> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՊՈՒՇՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

ԱՊՈՒՇՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

© PanARMENIAN Photo/ Davit Hakobyan

© PanARMENIAN Photo/ Davit Hakobyan

«Տեխնիկան պատրաստ է, արտահագուստը` բաժանված»,- այսպիսի հստակ զեկույցով սկսվեց Հրազդանի կիրճում պետական փողերով կազմակերպված շաբաթօրյակը, որի մասին հանրությանն ավետել էին դեռ երկու շաբաթ առաջ` ՀՀ կառավարության նիստում: Այդ ժամանակ էր Տիգրան Սարգսյանը հայտնել, որ ինչ-որ «Միասին» նախաձեռնություն «Մաքուր հայրենիք» ծրագիր է մշակել, եւ կառավարությունը` իր գերատեսչություններով-բանով, պետք է աջակցի այդ ծրագրի իրագործմանը: Աջակցությունն էլ տեսանք. բաժանվում է արտահագուստ` գլխարկով, մայկայով-բանով, պետական կազմակերպությունների տեխնիկան էլ բերվում է դեպքի վայր` բնականաբար, իրենց վարորդներով եւ սպասարկող անձնակազմով, դեպքի վայր են բերվում նաեւ «անաչառ» հեռուստաընկերությունները, եւ սկսվում է «Մաքուր հայրենիք» ծրագրի իրագործումը: Էս մեր կառավարության ծալը հաստատ պակաս է. եթե էդքան ֆինանսավորում ամենավերջին բոմժերի խմբի համար էլ բաց թողնես, ոչ միայն մաքուր, այլեւ լպստած հայրենիք անունով ծրագիր կիրագործեն, եւ առանձնապես շուխուր չեն էլ անի: Չէ, եթե այս ծրագիրը հենց այդ իմաստն ունի, այսինքն` սոցիալական բնույթի է` սնունդ աշխատանքի դիմաց, կամ այս կարգի ինչ-որ բան, եւ «Միասին» կոչվող նախաձեռնության ջահելները այսպիսով իրենց ապրուստի միջոցն են վաստակում` ավելի բարձր վճարվող աշխատանք կատարելու ի վիճակի չլինելու բերումով, դա հասկանալի եւ ընդունելի է: Բայց նույնիսկ այս դեպքում հարց է ծագում` ինչու են պետական բյուջեից միջոցներ ծախսվում, որ քաղաքի մաքրման աշխատանքներն իրականացնելու ժամանակ այդ երիտասարդները նոփ-նոր մայկաներ եւ գլխարկներ հագնեն: Թող իրենց ունեցած հինումին շորերով գործն անեն վերջացնեն, հետո գնան լվացվեն-մաքրվեն, որից հետո միայն մաքուր-իստակ շորեր հագնեն: Էդ որտե՞ղ եք տեսել, որ մարդիկ գնան աղբահանության եւ թափ-թազա շոր հագնեն: Ոչ մի տրամաբանող մարդ այդպես չի վարվի, նույնիսկ` «Միասին» կոչվող նախաձեռնության անդամները: Իսկ եթե այդպես վարվում են` նշանակում է նրանց խնդիրը, իրենց կոմերիտական վարչապետի գլխավորությամբ, ոչ թե քաղաքը, այլ անցորդների եւ հեռուստադիտողների ուղեղները մաքրելն է: «Մաքուր հայրենի՞ք» եք ուզում. էս դուք, էս էլ հայրենիքը, ձեր տներում ոնց էլ լինի` համ ավել կլինի, համ սավոկ: Վերցրեք եւ անցեք ձեր հայրենիքի ջանին, էնքան մաքրեք` հոգիներդ դուրս գա: Թե՞ մինչեւ դա տելեւիզրով ցույց չեն տալիս, մինչեւ կառավարության նիստ չի լինում, մինչեւ պետական բյուջեից միլիոններ դուրս չեք գրում` մաքրելներդ չի գալիս: Եթե ուրեմն այդպես է` սոցիալապես անապահով հազարավոր մարդիկ կան, ովքեր առավոտից իրիգուն աշխատանք են ման գալիս: Եթե մեր պետական բյուջեն այնքան հարուստ է, որ Հրազդանի կիրճի մաքրության համար հատկացումներ է անում, ուրեմն այդ գումարները թող ուղղվեն այդ գործազուրկ, անապահով մարդկանց գոնե մի քանի օրով աշխատանքով ապահովելուն: Սա ասում եմ որպես պարտաճանաչ հարկատու. մենք չենք աշխատում, պետական բյուջեին հարկեր տալիս, որ քաղաքի մաքրման համար նախատեսված գումարները քաղաքի մաքրության պատասխանատուները լափեն, սա էլ իր հերթին առիթ տա, որ լափելու ուրիշների ախորժակը բացվի: Մեր կառավարության ներկայացուցիչները ինչի մասին խոսում, արանքում ութ անգամ օգտագործում են «հայեցակարգ» բառը: Եւ տպավորությունն այնպիսին է, որ իրականության մեջ առաջնորդվում են բացառապես ապուշության հայեցակարգով:

Հ.Գ. Ի տարբերություն մյուս պաշտոնյաների` Չոռնի Գագոն շաբաթօրյակին ներկայացել էր կաստըմ-շլվարով: Որովհետեւ ինքը մաքրող տղա չի, մաքրելը իրա հըմար զապադլովիյ ա:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հունիսի 9, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. osan
    Հունիս 9th, 2010 at 18:41 | #1

    Es tatron@ yerb e verjanalu.

  2. MM
    Հունիս 9th, 2010 at 18:43 | #2

    NIKOL JAN, Du DEMQ ES!!!!!!!

  3. Anonymous
    Հունիս 9th, 2010 at 22:28 | #3

    LOOOOOOOOOOL………. Barcrazayn ciciaxum em……….. Saaaaaax parer@ parel einq, mnacel er sari smbul@ Hrazdani kirchum, enel hatuk hamazgestov………… Vochinch, sranq shutov amen mi lapac drami hamar Hrazdani kirchum zolavor shorerov (iranc hamar et klini կաստըմ-շլվար) hanrogut ashxatanqov en het vcharelu (minchev kyanqi verj)……….

  1. No trackbacks yet.