> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱՍՆԵՆՔ ՄՅՈՒՆԽԵՆ, ՄՏՆԻՆՔ ԲՈՆՆ…

ՀԱՍՆԵՆՔ ՄՅՈՒՆԽԵՆ, ՄՏՆԻՆՔ ԲՈՆՆ…

ԲեռլինՍերժ Սարգսյանի` Գերմանիա կատարած այցը ռեկորդային ցուցանիշներ արձանագրեց: Գնաց Գերմանիա եւ ի՞նչ տեսնի` այնտեղ մի քանի միլիոն թուրք եւ ադրբեջանցի է ապրում, մինչդեռ հայեր` ընդամենը մի քանի տասնյակ հազար: Թուրք-ադրբեջանական լոբբին, ըստ այդմ, ժարիտ է անում Գերմանիայում, նույնիսկ մտել է Պոտսդամի համալսարան եւ այնտեղ ներկայացրել, թե Սեւանը հինավուրց ադրբեջանական լիճ է, իշխան ձուկն էլ` ազգությամբ ադրբեջանցի, դրա համար էլ հայերը ցեղասպանության են ենթարկել իշխան ձկանը: Սերժ Սարգսյանը իրավիճակին ծանոթանալով` խորապես գիտակցել է դրա լրջությունը, հասկացել, որ գերմանա-հայկական պուճուր լոբբին չի կարողանա դիմակայել գերմանա-թուրքա-ադրբեջանական խոշոր լոբբիին, հասկացել է, որ այստեղից են բխում Հայաստանի արտաքին քաղաքական ձախողումները, ձեռքը խփել է սեղանին, որոշում է կայացրել` գերմանա-հայկական լոբբին ուժեղացնելու մասին, որ սա կարողանա դիմակայել գերմանա-թուրքական լոբբիին ու ջախջախի նրան: Ասում են` Սարգսյան Տիկոն ու Երիցյան Ներսոն արդեն իսկ մշակել են «Գերմանիայի հայկական լոբբին ուժեղացնելուն ուղղված համալիր միջոցառումների ռազմավարությունը» եւ նույնիսկ սկսել են պիլոտային ծրագիր իրականացնել: Այսինքն` պիլոտների խումբ են առանձնացրել, ովքեր իրենց սամալյոտները քշում են բացառապես Գերմանիայի ուղղությամբ: Հա, բա ո՞նց. ՀԲ-ից էքստեռն կարգով վարկ են վերցրել, այդ վարկով գրել են «Գերմանիայի հայկական լոբբին ուժեղացնելուն ուղղված համալիր միջոցառումների ռազմավարությունը», որի վրա աշխատող ինտելեկտուալ դալբայոբների խումբը եզրակացրել է, որ Գերմանիայի հայկական լոբբին ուժեղացնելու միայն մի ձեւ կա` Գերմանիայի հայ համայնքը մեծացնելը: Ըստ ռազմավարության, ահա, մինչեւ 2013 թվականը Գերմանիայի հայ համայնքը պետք է ունենա առնվազն երկու միլիոն գլխաքանակ: Եվ ուրեմն` պիլոտների խումբը հայաստանցիներին տանում է Գերմանիա, իսկ այնտեղից պիվա է բերում` Սադախլուում ծախելու համար: Այս ռազմավարությունը նպաստում է նաեւ տնտեսության աննախադեպ աճին: Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ պիլոտային ծրագրի իրագործման առաջին իսկ ժամերից կտրուկ աճել են Հայաստանից լոբու արտահանման ծավալները` ապահովելով երկնիշ տնտեսական աճ: Վիճակագրությունը չի մասնավորեցնում` խոսքը կանաչ, թե հատիկավոր լոբու մասին է, բայց սա տվյալ պահին էական էլ չէ: Պիլոտային ծրագրի տնտեսական էֆեկտը սրանով չի սահմանափակվում. Գերմանիա արտահանված ՀՀ քաղաքացիները արագ «վիզ են դնում» գերմանական խանութներում եւ բազմաթիվ եվրոներ ուղարկում Հայաստանում մնացած իրենց հարազատներին` տրանսֆերտի տեսքով: Կարճ ասած` Սերժ Սարգսյանի այցի արդյունքում Գերմանիան դարձել է մեր ազգային ազատագրական պայքարի առաջին գիծը, ու որպեսզի այս ճակատում զինվորների պակաս չզգացվի, որոշվել է ապրելու պայմանները Հայաստանում դարձնել էլ ավելի անտանելի: Սփյուռքի դաշնակները տպավորված են Սերժ Սարգսյանի ազգային մտածելակերպից. «Հասնենք Մյունխեն մտնինք Բոնն, Բեռլինը դարձնենք Նոր Զեյթուն»:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հունիսի 23, 2010

«Կոշ» քրեակատարողական հիմնարկից

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Hovo Artsakh
    Հունիս 29th, 2010 at 10:58 | #1

    Haziv eli, esqanic avel uzhd chi patum che, nikolik jan?

  1. No trackbacks yet.