> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՎԵԼԻ ԱՆՈՐՈՇ

ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՎԵԼԻ ԱՆՈՐՈՇ

hhՀարցերի հարցը հետեւյալն է. արդյոք Հայաստանի Հանրապետությունը դառնալո՞ւ է մի երկիր, որն ապրելու ամենանախընտրելի միջավայրն է սեփական քաղաքացիների համար, որտեղ մարդիկ ծնված լինելով` շարունակում են ապրել, ուսում ստանալ, գործունեություն ծավալել եւ ձեռք բերել բարեկեցություն: Այսօր Հայաստանը ոչ միայն այդպիսին չէ իրականում, այլեւ նրա այդպիսին դառնալը որպես նպատակ ձեւակերպված չէ հանրային գիտակցության մեջ: ՀՀ քաղաքացիների կացության վայրի իդեալը, այսինքն` այն միջավայրը, որտեղ իրենք երազում են ապրել, կամ անցյալում է թաքնված, կամ Հայաստանի սահմաններից դուրս:

«Գելափ»-ի հայտնի հարցումների համաձայն` Հայաստանից մշտական բնակության նպատակով արտերկիր մեկնելու ցանկություն ունեցողների թիվը 39 տոկոս է, եւ սա ամենամեծ ցուցանիշն է ԱՊՀ տարածքում: Սա նշանակում է, որ Հայաստանը հետխորհրդային ամենաթույլ պետությունն է: Մեր երկրի Անկախության հռչակագրի ընթերցումը ակնհայտ է դարձնում, որ դրա բովանդակությունը բխել է քաղաքացիների գիտակցությունից: Այսինքն, Հայաստանը անկախություն ձեռք է բերել նախ այդ երկիրը հայրենիք համարող քաղաքացիների գիտակցության մեջ, ապա նոր միայն` իրականում: Մենք վերջերս ենք սկսել հասկանալ, որ արտագաղթը սոցիալական երեւույթ չէ միայն, այլեւ` քաղաքական հզոր ազդանշան: Եթե մարդը որոշել է մշտական բնակության մեկնել արտերկիր, նշանակում է` Հայաստանի Հանրապետությունը որպես Պետություն եւ որպես Հայրենիք փլուզվել է նրա գիտակցության մեջ: Նշանակում է, որ մարդը հրաժարվում է ինքն իրեն վստահել Հայաստանի Հանրապետությանը եւ նախընտրելի է համարում հանձնվել օտար մի պետության քմահաճույքին, որի լեզուն անգամ շատ դեպքերում չգիտի: Նշանակում է` նա անորոշությանը ավելի է վստահում, քան իր կոնկրետ տանը, կոնկրետ հայրենիքին: Նշանակում է` անորոշությունը իր համար ավելի որոշակի է, քան այս պահին գոյություն ունեցող հայրենիքը: Նշանակում է` իր հայրենիքի գոյության մակարդակը առնվազն հավասարվել է անորոշության, այսինքն այնքան էլ որոշակի չէ` գոյություն ունի՞ այդ հայրենիքը, թե՞ գոյություն չունի:

Եթե ՀՀ քաղաքացիների 39 տոկոսի գիտակցության մեջ իսկապես այս խմորն խմորվում, ուրեմն մենք իսկապես պետության փլուզման նախաշեմին ենք: 39 տոկոսը քաղաքացիների այն թիվն է, որը կարող է խորհրդարանական մեծամասնություն եւ կառավարություն ձեւավորել, եւ չի բացառվում, որ հենց այս անհայրենիք 39 տոկոսն է կանխորոշում Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունների արդյունքները: Այս 39 տոկոսի գիտակցության մեջ այլեւս գոյություն չունի Հայաստանը որպես տուն, եւ ուրեմն` գոյություն չունի նրա ապագայի նկատմամբ պատասխանատվության զգացում: Այս 39 տոկոսի համար ընտրակաշառք վերցնելու, կեղծելու եւ կեղծիքի մասնակցելու որեւէ արգելք չկա, որովհետեւ իրենք չեն ուզում ապրել այն երկրում, որը խեղում են եւ որտեղ չեն ապրելու: Հիմա արդեն արտագաղթը դադարել է զուտ սոցիալական երեւույթ լինելուց, երբ մարդիկ հեռանում են բացառապես ծանր սոցիալական վիճակից դրդված: Հայաստանը լքելու երազանքով տապակվում են նաեւ նրանք, ովքեր տզրուկի նման ծծել են էս երկրի եւ ժողովրդի անունը եւ զգում են, որ չեն մարսելու:
Նիկոլ Փաշինյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Razaryan H.
    Սեպտեմբեր 20th, 2010 at 00:20 | #1

    Amen inch aynqan dipuk e asvac, vor angam phizikakan cavi zgacorutyn e arajacnum:Duk anshusht tesel ek, kam patkeracnum ek te inchpisin e vorb erexayi hayacq@,ayd 39%-@ aydpisi hayack unen, da iroq anterutyan zgacun e:

  1. No trackbacks yet.