> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՏԱՐԱԳԻՐԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՏԱՐԱԳԻՐԻ ՀԱՐՑԻՆ

Նիկոլ ՓաշինյանՏարագիրի հարցը - Barev, Nikol jan. Nax kneres, vor latinatar em grum, ays pahin dzerkis tak hayeren taradzev chka. Im` ko anhati masin patketacumneri u dranc hetevox gnahatakanneri 90%-y himnvac e erku hangamanki vra: arajin, vor zemlyak enk (Ijevanci) ev erkrord ko “erkri hakarak koxmum” aynpes es nerkayacnum mer pokr hayrenik Ijevany, vor indz hamar arden erkrordakan e darnum mnacac amen inch. Bayc amen depkum uzum em mnacac 10%y evs lracnel ays pahin derevs harcov. Du karox es asel, vor ko gorcuneutyamb masnavorapes arden apacucel es anhatid joxovrdavarutyan u hayrenikid handep nvirvacutyuny,bayc es lriv ijevanci em, inchpes ev, hamozvac em, du. Enpes vor minchev mi ban im achkov chtesnem, chem havata, tekuz dra masin obamanern u evropacinery, kam chgitem el ov barcradzaynen. Kuzenayi bacs lracnelu hamar shat harcer tal, bayc terevs aysor bavararvem mekov.

Du mi kani angam asel es, vor joxovrdavarakan institutneri bacakayutyan paymannerum cankacac azniv mard ishxalutyan galov mec havanakanutyamb chi dimana gaytakxutyany ev kvarvi aynpes inchpes varvel en u varvum en mer naxkin u nerkayis ishxanutyunnery. Ynd vorum, nshum es, vor HAKy xndir uni miayn ishxanutyan gal` anhrajesht institutnery stexcelu hamar, voric heto kherana qaxaqakan bemic. Bayc inch yerashxiqner kan, vor henc HAKy chi haytnvi gaytakxvoxi derum? Miayn xndrum em harcic chpatasxanes` vkayakochelov HAKi minch ayjm cavalac gorcuneutyuny. Indz hamar da apacuyc che, vorovhetev inchpes im lav ynkern e asum, “da el karox e dzev linel”.

Nerir harcic kopit linelu hamar ev xndrum em ditir da vopes aroxj knnadatutyun. Inchpes arden nshel em, yes grete bacardzakapes drakan emocianer unem Nikol Pashinyan anhati nkatmamb, ev harcc voch mi provokacion himker chuni. Kez aroxjutyun.

Նիկոլի պատասխանը
- Սիրելի Տարագիր, ձեր հարցից հասկացա, որ ժամանակ չեք ունեցել ավելի հաճախ հետեւել այս կայքում ընթացող հարցուպատասխանին: Քավ լիցի, չեմ ասում, թե պարտավոր եք ավելի հաճախ հետեւել, պարզապես ցավում եմ, որ հիմա արդեն կարող էիք հաջորդ հարցը տալ, որովհետեւ ձեր այս հարցին բազմիցս անդրադարձել եմ: Բայց չեմ զլանա նորից դա անել: Նախ` ուրախ եմ, որ իջեւանցի եք: Շատ եմ սիրում իմ ծննդավայրը, բայց ինչպես ասել եմ բազմիցս` իջեւանցիներին ավելի հայրենակից, «զեմլյակ» չեմ համարում, քան գյումրեցիներին, գորիսեցիներին, արարատցիներին, երեւանցիներին, ստեփանավանցիներին` բոլոր հայաստանցիներին կարճ ասած: Հույս ունեմ` սա ձեզ չի նեղացնի: Ուզում եմ ընդգծել, որ «իջեւանցի» արտահայտությունը իմ ծագման մի փոքր մասն է միայն: Ես առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ եւ շատ կցանկանայի, որ բոլոր հայաստանցիները իրենք իրենց, եւ ուրիշ հայաստանցիներին հենց այսպես ընկալեն: Մեր հայրենիքը, ցավոք, մի հավեսով մեգապոլիսի տարածք ունի, եւ մի հավեսով մեգապոլիսի բնակչության ¼-ը: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ երաշխիք կա, որ Հայ ազգային կոնգրեսի իշխանությունը չի ծառայի ժողովրդին եւ պետությանը, բազմիցս կրկնել եմ, հիմա էլ եմ ասում` դուք եք այդ երաշխիքը, եթե ինքներդ ձեզ հետ ուխտ անեք, որ չեք հանդուրժի որեւէ ապօրինի իշխանության, չեք հանդուրժի ապօրինությունները, բեսպրեդելը: Եթե ՀԱԿ-ի իշխանությունը լինի այնպիսին, ինչպիսին է այսօրվա իշխանությունը, եթե վատ իշխանություն լինի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի մեկ պարտք ունի հայրենիքի առաջ` հեռացնել այդ իշխանությանը: Սկզբից` ընտրական ճանապարհով, իսկ եթե ՀԱԿ-ը կկեղծի ընտրությունների արդյունքները, ուրեմն` հեղափոխական ճանապարհով: Եթե դուք ուշադիր եք եղել` մեր գաղափարախոսության եւ քաղաքական գործունեության նպատակը ոչ թե ՀԱԿ-ի հասնելն իշխանության այլ ձեր, անձամբ ձեր, ձեր հարեւանի, ձեր բարեկամների, ձեր համաքաղաքացիների: Այն ամբողջության, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդ: Մեր ասելիքը մեկն է` ժողովուրդը պետք է որոշի, թե ով լինի իշխանության, եւ ժողովուրդը պետք է որոշի եղած իշխանությունը երբ պետք է զրկվի այդ իշխանությունից: Բայց որպեսզի այս մեխանիզմը գործի` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք ինքն իրեն, իր երեխաներին, իր հայրենիքին խոստանա, որ իր ձեռքում պահելու է ՀՀ քաղաքացու իր իշխանությունը եւ որեւէ մեկին չի զիջելու այն` ոչ հինգ հազար դրամով, ոչ տասը հազար դրամով, ոչ 100 հազար դրամով, ոչ սպառնալիքների, ոչ կտանքների, եւ ոչ էլ նույնիսկ մահվան սպառնալիքի ներքո: Համաձա՞յն եք, որ մենք այսօր իրար հետ նման ուխ կնքենք: Պատասխաններից մեկում ասել եմ` քաղաքացին պետք է լկամ քցի իշխանության երախը, եւ սանձը պահի ձեռքում: Այսինքն, երբ Հայ ազգային կոնգրեսը իշխանության հասնի, ես ինքս` իմ ձեռքով լկամը կդնեմ այդ իշխանության երախում, եւ սանձը կտամ Հայաստանի Արքային, այն է Հայաստանի Հանրապետության ժողովրդին: Հայաստանի Հանրապետության իշխանության խորհրդանիշը պետք է ոչ թե զրահապատ «Մերսեդեսը» լինի, այլ լկամը` իր սանձով, որ ցանկացած քաղաքական ուժ, ով կհավակնի իշխանության, պետք է նախեւառաջ այդ լկամը բերանն առնելու հնազանդություն ունենա ժողովրդի առաջ: Իսկ Հայաստանը պետք է սանձը բռնելու ընդունակ ժողովուրդ ունենա: Սա է մեր քաղաքական ասելիքը, եւ ինձ հավատալու կարիք չկա: Հավատացեք ինքներդ ձեզ: Եթե ինքներդ ձեզ հավատաք, ինձ հավատալ-չհավատալը այլեւս կարեւոր չի լինի: Հավատացեք Աստծուն եւ ինքներդ ձեզ. ուրիշ որեւէ մեկին հավատալու կարիք չկա: Լավագույն մաղթանքներս` սիրելի Տարագիր:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Հայկ–PL
    Հուլիս 3rd, 2010 at 22:11 | #1

    Նիկոլ ջան ինչքան պարզ ու միևնույն ժամանակ ինչքան բարդ է ասածդ…
    Աստծո օրհնանքը թող քո ու քո ընտանիքից անպակաս լինի։

  2. MM
    Հուլիս 4th, 2010 at 06:24 | #2

    +1!!!!!!!!!!!!!!!

  1. No trackbacks yet.