ԱՌԱ՛Ջ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՄ ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ
Պատահաբար տեղեկացա, որ օրերս «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողուհու եւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի միջեւ տեղի է ունեցել մի հեռախոսային խոսակցություն` այն բանից հետո, երբ լրագրողը նյութ պատրաստելու համար փորձել է տեղեկատվություն ճշտել Հայրապետյանից: Ստորեւ ներկայացնում ենք խոսակցության մի հատվածն ամբողջությամբ.
Լրագրող - «Հայկական ժամանակից» է:
Ռուբեն Հայրապետյան - Ուշադիր լսում եմ, ասեք:
Լրագրող - Ես ուղղակի աղջիկ ասացի, պետք ա տղա ասեի, ձեր տղան…
Ռ.Հ.- Աղջիկ ջան, դու կարող ա՞ հոգեկան հիվանդ ես:
Լրագրող -Պարոն Հայրապետյան, ուզում եմ ճշտել` ձեր տղան դիմո՞րդ է, էս տարի դիմե՞լ է բուհ ու 20 է ստացել:
Ռ.Հ. - Չէ, աղջիկ ջան, իմ տղան քննություն չի տվել, ի՞նչ ես ուզում: Ասենք թե, իմ տղան ա, ի՞նչ ա, ուզածդ ի՞նչ ա:
Լրագրող - Ուզում էի ճշտեիք` կամ հաստատեիք, կամ հերքեիք:
Ռ.Հ. - Կարող ա՞ դու ուզում ես տղայիցս հղիանաս:
Լրագրող- Ապուշ ես, է…
Ահա, այսպես է խոսել Սերժ Սարգսյանի հարազատ Նեմեց Ռուբոն իր դստեր տարիքի լրագրողուհու հետ: Հիմա արդեն, այս ֆոնին ամենեւին էլ զարմանալի չէ, որ Նեմեց Ռուբոյի դուստրը տարիներ առաջ նախընտրել էր Հայաստանից, ավելի ճիշտ` հորից փախչել, սրա համար դիմելով նրա իսկ ախրաննիկի օգնությանը: Պետք է ենթադրել, որ նման փախուստի պատճառներից մեկն էլ այն էր, որ Ռուբոյի համար մարդիկ բաժանվում են ընդամենը երկու խմբի` հղիացողների եւ հղիացնողների: Եւ գործունեության մեջ, կյանքում, շրջապատում ցանկացած ուրիշ մղում եւ դրդապատճառ անընդունելի է Նեմեց Ռուբոյի համար: Այս է պատճառը, որ Նեմեց Ռուբոն այդպես մղվում է դեպի Սերժ Սարգսյանը: Թե այս զույգի մեջ ով է հղիացողը եւ ով հղիացնողը, կարծում եմ` կռահեցիք:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«ՀԺ» գլխավոր խմբագիր













