> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ԴՈՄԵՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ԴՈՄԵՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

craig-barrettԱյն որ շոպլիկությունն այսօրվա Հայաստանում հարաբերությունների բավական տարածված ձեւ է, գիտեինք վաղուց, ու սա նորություն համարվել չի էլ կարող: Բայց որ շոպլիկությունը կարող է վերածվել պետական քաղաքականության, թերեւս, քչերը կարող էին մտածել: «Ինտել» ընկերության նախկին նախագահ Քրեյգ Բարեթի Հայաստան կատարած այցը հստակ ձեւակերպեց այդ ոչ այնքան հաճելի իրողությունը: Իսկ այդ մարդը Հայաստան էր եկել` դեռ նախորդ տարի Սերժ Սարգսյանի կողմից իրեն շնորհված մրցանակը ստանալու: Մրցանակի առարկայական կողմը մի ադամանդակուռ, ոսկեկուռ մեդալ է, այնպիսի չափերի, որ եթե Բարեթը այն պատահաբար ոտքին գցի մի քանի ամիս զապռըստը պճեղը գիպսած պիտի ֆռֆռա: Իսկ բովանդակային կողմը հետեւյալն է. Սերժ Սարգսյանը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բնագավառում մրցանակ է սահմանել եւ այդօրինակ առաջին պարգեւը` մեդալով-բանով, շնորհել է Բարեթին: Մրցանակի սահմանման եւ այն Բարթին հանձնելու որոշման մեջ արդեն իսկ տարօրինակ բան կա: Սա նույնն է, թե Սերժ Սարգսյանն ավտոմոբիլաշինության բնագավառում ունեցած ներդրման համար մրցանակ սահմանի ու այն հանձնի «Մերսեդես-Բենց»-ն արտադրող գործարանի տնօրենին: Պաշտոնաթող տնօրենին, որովհետեւ գործող տնօրենը նույնիսկ չի պատասխանի Սարգսյանի զանգին: Բայց եթե անգամ պատասխանի, հարց է ծագում` ինչու է Հայաստանը նման մրցանակ սահմանում եւ շնորհում օտարերկրացիներին: Պատասխանը, հայավարի պատասխանը տվեց «Արմինկո» ընկերության տնօրեն Անդրանիկ Անդրեասյանը: Նրա ասածը մոտավորապես հետեւյալն է. եթե ուզում ենք գործներս լավ գնան, պիտի պռախոդ ունեցող մարդկանց շահագրգռենք, որ մեզ լավ աչքով նայեն: Ասում է` շահագրգռելու երկու ձեւ կա. վախեցնել կամ սիրաշահել: Ու քանի որ մենք չենք կարա Քրեյգ Բարեթի լավը շինենք, ստիպված սիրաշահում ենք: Մեջբերումս, իհարկե, բառացի չէ, նրա ասածների իմաստն ու բովանդակությունն եմ փոխանցում: Այսինքն, մենք պետական մակարդակով ոռ ենք մտնում, բալքամ լավ լինի: Բան ենք անում, որ բան ըլնի, էլի: Գյոռբագյոռ լինես Կեւորկով: Դու չնայած սատկել ես, բայց կենդանի են քո գործն ու օգնականները: Ոմանց թվում է, թե Երկիր մոլորակը մի մեծ Ադրբեջան է, եւ ուրեմն մոլորակում գործում են հարցեր լուծելու ադրբեջանական կանոնները: Բավարար խելք էլ չունեն հասկանալու համար, որ իրենց գործողությունների տրամաբանության մասին բարձրաձայնելով` անիծել են նույնիսկ իրենց անուղեղ գործի հերը: Բարեթը հիմա իմացավ, որ իրեն մեդալ են տվել միայն այն բանի համար, որ Դոդը, Լֆիկը, Ալրաղացը դեռ էնքան չեն աճել, որ իրեն տանեն գցեն մի պադվալ ու գլխին էնքան տան, մինչեւ համաձայնի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտին: Չնայած, եթե խելոք լինի էդ Բարեթը, կջոկի, որ մեդալը վերցրել է` ձեւ չունի, պիտի Հայաստանում զարգացնի բարձր տեխնոլոգիաների ոլորտը, թե չէ` ձվերից կկախեն Դոդի առյուծների վանդակում: Իսկ մինչ այդ, մինչ այս հարցում որոշակիություն մտնի, Բարեթը ստիպված պիտի լինի սեփական հետույքում առանձին դոմեյն ստեղծել Հայաստանի Հանրապետությունում իշխող տեխնոլոգիական էլիտայի համար:

Հ.Գ. Ներկայումս հայաստանյան էլիտայի համար գործունեության նոր տեսակ է բացվել` «մարդ բերելու» գործը: Մեկը Հայաստան է բերում Քրեյգ Բարեթին, էն մյուսը` Յան Գիլանին, էն մյուսը տեսնում է, որ մարդը «06»-ի նման բան է դառել, ինքն էլ Գերման Տիտովին է բերում ու Վալենտինա Տերեշկովային: Աճում է մեր էլիտան, աճում: Հիմա Ուկրաինայից ստրիպտիզյորշա բերելը դարձել է բոմժական գործ: Հիմա Հայաստանն ինքն է ստրիպտիզ ցույց տալիս 60-ականներին տելեւիզրով երեւացած դեմքերի առաջ:

Նիկոլ Փաշինյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.