqi njar@ aydpisov tekvi mer uzac urrutyamb:

  8. Ashot K
    Սեպտեմբեր 13th, 2010 at 14:53 | #8

    Mer hasarakutyan mej haram hac utoxy aveli lavy che qan haram hac chutoxy, vory haram hac chi utum miayn ayn patcharov vor nran haram hac chen talis utelu. Patchary, karcum em, voch te haram hac utoxn e ayl hasarakutyan verabermunqy edpisi mardkanc handep. Mer mot hargvac en bolor nranq, ovqer unen pox ev ishxanutyun isk ir qrtinqov hac vastakoxy, vory qich ekamut uni arhamarvac e hasarakutyan koxmic. Arajin hertin petq e poxvi hasarakutyan verabermunqy haram hac utoxneri handep, vorpeszi na voch te hpartana ayl amachi ir kargavichaki hamar, isk ov vor ardar hac e vastakum` gluxy barcr pahi.. .

    P.S.
    Im meknabanutyuny chi haytnvum cucakum…

  9. Սրբուհի
    Հոկտեմբեր 24th, 2010 at 00:06 | #9

    Բարև,արդեն հարազատ դարձած,լավ մարդ:Հարց չունեմ,մտածեցի սա էլ տարբերակ է, ինձնից Ձեզ,մի քիչ ջերմություն,մի քիչ սեր,ԻՄ ՈՒՆԵՑԱԾԻՑ,ուղարկելու:Ձեզ առողջություն,համբերություն,…

  10. Հոկտեմբեր 25th, 2010 at 07:05 | #10

    shat lav patasxaner 5+ meinen hxashrgum k prke hayastan a yev paten dem tal xekavarutyan a

  11. Նոյեմբեր 14th, 2010 at 01:14 | #11

    orenk@ poxna kam shun@ eta orenk@

  12. Նոյեմբեր 14th, 2010 at 01:16 | #12

    et shner nel vrodi orinapahen brnen xexch mardkanc poxernen kamum es dranc saxi kerac@………….

  1. No trackbacks yet.