> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՏՐԴԱՏԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՏՐԴԱՏԻ ՀԱՐՑԻՆ

Նիկոլ Փաշինյան. «Պայքար, պայքար մինչեւ վերջ»Տրդատի հարցը - Նիկոլ, չե՞ք կարծում, որ Հայաստանում իրական իշխանափոխություն կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը, որի մի մասն ենք կազմում նաեւ ես եւ Դուք, հոգեպես պատրաստ կլինի դրան: Այսինքն, իր համար իշխանափոխությունը, հեղափոխությունը կծառայեն իր երազի երկիր Հայաստանի ստեղծմանը: Արդյո՞ք մեր ժողովուրդը ցանկանում է, որ իսկապես այն վայրենի բարոյահոգեբանական մթնոլորտը, որ տիրում է մեզանում, վերանա: Այո, մեզանում, ոչ միայն իշխանությունների ներսում: Միայն իշխանությունը փոխելով չէ, որ երկիրը առաջ կընթանա, դրա համար պետք է որ իր հիմնական ռեսուրսը` ժողովուրդը, ցանկանա հարատեւ հոգեւոր բարիքներ: Ժողովուրդը պետք է իշխանությանը ստիպի փոխվել: Չէ՞ որ նույն ընտրակեղծարարները մեր ժողովրդի մի մասն են, ասել է թե` մեզանից մեկը, չէ՞ որ օլիգարխը եւ նախարարը մեզանից մեկն են:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Տրդատ. Եղիշե Չարենցի «Մահվան տեսիլ» բանաստեղծության մի արտահայտություն հսկայական ազդեցություն է գործել իմ քաղաքական եւ քաղաքացիական գիտակցության վրա: Նկարագրելով մահվան տեսիլը կամ, ավելի ճիշտ, մահաշունչ իրականությունը, Չարենցը հնչեցնում է հարցերի հարցը. «Եվ արդյոք ո՞վ է երազել այսքան դաժան»: Անհասանելի խորք ունեցող այս նախադասությունը մեզ բերում-կանգնեցնում է այն գիտակցության առաջ, որ ցանկացած իրականություն ինչ-որ մեկի, կամ ավելի ճիշտ` մարդկանց երազանքի արգասիքն է: Նաեւ այսօրվա Հայաստանը: Այս արձանագրումը, սակայն, նոր հարցեր է առաջացնում եւ մեզ պարտադրում է պատասխանել շատ ուղիղ մի հարցի. մի՞թե մեր, այսինքն` ՀՀ քաղաքացիների երազանքներն այնքան պիղծ են, որ մենք ունենք այսպիսի պիղծ իրականություն: Դրական պատասխան տալու գայթակղությունը շատ մեծ է: Բավական է մի էքսպերիմենտ անել, մի ամբողջ օր հետեւել միջին վիճակագրական հայաստանցուն, լսել, թե նա ինչի շուրջ է խոսում իր ընտանիքում, աշխատավայրում, շրջապատում, արձանագրել, թե նա ում հետ է շփվում եւ ինչ նպատակներով, եւ այդ մի օրվա ընթացքում հավաքած ինֆորմացիայի հիման վրա կարելի է մոդելավորել մեր իրականությունը, այսինքն` տրամաբանական եւ ֆունկցիոնալ կապեր տեսնել միջին վիճակագրական հայաստանցու գործողությունների, նրա գլխում ապրող մտքերի եւ այսօր հաստատված իրականության միջեւ: Այսօրվա Հայաստանը, այո, մեր հավաքական երազանքի արգասիքն է, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրն ապրում է դիմացինին ծնկի բերելու մոլուցքով: Խոսքս ամենեւին քաղաքականության մասին չէ, այլ առօրյա կյանքի: Եվ այս տրամաբանությամբ առաջնորդվում է ամենավերջին թշվառից մինչեւ ամենավերջին օլիգարխը: Նայած` ում ատամը ո՛ւմ կբռնի ծամելու համար: Հայաստանում այսօր լկտիության, բոզության, շնության, անբարոյականության, բռնության մրցավազք է փոթորկվում, եւ երկրում էլիտա է համարվում այս ասպարեզում առավել մեծ հաջողությունների հասած խավը: Էս խավն էլ, արդեն, երազանք է պարտադրում զանգվածին: Ասենք, եթե հեռուստատեսությամբ մեծագույն հաջողություններ է արձանագրում հնարավորինս մեծ թվով պաշտոնյա-օլիգարխների սեռական բնույթի ծառայություններ մատուցած երգչուհին, կամ հաղորդավարուհին, նրա օրինակը դառնում է հաջողության բանաձեւ, ու եթե այդ բանաձեւը սկսում է գործել էլի մեկ-երկուսի դեպքում, դա արդեն սկսում է դառնալ երազանք: Նույնը վերաբերում է նաեւ օլիգարխների, պաշտոնյաների, դեպուտատների, ընդհուպ` հոգեւոր իշխանության «հաջողության» բանաձեւերին: Յուրաքանչյուր դեպք, իհարկե, ունի իր առանձնահատկությունը: Բայց հիմա ի՞նչ. մի՞թե ես կարծում եմ, որ մեր ողջ հանրությունը տրվել է այս բանաձեւին: Քավ լիցի, ոչ ամենեւին: Անբարոյականության այս հաղթարշավը սեփական աչքերով տեսնող, բայց այդպես ապրելու տարբերակը մերժող խավն, իր առաջ ապրելու եւ գործելու դաշտ չտեսնելով, ներփակվում է իր մեջ, չուզենալով մասնակցել այդ մեծ պղծությանը` մեկուսանում է, հուսահատվում: Իսկ հուսահատության ամենամեծ հետեւանքն այն է, որ այդ վիճակում հայտնված մարդը դադարում է երազել: Եւ արդյունքում, երբ հանրության ստվար զանգվածը դադարում է երազել, տիրապետող է դառնում պոռնկաբարո երազանքը, որովհետեւ այն չի ունենում որեւէ հակակշիռ կամ բավարար չափով ծանր հակակշիռ:

Սիրելի Տրդատ, երբ մենք սկսում էինք մեր Շարժումը, մեր ամենամեծ նպատակը հենց դա էր. մարդկանց օգնել, դրդել, աջակցել, որ նրանք սկսեն երազել, երազել Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մասին: Մեր խնդիրը նաեւ օգնելն էր` ստիպել պոռնկաբարո երազանքներին տրվածներին, որ փոխեն իրենց երազանքը եւ սկսեն երազել Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մասին: Այս ճանապարհին մենք մեծ հաջողություններ գրանցեցինք: Բայց երազանքը շատ խոցելի է, եւ այն հեշտ է ցրել: Մարտի 1-ը հենց այդ երազանքի դեմ էր ուղղված, պոռնկաբարո իշխանությունը Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մեր երազանքն էր ուզում սպանել: Ճիշտ է` ավազակապետությունը կարողացավ բազմաթիվ մարդկանց վերադարձնել հուսահատության վիճակին, բայց երազանքը սպանել չկարողացավ, եւ այն ապրում է մեր մեջ, բազմաթիվ քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստների գիտակցության մեջ, ովքեր պղծված չեն կարիերիզմի եւ փառամոլության ախտով:

Սիրելի Տրդատ. կարող եմ Ձեզ հավաստիացնել, որ այդ երազանքը մենք չենք զիջի, եւ դրանով կապրենք այնքան ժամանակ, մինչեւ այն չդառնա բավարար թվով ՀՀ քաղաքացիների սեփականը, մինչեւ չհամոզվենք, որ ՀՀ քաղաքացին այդ երազանքը չի զիջի որեւէ մեկի` թեկուզ սեփական կյանքի գնով: Այդ երազանքը ենթակա է իրագործման եւ հավատացեք մենք բավարար չափով ուժեղ ենք երազում, այդ երազածը կյանքի կոչելու համար»:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. Հուլիս 27th, 2010 at 18:34 | #1

    HARGELI NIKOL, INCHPES BOLOR AYNPESEL AYS PATASXANT SHAT LAVNER….SHAT KYZEY TPVER HAYKAKAN JAMANAKYM….AVELI MEC LSARANI HAMAR…..SHNORAKALYUTYUN…….AZATYUTYUN SHYTAPUYT………

  2. hay
    Օգոստոս 3rd, 2010 at 05:17 | #2

    en jamanak duq eiq ishkhanutyan inch tarerutyun?

    Nuin bany cher?

  3. armenian girl
    Հոկտեմբեր 23rd, 2010 at 14:35 | #3

    Hargeli Nikol , mec bavakanutjun staca cer pataxani mech hnchac cevakerpumnere kardalov, hatkapes erb xosqe verabervum er nerka jamanakneri hajkakan erazanqin…. hamacajn em cez het vor mer haykakan mentalitete armatakan popoxutjunneri karik uni,ev cavalioren chisht ek duk vor mer jamanakneri herosnere ev barekecik kjanqi banacev mshakoxnere oligarxnerin ev harust pashtonjanerin serakan bnujti carajutjunner matucox ergchuhinern en darcel …sakajn duk chek karcum vor ajd erevujte nor chi haytnvel mer irakanutjan mech .Drank irenc arachin armatavorume ev cilere derevs 90 akannerin unecan,erb vor cer nshac oligarxnere ev harust pashtonjanere cer mterimnern ein… ev henc nranc ein hay azgi taxandashat ergchuhinere serakan bnujti carajutjunner matucum,arachine cer mterimnere sermanecin ajd baroyahogebanakan mtnolorte, vore ir caxkume ev zargacume aprec minchev ajs orere…iharke es chem ararkum vor Arminkan kam Nanan shat taxandavor ergchuhiner en… bajc xndrum em hajord angam nman astvacahacho charer artasanelis hishek vor ajs azge xexatyurvac mentalitet unenaluc baci naev lav hishoxutjun uni…

  4. Edgar
    Նոյեմբեր 28th, 2012 at 03:41 | #4

    De ete armenian girly ira andzy chi bacahaitum ira anuny baic grum a fake-ov da xosum a ira hogevichaki masin u erb a tesel Nikoli mterimnerin nman gorcoxutyunner katarelis? De izur chi fake anunov handes galis u anunner a talis de inqy yerevi giti amen inch…verjapes txmarutyunn el petq a sahmanner unena….u heto inch exel a mer tvarkutyunic araj u ancial darum, petq a asem vor hognecinq eli heriq a arden ed debilakan vixodkeqin…..
    atamnernerd tapel a eli nuin himar ergn eq ergum. Verjapes poxir du inqd qez vor mi qich shurjd el poxvi qez tesnelov mernem maqur haikakan agjik janid!

  1. No trackbacks yet.