> ՀՈԴՎԱԾՆԵՐ > 10 ԶՈՀ ԵՎ 0 ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

10 ԶՈՀ ԵՎ 0 ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Մարտի 1Ինչպե՞ս կարող էր պատահել, որ 2008 թվականի Մարտի 1-ի 10 զոհերից ոչ մեկի մահվան հանգամանքները 2.5 տարվա ընթացքում չբացահայտվեին: Նման բան կարող էր տեղի ունենալ միայն մեկ դեպքում, եթե ճշմարտությունը չբացահայտելու քաղաքական որոշում կայացված լիներ իշխանության ամենավերին օղակներում: Այլապես մենք կունենայինք որոշ թվով բացահայտումներ, մի քանի մարդասպաններ կհայտնվեին ամբաստանյալի կարգավիճակում, ինչը մեզ կհամոզեր, որ ՀՀ իրավապահ մարմինները ջանք ու եռանդ չեն խնայում, իրենցից կախված ամեն ինչ անում են, որ բացահայտեն ճշմարտությունը եւ պատժեն մեղավորներին: Երբեք եւ որեւէ տեղ հանցագործությունների 100 տոկոսանոց բացահայտումներ չեն լինում, միշտ էլ մնում են գործեր, որոնք չեն բացահայտվում: Բայց երբ գործ ունենք 100 տոկոսանոց չբացահայտման հետ, ուրեմն առկա է շահագրգռություն եւ հանցավոր անգործություն: Հենց այսպիսին է Մարտի 1-ի գործը. 10 զոհ եւ մահվան հանգամանքների 0 բացահայտում: Այս վիճակագրությունն արդեն ամեն ինչի մասին խոսում է: Իշխանությունները չէին կարող չհասկանալ, որ գոնե մեկ, երկու դեպքերի բացահայտումը որոշակիորեն կփոխեր վիճակը, կմեղմեր հանրային այն համոզմունքը, թե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը անձամբ են շահագրգռված մարտիմեկյան զոհերի մահվան հանգամանքները կոծկելու մեջ: Ամբողջ խնդիրն էլ հենց սա է: Դեպքերից որեւէ մեկի բացահայտումը հանգեցնելու է հանցավոր բուրգի երեւակմանը. որեւէ մարդասպան ոստիկան չի ցանկանա պատասխանատվության ենթարկվել այն բանի համար, որ կատարել է իր վերադասի հրամանը, սա էլ` իր վերադասի, սա էլ` իր վերադասի, սա էլ` իր վերադասի, սա էլ` գերագույն-գլխավոր հրամանատար հորջորջվող թյուրիմացության: Նույնը վերաբերում է նաեւ մարդասպան սափրագլուխներին: Սրանցից որեւէ մեկի ինքնության բացահայտումը ակնհայտ է դարձնելու, թե որ օլիգարխի լակոտներից է դա, եւ որ թուլա-օլիգարխի հրամանն է կատարել, իսկ թուլա-օլիգարխները, որոնց անունները հիշատակված են գաղտնազերծված հայտնի ցուցակում, Սերժ Սարգսյանի համար ավելի մեծ սրբություն են, քան նույնիսկ իր անձնական օգտագործման կաթողիկոսը: Բայց սա ամենակարեւորը չէ: Ամենակարեւորը այն է, թե ինչպես մի ամբողջ պետություն, ազգ, ժողովուրդ գետինը չի մտնում, երբ իր անունից փաստացի ձեռ են առնում սգավոր ծնողներին` դատարաններում, դատախազությունում, նիկոյանական խոզակերպ հանձնաժողովում: Ոնց գետինը չի մտնում էդ ժողովուրդը, որն ընկած աշխարհե-աշխարհ ակնկալում է, որ միջազգային հանրությունը ճանաչի իր ցեղասպանությունը, մինչդեռ ինքը չի ճանաչում Երեւանի կենտրոնում գնդակահարված իր զավակների կյանքի իրավունքի ոտնահարման փաստը եւ հոգ չի տանում այդ իրավունքից զրկվածների ժառանգներին պետական արժանավայել փոխհատուցում նշանակելու մասին: Ոնց չի հասկանում էդ պետությունը, ազգն ու ժողովուրդը, որ ոչ թե Սարգիս Քլոյանի կամ Ալլա Հովհանիսյանի զավակին են հոշոտել, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու զավակին: Պահեք, պահպանեք ձեր փեշերի տակ սպանդից փրկված ձեր խելոք ու հնազանդ բալաներին, բտման դրեք նրանց, մինչեւ կհայտնվի հերթական ենիչերին եւ հնազանդ այդ հոտը կքշի Դեր էլ Զորի անապատ: Եկեղեցին, բիսեդկան բանը կակռազ սարքել-պրծել են:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Mleh Ishkhan (Beirut)
    Սեպտեմբեր 3rd, 2010 at 18:25 | #1

    +1

  2. MM
    Սեպտեմբեր 5th, 2010 at 13:47 | #2

    Nikol jan, arachin hayacqic tvum e, te ardzaganqner@ pakasel en, irakanum avelacnelu ban ches toxnum, inchpes misht tex@-texin meknabanum es. Astvac qez aroxch pahi, shutapuyt azatutyun qez ,sireli yexbayr!

  3. LEVON
    Սեպտեմբեր 9th, 2010 at 15:11 | #3

    ARZAGANKNER AVELACELEN……YXAKI HAMAKARKICH CHYNENALY PACHAROV MARDIK CHEN KAROXANYM MEKNABANYTYN TOXNEN…….HAYKAKAN JAMANAK SHATERNEN KARDYM…..EV ARORYA XOSAKCYTYUNER@ CAVALVYMEN HENC NIKOLI HODVACNERI SHYRJ………..ASTVAC KEZ HET SIRELI EXBAYR………

  1. No trackbacks yet.