> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԱՅԻԿԻ ԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՀԱՐՑԵՐԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՐԱՅԻԿԻ ԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Նիկոլ Փաշինյան. Մատենադարան. 2007 թ.Arayik Babayan-ի հարցը - Hargeli Nikol Pashinyan inchqan enq dimanalu ays tsanr lutsin. xndrum em motavor jamket aseq….

Հարությունի հարցը - Նիկոլ, ինձ շատ հետաքրքիր է` ի վերջո ե՞րբ կոնգրեսը կհաղթի:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արայիկ, սիրելի Հարություն. Ձեր հարցերը ինձ հիշեցրեցին Յոզեֆ Շվեյկին, որն իր ծանոթներից մեկի հետ պայմանավորվեց հանդիպել «Թասի մոտ» պանդոկում` պատերազմից հետո, ժամը երեքին: Չեմ ուզում ինքս ինձ դնել Շվեյկի վիճակում, եկեք ինքներս մեզ Շվեյկի վիճակում չդնենք: Նախորդ պատասխաններից մեկում ասել էի, որ հաղթանակը ժամանակահատված չէ, այլ կամք, հետեւողականություն: Համոզված եմ, որ մենք ունենք այդ կամքը եւ կպայքարենք մինչեւ հաղթանակ: Բոլոր նրանք, ովքեր իրենք իրենց առաջ ժամկետ են դնում, առաջին հերթին բացահայտում են իրենց թուլությունը, իրենց երկմտանքը: Իսկ երկմտանքը պարտության կարեւորագույն նախապայմանն է: Ուժեղ մարդիկ չեն երկմտում, ուժեղ մարդիկ իրենց առաջ ոչ թե ժամկետներ են դնում, այլ հենվում են իրենց կամքի վրա, երբ էլ լինի` իրագործել նպատակը, մինչեւ նպատակի իրագործում պայքարելու, եւ նպատակին հասնելու հետեւողականություն ունենալ: Ինձ համար ժամկետը ոչ թե տարեթիվ է, այլ ինքը նպատակի իրագործումը: Իմ ընկալմամբ, նպատակի եւ նրա իրագործման միջեւ ժամկետային տարանջատում չկա, նպատակը այն իրագործելու կամք ունեցողից չի կարող օտարվել ժամանակով: Ժամանակը չի կարող կանգնել մեր եւ մեր նպատակի միջեւ, ժամանակը չի կարող մեր եւ մեր նպատակի միջեւ կոնֆլիկտ հարուցել: Ի վերջո, մեր կարգախոսը տալիս է ձեր հարցի պատասխանը` պայքար, պայքար, մինչեւ վերջ: Շատերը հարցնում են` ե՞րբ է վերջը: Ես պատասխանում եմ` «վերջը» նպատակի իրագործումն է, որից հետո կսկսվի պայքարը ավելի բարձր նպատակի համար: Լավագույն մաղթանքներս, սիրելի Արայիկ եւ սիրելի Հարություն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.