> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՈՉ ԹԵ ԷՔՍՏԵՌՆ, ԱՅԼ ԱԶԱՏ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ

ՈՉ ԹԵ ԷՔՍՏԵՌՆ, ԱՅԼ ԱԶԱՏ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ

Փետրվարի 26www.nikol.am վեբկայքում «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատասխանել իրեն ուղղված հարցերին: Ստորեւ ներկայացնում ենք մի այդպիսի հարցուպատասխան:

Աննայի հարցը- Հարգելի Նիկոլ, 2008թ. փետրվարի 26-ին ժողովուրդը ձեր կողքին էր` ի՞նչ արեցիք որ…
Նիկոլի պատասխանը - Թանկագին Աննա, 2008 թվականի փետրվարի 26-ը գայթակղության քար է դարձել մեր նորագույն քաղաքական պատմության մեջ: Ձեր հարցի բովանդակությամբ հայտարարություններ, հարցապնդումներ վերջին երկուսուկես տարվա ընթացքում հաճախ են արվել, եւ փետրվարի 26-ը շատերի գիտակցության մեջ «պետության փրկության» հնարավորության կորստի խորհրդանիշ է դարձել, մինչդեռ նման մոտեցումն ընդամենը բացահայտում է, որ մենք, որպես հանրություն, որպես ժողովուրդ բավարար չափով չենք գիտակցում մեր առջեւ ծառացած խնդիրների լրջությունը: Ասվածը ապացուցելու համար եկեք վերհիշենք, թե ինչ է տեղի ունեցել 2008 թվականի փետրվարի 26-ին: Այդ օրը Սերժ Սարգսյանը մի քանի հարյուր հազար մարդու` հիմնականում պետական մարմինների, բյուջետային հիմնարկությունների, օլիգարխներին պատկանող ձեռնարկությունների աշխատակիցների, վարչական լծակների գործադրմամբ քշել-բերել էր Երեւանի Հանրապետության հրապարակ, իբր` իրեն աջակցության հանրահավաք կազմակերպելու: Հանրապետության հրապարակ բերման ենթարկված մարդիկ, սակայն, լքեցին պրոսերժական հավաքը եւ միացան Ազատության հրապարակում շուրջօրյա շարունակվող հանրահավաքին, որն անցկացնում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները: Այդ օրը, ըստ տարբեր գնահատականների, Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցների թիվը հասել էր 700 հազարի: Եւ ահա, շատերի կարծիքով, փետրվարի 26-ին Համաժողովրդական շարժումը պետք է ավարտվեր հաղթանակով: Ոչ ոք նման շեշտադրում չի անում փետրվարի 20-ի, 22-ի, 24-ի մասին, չնայած այդ օրերին էլ Ազատության հրապարակում մի քանի հարյուր հազարանոց հանրահավաքներ են տեղի ունեցել: Եւ ուրեմն` ինչի՞ հաշվին է ձեւավորվել փետրվարքսանվեցյան հաղթանակի տեսլականը: Վերը նշվածի համադրումը ակնհայտ է դարձնում, որ հաղթական ռեալությունը ձեւավորվել էր Սերժ Սարգսյանի կողմից Հանրապետության հրապարակ բերված, ապա Ազատության հրապարակ տեղափոխված ՀՀ քաղաքացիների հաշվին: Այն բժիշկների, դասատուների, բանվորների, քաղծառայողների հաշվին, ովքեր վերադասի հրահանգով եկել էին Սերժ Սարգսյանին սատարող հանրահավաքին մասնակցելու, բայց Հանրապետության հրապարակ բերվելով, հատկապես բերվելով եւ ոչ թե իրենց հաշվին գալով, մեկ էլ քաղաքացիական գիտակցությամբ էին համակվել եւ հասել Ազատության հրապարակ: Ես, քավ լիցի, չեմ թերագնահատում նրանց այդ որոշումը, ընդհակառակը, ոչ ոք ինձնից բարձր չի գնահատում այն: Բայց, փաստորեն, այդ մարդիկ փետրվարի 27-ին Ազատության հրապարակ չեկան, որովհետեւ պետական ավտոբուսներ չկային, որ նրանց Երեւանի կենտրոն հասցնեին: Թե՞ չեկան այն պատճառով, որ նախորդ օրը Հաղթանակը տեղի չէր ունեցել, պետությունը չէր փրկվել: Ողբերգությունը հենց սրա մեջ է. Հայաստանում շատ-շատերի համար Երազանքի Հայրենիքի կերտումը մի բան է, որ պետք է արվի պերերիվի ժամերին, գործից թեթեւ օրերին եւ ժամանակներում: Սրանում է փետրվարի 26-ի ֆենոմենը. բժիշկ Սիսակյանը, որին ապրանքի նման բարձել են մեքենան, 2008թ. փետրվարի 26-ի չորեքշաբթի օրով «վիխադնոյ» տվել ու բերել Սերժ Սարգսյանի հանրահավաքին, ինքն իրեն հաղթահարել է, երեք-չորս ժամով եկել Ազատության հրապարակ եւ արդեն երկուսուկես տարի ընդդիմությանը երեսով է տալիս, որ օգտվելով գործի տեղը վերադառնալու պարտադրանքի բացակայությունից, ինքը քաղաքացիական կամք է ցուցաբերել, բայց այդ վաղանցիկ կամքը Հայաստանը չի դարձրել ծաղկուն երկիր: Այս մոտեցումը ամենեւին էլ զարմանալի չէ, որովհետեւ նույնիսկ իրենց ընդդիմադիր համարող շատ գործիչներ քաղաքական պայքարով, քաղաքացիական պայքարով զբաղվում են պարապությունից դրդված կամ ազատ ժամերին, կով պահելու եւ այս կարգի այլ գործերի արանքում: Փետրվարի 26-ի մասին խոսակցությունները, ահա, «ազատ ժամերին Հայրենիք կերտելու» մեր հավաքական անլրջությունն է խորհրդանշում, եւ այս է պատճառը, որ այսօր մենք ոչ միայն չունենք մեր երազած հայրենիքը, երազանք չունենք Հայրենիքի մասին, այլեւ եղած Հայրենիքն իսկ կորցնում ենք ամեն օր: Մենք ժամանակ չունենք Ազատ եւ Երջանիկ Հայաստան կերտելու գործին նվիրելու: Այսինքն` լավ էլ ունենք. 2008թ. փետրվարի 26-ին պարապ էինք եւ 2-ից 3 ժամով մեզ նվիրեցինք մեր դարավոր երազանքների կերտմանը, բայց ընդդիմությունը ապաշնորհ գտնվեց: Ավելի լավ էր այդ 3 ժամվա ընթացքում էլ սերիալ նայեինք` բազմոցի մեջ սուզված… Թանկագին Աննա, մենք այսօր էլ անում ենք այն, ինչ պիտի անեինք փետրվարի 26-ին: Կներեք, որ չենք տեղավորվել Սիսակյանի երեք ազատ ժամերի մեջ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Marianna
    Սեպտեմբեր 7th, 2010 at 13:12 | #1

    iskakanic vor…eresov en talis en mardik, ovqer amenashaty ekac linen 2-3 angam mitingnerin, en el..qani vor azat ein, ban chuneyin anelu.u es tesak harcadrumnery `”ի՞նչ արեցիք որ” petq e henc irenc tan` isk duq inch areciq vor? isk duq inch eq anum vor?

  2. Կարեն
    Սեպտեմբեր 7th, 2010 at 16:28 | #2

    Պր․Փաշինյան մեր ժողովուրդը սովոր չի իշխանափոխության համար երկարատև պայքարելու, մի՞թէ չեք համոզվել այսքան ժամանակ, ցույց տվեք ինձ նման գոնե մի դեպք հայ ժողովրդի պատմության մեջ։ Այնպես, որ մեզ սա էլ է շատ՝ ունենալ այսպիսի իշխանական համակարգ․․․․․․

  3. Ovsanna
    Սեպտեմբեր 7th, 2010 at 23:56 | #3

    Isk ur mnats “1+ 1+ 1+ …+1″ ev “1 million mard 24 zham” kargaxosner@?

  4. Ashot K.
    Սեպտեմբեր 9th, 2010 at 10:19 | #4

    Heto hanrahavaqy menak ishxanapoxutyan (kam vor vomanq asum en “inch vor ban anelu”) hamar chen. Hanrahavaqy da zhoxovrdi “zorahandesn e”. Ayd zorahandesi qanakic ev energetikaic elnelov en bolor koxmery chshtumner mtcnum irenc cragrerum. Ishxanutyunnery tesnelov mec bazmutyun, hertakan aporinutyuny katareluc araj evs mek angam kmtacen, arzhi ayn anel te voch. Yndimutyuny tesnelov vor uni shat hamakirner aveli hamarcak klini ir pahanjnerum, qaxbantarkyalnery ktesnen vor irenc etevum zhoxovurd ka ev uzur chen vor dimanum en ayd dzhvarutyunnerin. Evropakan karuycnery tesnelov mardkanc dzhgohutyuny aveli dzhvarutyamb kpaken achqery aporinutyunneri vra.

    U yndhanrapes qaxaqakan arajnordnery nra hamar chen, vor pasiv zhoxovrdin hamozen payqarelu, ayl payqarel cankacox zhoxovrdin arajnordelu hamar en. Da evs mek angam xosum e vor menq (kam mer mi masy) der chi haskacel vor ir apagan kaxvac e voch te yndimutyunic kam ishxanutyunic ayl henc irenic, ev inqn e arajin hertin patasxanatu dra hamar. Ayninch porcum enq gtnel hazar u mi ardaracumner, ardaracnelu mer kravorakan kecvacqy.

  5. Aram
    Սեպտեմբեր 12th, 2010 at 13:05 | #5

    @Ashot K.
    “QAXAQAKAN ARAJNORDNERY NRA HAMAR CHEN, VOR PASIV ZHOXOVRDIN HAMOZEN PAYQARELU, AYL PAYQAREL CANKACOX ZHOXOVRDIN ARAJNORDELU HAMAR EN”!!!
    Hiravi voske tarerov grvelu arzhani mitq!

  1. No trackbacks yet.