> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԽԱՎԸ

ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԽԱՎԸ

Գագիկ ԲաղդասարյանԱվազակապետական բարքեր նկարագրելիս, երկրում հաստատված վիճակի մասին խոսելիս, մենք հաճախ կենտրոնանում ենք իշխանության առաջին դեմքերի ունեցած դերակատարման վրա’ գնահատելով այն ներդրումը, որ նրանք ունեցել են Հայաստանի սահմանադրական կարգը խարխլելու գործում: Կարծում եմ, սակայն, ժամանակ առ ժամանակ պետք է անդրադարձ կատարել միջին օղակի դեմքերին, ովքեր անամոթաբար եւ շարունակաբար կատարում են փոփոխվող վերադասի բացահայտ ապօրինի հրահանգները, գիտակցում են իրենց գործողությունների ապօրինի լինելը, ապօրինություններն անում են բացահայտ, բայց դրա արդյունքում իրենց ամենեւին վատ չեն զգում: Այսպես ահա, Երեւանի կենտրոնի մայթերով քայլելիս հաճախ կարելի է տեսնել ազգի երախտավորի արտաքինով, ասես բիգուդի դրած բեղերով մի անձնավորության, որը քայլում է այնպիսի շեշտադրմամբ, կարծես Երեւանի բնակիչներն իրեն պարտական են մանր-մունր եւ խոշոր բազմաթիվ հարցերում: Նա քայլում է երկրաչափական այնպիսի ճշգրիտ հաշվարկով, որ քիթը ասֆալտի նկատմամբ լինի առնվազն իննսուն աստիճանի հարաբերությամբ եւ անգամ գլուխը աջ ու ձախ տարուբերելիս հոգ է տանում, որ այդպիսի արծվային անկյունաչափությունը չխախտվի հանկարծ: Կուզեի այդ մարդուն տեսնել Չոռնի Գագոյի կաբինետում, տեսնել թե արդյո՞ք այնտեղ էլ պահպանվում են նրա քթի ավանդական անկյունաչափությունը, արդյո՞ք նրա բեղերը նույնքան փարթամ են չոռնի Գագոյին դակլադ տալիս, եւ արդյո՞ք նրա արտաքինը պահպանում է ազգի երախտավորին բնորոշ գծերը: Համոզված եմ’ ոչ, որովհետեւ միմիայն վերադասին դուր գալու, նրա պաշտոնեական քնքշանքին արժանանալու մղումը այդ մարդուն պիտի ստիպեր անել այն ապօրինությունները, որ նա անում է զարմանալի հաճախությամբ: Խոսքը Երեւանի քաղաքապետարանի կազմտեսչական բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանի մասին է, ով իմ իմացածով առնվազն երեք տարի գործուն մասնակցություն է ունենում ընդդիմության հանրահավաքները եւ այլ հրապարակային միջոցառումները ապօրինի եւ կեղծ փաստարկներով արգելելու գործին: Ինքը’ Գագիկ Բաղդասարյանը, գիտի, որ մի մեծ կեղծիքի եւ ապօրինության ամենաանմիջական մասնակից է դառնում, բայց եւ, միեւնույն է, չի փորձում անգամ խուսափել ապօրինության բութ գործիքի դերում հայտնվողի կարգավիճակից: Գիտեմ, համոզված եմ բազմաթիվ ընթերցողներ կասեն, որ Բաղդասարյանը չափազանց մանր սուբյեկտ է այսպիսի անդրադարձի արժանանալու համար, բայց խնդիրը անձամբ Բաղդասարյանը չէ, այլ մարդկային այն տեսակը, որ հանգիստ ու խաղաղ դեմքով կեղծիք ու ապօրինություն է թույլ տալիս ու հետո կարողանում է հաց ծամել եւ կուլ տալ, նայել սեփական երեխաների ու մերձավորների աչքերին, սեփական գերդաստանում թամադայություն անել եւ խոսել ինչ-որ արժեքների, բարձր արժեքների մասին: Իրականում սա մարդկային այն տեսակն է, որի վրա հիմնված է մեր այսօրվա արատավոր իրականությունը: Այդ մարդիկ են, որ իրենց ամենօրյա պահվածքով եւ գործունեությամբ խորացնում են հուսահատությունը մարդկանց հոգիներում, հենց դրանք են, որ անհրաժեշտ պահին կարող են չքմեղանալ’ «մեզնից ինչ է կախված, մենք ինչ անենք»: Հրաժարական տվեք, կախվեք, ինքնահրկիզվեք, ու քանի որ չեք արել ու քանի դեռ շարունակում եք այլազան չոռնիների ներքինիի դերակատարումը, ուրեմն իմացեք, որ ձեր գործը ձեզ ճանաչող ամեն մարդու ձեզ խորապես արհամարհելու եւ ձեզնից նողկալու իրավունք է տալիս: Եվ փողոցներում մի նայեք մարդկանց Չոռնիի ճուտի խրոխտ հայացքով, ավելի լավ է կարդացեք ձեզ ճանաչողների եւ ձեր գործը իմացողների հայացքները եւ նրանցում կգտնեք ճշմարտությունը ձեր մասին, որ խնամքով թաքցնում եք նույնիսկ ինքներդ ձեզնից:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Կոշ» քրեակատարողական հիմնարկից

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Mleh Ishkhanian (Beirut)
    Հունիս 23rd, 2010 at 16:47 | #1

    Jisht e, baghdassarianner@ chapazants poqr martik en vor Nikol@ antratarna irents, sagayn irabes shad garevor e vor ishkhanapokhutenen hedo medz pdzakhntrutyun tsoutsapervi vor asor nman bnagalezner@ chgaroghanan sharounagel irents dkhour teragadarutyun@.

  2. HAY
    Հունիս 24th, 2010 at 18:53 | #2

    ,,,հանգիստ ու խաղաղ դեմքով կեղծիք ու ապօրինություն է թույլ տալիս ու հետո կարողանում է հաց ծամել եւ կուլ տալ, նայել սեփական երեխաների ու մերձավորների աչքերին…
    bayc chen karum qaqel ed qaqlanner@………..

  3. HAY
    Հունիս 24th, 2010 at 18:53 | #3

    knereq nman artahaytutyans hamar, kanayq nuynpes kardum en, bayc chei karox chasel,……….

  1. No trackbacks yet.