> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ՊԻԿԸ

ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ՊԻԿԸ

Հեղինակ` Արզօ

Հեղինակ` Արզօ

Գոյություն ունի քաղաքական գործունեության պիկ` գագաթ հասկացություն: Այսպես բնորոշվում է ամենաբարձր կետը, որին գործունեության ընթացքում հասնում է քաղաքական գործիչը: Մեկի համար պիկը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարգավիճակն է, մյուսի համար` երկրի նախագահ դառնալը, երրորդի համար` նախարարի կամ պատգամավորի կարգավիճակը, չորրորդի համար էլ` Հայ ազգային կոնգրեսից դուրս գալը: Պիկի առանձնահատկությունն այն է, որ այլեւս չի գերազանցվում, այսինքն այդ կետին հասած քաղաքական գործչի կարիերան սկսում է անկում ապրել եւ ավելի բարձր ցուցանիշներ այլեւս երբեք չի արձանագրում: Այս պրոցեսի հաշվարկման կոնկրետ բանաձեւեր չկան, եւ քաղաքական գործունեության պիկը խիստ անհատական ցուցանիշ է: Վահան Շիրխանյանն, օրինակ, չնայած նախկինում նախարար է եղել, համակարգող նախարար, քաղաքական գործունեության պիկին հասավ երկուշաբթի օրը, վաղ առավոտյան: Այդ պահին նրա քաղաքական գործունեությունը լրումին հասավ, եւ նա կատարեց քաղաքական առաքելությունը` հայտարարեց Հայ ազգային կոգրեսից դուրս գալու մասին: Բացառիկ ճակատագրի տեր գործիչ է պարոն Շիրխանյանը: Մարդիկ տասնամյակներ են ծախսում իրենց քաղաքական նպատակներն իրագործելու համար, իսկ նա ընդամենը վերջերս հայտարարեց քաղաքական գործունեություն սկսելու մասին եւ առը-հա` սպրինտերի արագությամբ հասավ մուրազին. եկավ, տեսավ, հաղթեց, այսինքն` դուրս եկավ Հայ ազգային կոնգրեսից: ՍԴՀԿ կենտրոնական վարչության հայտարարությունից, սակայն, որի մասին ազդարարեց Շիրխանյանը, այնքան էլ հասկանալի չէ, թե ով է դուրս եկել Հայ ազգային կոնգրեսից: Հայաստանում ԿԱ, գոյություն ունի Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն, որի ատենապետն է Լյուդմիլա Սարգսյանը: Այս կուսակցությունը շարունակում է մնալ Հայ ազգային կոնգրեսի անդամ: Հայաստանում ՉԿԱ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն, որի ատենապետը լինի Վահան Շիրխանյանը կամ անդամակցի նրան: Հայաստանում ՉԿԱ նաեւ այնպիսի Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն, որի անդամը կամ ատենապետը լինի Սեդրակ Աճեմյանը: Այսպիսով հասկանալի չէ, թե ով է դուրս եկել Հայ ազգային կոնգրեսից: Ինչպես կարող է Հայաստանում գոյություն չունեցող կուսակցությունը կամ կազմակերպությունը ինչ-որ տեղ մտնել կամ դուրս գալ: Փաստորեն ստացվեց, որ Վահան Շիրխանյանի քաղաքական գործունեության իմաստը ոչ այնքան Հայ ազգային կոնգրեսից դուրս գալն էր, որքան Կոնգրեսից դուրս գալու մասին հայտարարելը, որպեսզի «Հայլուրը» ռեպորտաժներ պատրաստի: «Հայլուրը», ի դեպ, այս ողջ ընթացքում բավական ուշադիր է եղել պարոն Շիրխանյանի ասուլիների նկատմամբ: Ոչ հեռավոր անցյալում ամալյանական, եթերը այդպիսով մեկ էլ հանրապետության թիվ մեկ մաքսիստ Դավիթ Հակոբյանին էր պատվում: Ինչ վերաբերվում է պարոն Շիրխանյանին, պատմությունը անկասկած կհիշի նրան, եւ երբ պատմության դասատուն վեցերորդ դասարանցի աշակերտուհուն հարցնի, թե քաղաքական գործունեության ընթացքում ի՞նչ հիշարժան բան է արել հայ ական-ավոր քաղաքական գործիչ Վահան Շիրխանյանը, գերազանցիկ աշակերտուհին կպատասխանի. «Նա հայտատարել է Հայ ազգային կոնգրեսից դուրս գալու մասին»: Պատմության դասագրքերում Շիրխանյանի անցյալ եւ ապագա գործունեության մասին հաստատ չի խոսվի, ահա թե ինչու երկուշաբթի առավոտը դարձավ Վահան Շիրխանյան ական-ավոր քաղաքական տիտանի գործունեության պիկը:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
www.nikolpashinyan.com

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Ashot K.
    Օգոստոս 18th, 2010 at 17:22 | #1

    Liovin hamadzayn em, kavelacnem miayn vor qaxaqakan akan vorakavorumy nra hamar chox klini. Aveli texin klini nran vorakel vorpes “Qaxaqakan Xlopushka” (menak dzaynn e aranc paytyuni).

  2. parz
    Օգոստոս 19th, 2010 at 11:56 | #2

    ԹԱՆԿԱԳԻՆ Նիկոլ, Մեդվեդևի այցի կապակցությամբ է հարցս: Ինչ է ստացվում մեր Իշխանությունները ամեն տեսակի ռեվերանսներ առեցին թուրքերի նկատմամբ ու նրանք ամեն ինչ մերժեցին դեռ “նախերգանքում” ու ՍՍ-ն լիովին ու վերջնականապես մտավ ՌՖ-Ի ազդեցության մեջ: Թե ինչ կդառնա կամ կմնա Հայաստանից 50 տարի հետո աստծուն է հայտնի: Ես մի բանում վստահ եմ, որ եթե ամեն ինչ այսպես շարունակվի /ընտրությունները մշտապես ու շարունակաբար կեղծվեն/ երկրից ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ կվերանա կամ կանհետանա:
    Մեկ ուրիշ հանգամանք, միթե Թուրքիան չեր հասկանում, որ մերժելով Հայաստանին, նրան վերջնականապես գցում է Ռուսաստանի գիրկը: Այսպիսով Թուրքիան Հայաստանի ձեռքով անցկացրեց մի հաստ բաժանարար գիծ` երկար տարիների համար: Թուրքիան միշտ շահում է բաժանարար գծերով, այդ դեպքում նրա քաշը արժեվորվում է: Այս պայմանագիրը` 50տարով, կարծես շահավետ է և Թուրքիային, Ռուսաստանին և ներկայիս իշխանությանը` իր ստատուս քվոյի պահպանման համար: Ինչ Էս կարծում այս առումով:

  1. No trackbacks yet.