> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՎԻԴԱԼ ՍԱՍՈՒՆ/ՎՈՇ ԸՆԴ ԳՈՈՒ

ՎԻԴԱԼ ՍԱՍՈՒՆ/ՎՈՇ ԸՆԴ ԳՈՈՒ

saunaՀանրությունը իրավունք ունի եւ ուզում է իմանալ, թե ինչու են կոալիցիոն նախարարները կամ այլ պաշտոնյաներ բարլուսախառը հրաժարական տալիս, իրենց տեղը զիջելով կուսակցական այլ դրածոների: Ինչ-որ բացատրություններ, իհարկե, տրվում են: Բայց եթե, ասենք, «Բարգավաճ Հայաստան» կամ «Օրինաց երկիր» կուսակցությունների բացատրությունները ի մի բերենք, կստացվի, որ սրանց նախարարները պաշտոնազրկվում են բացառապես լավ աշխատելու համար: Պարզվում է, ահա, այդ նախկին նախարարները լուծել են արդեն 2020 թվականին Հայաստանի տարածաշրջանային գերտերություն լինելու հարցը, եւ գալիս են նոր նախարարներ, որոնք պիտի 20 թվականից հետո Հայաստանը «կռվացնեն» Ճապոնիայի եւ Չինաստանի հետ: Սա իսկապես կառավարման փայլուն մարտավարություն է. եթե նախարարը լավ է աշխատել, բրախիր նրան` թող գնա հանգիստ ապրի իր համար: Իսկ եթե բութ է եւ անգրագետ, կամ տապալել է գործը, ոչ մի դեպքում չի կարելի նրան պաշտոնանկ անել. թող մնա իր ղեկավար պաշտոնին, տանջվի, տառապի եւ նախարարական տաժանակիր աշխատանքով կրի իր սխալների պատասխանատվությունը: Այ, օրինակ` ԱԳ նախարար Էդիկ Նալբանդյանն ասես ծննդաբերելիս լինի ամեն նախադասություն ձեւակերպելիս: Տեղն է դրան, թող շարունակի տառապել սեւագործ իր աշխատանքի մեջ, օրերով թող օդանավերում տապակվի անթրաշ ու անլվա: Չի կարելի սրա նմաններին ազատել գործից, սրանց չի հասնում ազատություն: Կամ, օրինակ, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Մարդը ստե՞ր է սփռում հանրության առաջ. սփռում է: Հոլովակնե՞ր է թխում. թխում է: Թող շարունակի թխել, թող տառապի գեներալական իր պագոնների տակ, թող շարունակի կորցնել խոսքի շնորհը` հանրության եւ լրագրողների հետ շփվելով բողարահունչ ձայնարկումներով եւ անհասկանալի ու անկանոն շարժուձեւերով: Էն Կարմիր խաչի Մխի՞կը ինչու հրաժարական տվեց: Հանրությունը դեմ չէր լինի իմանալ այս հարցի պատասխանը: Բայց Մխիկը թռած է: Չնայած մի անգամ նախաձեռնություն ցուցաբերեց եւ որոշեց զանգել, հարցազրույց տալ, երեւալ հանրությանը: Հը՞, Մխիկ, խի՞ ես հրաժարական տվել: Որովհետեւ Գագիկ Ծառուկյանը մարդ չի. նա աստված է: Բա ուրի՞շ: Սերժ Սարգսյանը նույնպես մարդ չի, բայց աստված էլ չի: Նա աստվածներ է: «Աստվածները» մեծատառով կգրես հա՞: Այսպես ահա, Մխիկը ոչ թե սոցիալապես անապահով հանրությանը իր հրաժարականի մասին պարզաբանում տալու խնդիր ուներ, այլ ընդամենը ուզում էր ամեն ինչ անել, որ իր բոսերը եւս մեկ` այսինքն ծիծիլյոներորդ անգամ համոզվեն, որ ինքը օրվա մեջ 24 ժամ` լողացած եւ թրաշված, պատրաստ է կատարել նրանց հանձնարարականը` լինի դա բասեինի, թե սաունայի, թե ցանկացած այլ մոմենտով: Ժողովուրդ, սիրելի հայաստանցի ժողովուրդ, մենք արդեն մոռացել ենք, բայց նախարարի պաշտոնը լուրջ, չափազանց լուրջ կարգավիճակ է: Չնայած Հայաստանում հաստատված իրողությանը, նախարարը ի ծնե, ոչ թե կատարածու է, այլ որոշում կայացնող ինստիտուտ: Իսկ Հայաստանում նախարարների խորհուրդ կառավարությունը վաղուց վերածվել է անողնաշար կառույցի, որովհետեւ եթե մարդը հոգով, սրտով, կյանքով ու երազանքով քիսաչի է, ոչ ունեցած փողի քանակը, ոչ էլ պադավատն ու պեչատը նրան չեն կարող զրկել իր ինքնությունից: Իսկ Հայաստանում նախարարներ դառնում են հիմնականում քիսաչիները, որովհետեւ երկրի կառավարման համար կարեւոր հարցերը լուծվում են բաղնիքներում եւ սաունաներում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
www.nikol.am
«Կոշ» քրեակատարողական հիմնարկից

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Հայ
    Հունիս 30th, 2010 at 14:19 | #1

    Նիկոլ Փաշինյանը շատ լավ է զգում ներկայիս վարչախմբի ներսում տիրող մթնոլորտը:
    Դուխդ չգցես Նիկոլ, որովհետև ամեն ինչ ժամանակավոր է:

  2. MM
    Հունիս 30th, 2010 at 19:33 | #2

    karcum em amboxch ishxanutyunn e qisachi, qani vor joxovrdi kashin hanelov en aprum…

  3. Mleh Ishkhanian (Beirut)
    Հուլիս 1st, 2010 at 17:27 | #3

    +1

  1. No trackbacks yet.