ԻՍԿ Ո՞ՒՐ ԷՐ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ 2008 Թ. ՄԱՐՏԻ 1-ԻՆ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անձը հրաժարականի պահից փորձաքար է դարձել Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելու փորձ արած ցանկացած գործչի եւ քաղաքական կուսակցության համար: Այսօր, ահա, երբ ներքաղաքական կյանքում բազմաթիվ դիմակներ պատռված են, Սերժ Սարգսյանի հաճախորդների մեծամասնությունը` բացահայտված, կարող ենք արձանագրել, որ Քոչարյանական իշխանության տարիներին ընդդիմադիր աշխատած այդ մարդիկ նոմինալ առումով իրենց ընդդիմադիր հայտարարելով Քոչարյան-Սարգսյան զույգին, հրապարակային ելույթներում ավելի շատ եւ գերակշռող մասով ընդդիմադիր են եղել Լեւոն Տեր-Պետրոսյանին, նույնիսկ այն ժամանակ, երբ նա հեռացած է եղել ակտիվ քաղաքական գործունեությունից: Հիշենք թեկուզ Արտաշես Գեղամյանին եւ իր շքախմբին, Վազգեն Մանուկյանին եւ իր շքախմբին` Սադոյան Արշակ, Քոչարյան Շավարշ, Արթուր Բաղդասարյանին եւ իր շքախմբին: Քոչարյանասերժական իշխանության տարիներին «հակատերպետրոսյանական» լինելու այս առանձնահատկությունը բնորոշ է բոլոր գրպանային ընդդիմադիրներին` առանց բացառության: Հիմա էլ քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանին ընդդիմադիր, բայց հակատերպետրոսյանական ուժեր կան. ՀՅ Դաշնակցությունը դրա ցայտուն օրինակն է: Իրականում այս քաղաքական ուժը ընդդիմադիր է ՀԱԿ-ին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ու եթե Դաշնակցության հարցում ամեն ինչ պարզ է եւ հասկանալի, ու այստեղ բացատրելու բան չկա, հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ 2008-ից ի վեր Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունն իր ասելիքի ընդդիմադիր դոզան ավելացրել է բացառապես Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին խոսելով: Դիցուք, երկու տարի առաջ «Ժառանգությունն» իր ընդդիմադիր ասելիքի հիսուն տոկոսը նվիրում էր Սերժ Սարգսյանին, հիսուն տոկոսը` Ռոբերտ Քոչարյանին: Հիմա արդեն «Ժառանգությունը» 33 տոկոսով ընդդիմադիր է Ռոբերտ Քոչարյանին, 33 տոկոսով` Սերժ Սարգսյանին, 33` Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հենց այս քաղաքական ուղեգիծը բարձրաձայնեց Րաֆֆի Հովհաննիսյանը` իր կուսակցության շաբաթ օրը կայացած համագումարում: Սա արդեն մաքուր գրպանային ընդդիմության գործելակերպ է, գործելակերպ, որի նպատակն ընդդիմադիր ասելիքը հնարավորինս լղոզելն է, գրպանային ընդդիմությանը վճարողների պատասխանատվությունը հնարավորինս պակասեցնելը: Այս գործելակերպն ամենեւին էլ նորություն չէ «Ժառանգության» համար. նա դրանից զերծ մնաց ընդամենը մի կարճ շրջան: Նույնիսկ անհավատալի էր, որ այս կուսակցությունը 2008 թվականի նախագահական ընտրություններում պաշտպանեց Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: 2008 թվականի վերջից «Ժառանգության» ներկայացուցիչները մանրից վերադարձան նախկին գործելակերպին, սկսեցին լղոզել ընդդիմադիր ասելիքը եւ 2008 թվականի մարտի 1-ի թեման` բարձրաձայնելով նաեւ իշխանության ասելիքը Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին: Իմ կողմից շատ հարգված Զարուհի Փոստանջյանը նույնիսկ դատավճիռ կարդաց այս հարցով` Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղավոր համարելով Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ չգալու համար: Այս ողջ ընթացքում, սակայն, ոչ ոք չհարցրեց, իսկ որտե՞ղ էր Րաֆֆի Հովհաննիսյանը 2008 թվականի Մարտի 1-ին, ինչո՞ւ չեկավ իր ճաճանչափայլ ճառերն ազգի միացումի վեհաշուք փառաբանության մասին մարտահրավիրելու` ինքն իրեն մատաղացուի կարգավիճակում դրած ժողովրդի առաջ: Նրա տունն է՞լ էր Լեւոն Տեր-Պետրոսյանի տան նման զինված ուժերի եռակի շրջափակման մեջ գտնվում, նրա ընտանիքն է՞լ էր պատանդի վիճակում հայտնվել, նրա թոռները, հարսն ու կինն է՞լ էին անթրաշ ավտոմատավորների հսկողության տակ: Ոչ, իհարկե: Փոխարենը «Ժառանգության» դեպուտատները (առնվազն նրանց մի մասը) Մյասնիկյանի արձանի մոտ էին եկել մարդկանց խաբելու եւ մի տալդա տեղ տանելու համար, որ ոստիկանությունն ու սափրագլուխները նրանց անարգել տրորելու հնարավորություն ունենան: Ինչ ուզում եք` ասեք. քաղաքական սուբյեկտների լպրծուն, պոռոտախոս ու անկոնկրետ տեսակն ինձ համար ավելի անընդունելի է, քան, ասենք, մարիշբոզիկյանական սբռոդը: Սրանք չեն էլ թաքցնում, որ իրենք անբարոյական են, որ իրենք քծնող են ու շողոքորթ, որ իրենք ոհմակ են շակալների: Սրանք իրենց նկատմամբ ատելություն են ներշնչում մարդկանց եւ գոնե այսքանով ազնիվ են նրանց հետ: Իսկ էս գոլ, ճոռոմախոս ու բառակույտեր արտադրող սուբյեկտները գնալով ավելի զզվելի են դառնում, որովհետեւ խառնակում են մարդկանց գիտակցությունը, լղոզում բարոյականությունը եւ ժողովրդին քարշ տալիս անելանելիության անհաղթահարելի պարիսպներից ներս:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Կոշ» քրեակատարողական հիմնարկից
Հուլիսի 13, 2010














Raffin apaga chuni voch ir erknaguyn kontigenti het vochel aranc nranc dranq bolor@ miasin paxnelu en Holandia …
Հարգանքի արժանի է այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը ազնիվ է իր հոդվածներում՝ անկախ նրանից, թե ում մասին է գրում («համակիրների», թե հակադիր ճամբարում գտնվողների):
Պարոն Փաշինյա՛ն, հիշեք, որ ամեն ինչ ժամանակավոր է: Ողջույն!
Menak Rafin ci, ba Andranik Tevanyan@ vonc vor ban u gorc chuni,24 zham HAK-in e sevacnum,(voch te qnnadatum, ayl sevacnum).
Nikol jan,joxovrdi hamar amen ban parz e,bayc dzerners jar chka.Qez u im joxovrdin shutapuyt azatutyun ed hreshneric.Qo azatutyunn im azatutyunn e…
Հենց նոր Հ1-ով ընթերցվեց ժառանգության առաջնորդի պատգամը հայ ժողովրդին: Տեքստը ներկայացնում եմ ամբողջությամբ:
Սիրելիդ իմ ազգ: Իմ անձիս նշանանակությունը գերագնահատելու նպատակին ուղղված` կուսակցության արժեհամակագի հավաքական պատասխանատվության շրջանակներում ցանկանում էի մինչև հաջորդ նախագահական ընտրություները ձեզ վերադարձնել ծովից-ծով Հայաստանս: Դուք չհամաձայնվեցիք, փոխարենը հաճախորդ անվանեցիք: Ես չէ որ պետք է դատավոր լինեմ այն ամենուն ինչ կատարվում է իմ սփյուռք-հայրենիքում: Շնորհակալությունս պետք է հայտնեմ ճաճանչափայլ Ռոբերտ Քոչարյանին` Գաֆեսջյանի հորդորին անսալու և ինձ խորհրդարանի շեմեն ներս թողնելու համար: Իսկ իմ ոխերիմ թշնամի ԼՏՊ-ին արժանի համակարված տալու համար շնորհակալ եմ Ձերին գերազանցություն, նախագահն ամենայն հայոց, տեր ու տանուտեր Սերժ Սարգսյանից: Հիշեցնեմ, ես իմ անձով ներկա գտնվեց անրա երդմնակալության արարողությանը և համտեսեցի գերազանց բուտերբրոդներ: Հիշեցի երանելի մանկությունս:
Խնդրում եմ հրապարակել նաև մամլո խոսնակիս վերջին ցանկությունը: Նրան ամփոփեք Կոմայգում, որպեսզի մշտապես զգա իր եղբայրների տաք ու ռիթմիկ շունչը:
ՐԱՖԻ ՀՈՎՀԱՆՆԵԻՍՅԱՆ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ /ավելի ճշգրտված/
- Սկսյալ անժամանցելի, բազմադարյան, աշխարհիկ, տարաշխարհիկ եւ բարձրաշխարհիկ մեր նախնյաց պատմության սկզբնավորումեն,
- անցնելով դաժան քառուղիներուն վրա մեր ժողովուրդին կրած անլուր տառապանքներով,
- ընդդեմ Շամիրամակերպ վավաշյալ Ասորեստանի եւ ի պաշտպանություն Արայակերպ մեր Գեղեցիկի,
- որպես տիեզերական բողոք գազանացյալ ազգակուլ օտարներու,
- ներշնչյալ մաշտոցյան հանճարեղությամբ եւ պարփակյալ նարեկացիական բողոքական, աղաչական, աղերսական արտասվաթոր տառապումի թիկնոցով,
- խավարամած մեր պատմության այսօրվա հոլովույթի վերջալույսին հույսով ու հավատով,
- որդիական ջերմեռանդ ջանասիրությամբ եւ տիրոջ անտեղիտալի մտայնությամբ,
- ի կատարումն Հայկյան ընդզումի վերջնականության եւ վերջավորության՝
ԿԱՏԱՐՈՒՄ ԵՄ ԻՆՔՆԱԲԵԽԱԶՐԿՈՒՄ ԵՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ՀԱՑԱԴՈՒԼ։
Մեկ շաբաթվա ընթացքում իմ պահանջները չկատարելու դեպքում ես կհայտարարեմ
ԻՆՔՆԱՁՎԱԶՐԿՈՒՄ ԵՒ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՑԱԴՈՒԼ