> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՊԼՅՈՒՍ-ՄԻՆՈՒՍ ՀԻՆԳ ԱՄԻՍ

ՊԼՅՈՒՍ-ՄԻՆՈՒՍ ՀԻՆԳ ԱՄԻՍ

Նիկոլ Փաշինյան. Վերաքննիչ դատարան

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը ս/թ մայիսի 25-ին որոշում է կայացրել «Պատժաչափի չկրած մասը կրճատելու հաշվարկ կատարելու մասին», որը վերաբերում է 7 տարվա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին:

Որոշման եզրափակիչ մասում ասվում է. «ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Տ. Նավասարդյանս /Որոշեցի/ Կատարել դատապարտյալ Նիկոլ Վովայի Փաշինյանի պատժի չկրած մասի կրճատման հաշվարկ. համաձայն ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանի 09.05.2010թ. կայացված որոշման պատժաչափը կրճատել 1/2-ով` 3 տարի 1 ամիս 1 օրով, որի արդյունքում դատապարտյալ Ն. Փաշինյանի վերջնական պատժաչափը կազմեց 3 տարի, 10 ամիս, 29 օր»:

Այս որոշմամբ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի օրացուցային բանտարկության ավարտին դեռեւս մնացել է երեք տարուց մի քանի օր պակաս:

Նախապատմություն

2008-ի մարտիմեկյան իրադարձություններից հետո 1 տարի 4 ամիս ընդհատակում մնալուց հետո 2009 թվականի հուլիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ ընդհատակից եւ այցելեց ՀՀ գլխավոր դատախազություն: Հենց դատախազության շենքի նախասրահում շուրջ մեկ ժամ լրագրողների հարցերին պատասխանելուց հետո Փաշինյանը ձերբակալվեց: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նրա դատավարությունը սկսվեց հոկտեմբերին: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատավճիռ կարդաց 2010 թվականի հունվարի 19-ին եւ Փաշինյանին դատապարտեց 7 տարվա ազատազրկման: 2009 թվականի հունիսի 19-ին ԱԺ-ում ընդունված «Համաներում հայտարարելու մասին» որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն, դատավորը պարտավոր էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը կրճատել կիսով չափ: Ու քանի որ տվյալ պահին Փաշինյանը պատիժ չէր կրում, այլ ընդամենը կալանքի տակ էր` չկրած մաս պետք է համարվեր նրա նկատմամբ նշանակված ողջ պատժաչափը, ինչը նշանակում է, որ Մնացական Մարտիրոսյանը պարտավոր էր համաներման վերը նշված դրույթը կիրառելով` վերջնական պատիժ նշանակել 3.5 տարվա ազատազրկում: Նման բան, սակայն, տեղի չունեցավ: Խնդրին անդրադարձավ Վերաքննիչ դատարանը: Սերժիկ Ավետիսյան, Արշակ Խաչատրյան, Մարգո Սիմոնյան եռյակը առաջին ատյանի դատարանի վճիռը թողնելով ուժի մեջ` որոշեց Փաշինյանի նկատմամբ կիրառել «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2009թ. հունիսի 19-ի որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետը եւ պատժաչափի չկրած մասը կրճատել կիսով չափ: Տարօրինակ կերպով, սակայն, այս դատարանը նույնպես հստակ պատժաչափ չնշանակեց այլ դատավճիռը եզրափակեց մի այսպիսի նախադասությամբ. «Պատժաչափի չկրած մասը կրճատելու հաշվարկը կատարել որոշումը օրինական ուժի մեջ մտնելուց հետո` ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում»:

Հենց այս նախադասության հիման վրա էլ` «Նուբարաշեն» ՔԿՀ պետը կատարել է պատժաչափի չկրած մասը կիսով չափ կրճատելու հաշվարկը: Այդ որոշումը, սակայն, հարցեր է հարուցում, եւ այդ հարցերի պատասխանը հստակ չի եղել նույնիսկ քրեակատարողական հիմնարկի պետի համար:

Ինքներդ լուծեք

Ս/թ ապրիլի 30-ին Վճռաբեկ դատարանը վերադարձրել է Փաշինյանի գործով իրեն հասցեագրված բողոքները, եւ այդպիսով Վերաքննիչ դատարանի վճիռը մտել է ուժի մեջ: Այդպիսով, եկել է Փաշինյանի պատժաչափի չկրած մասը կիսով չափ կրճատելու որոշումն իրագործելու ժամանակը: Քրեակատարողական հիմնարկի պետի համար, սակայն, հստակ չի եղել, թե հատկապես ինչպես է դա հարկավոր անել: Այս պատճառով, ահա, 2010թ. մայիսի 18-ին, այսինքն` դատավճիռն ուժի մեջ մտնելուց 18 օր անց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանին է դիմել հետեւյալ գրությամբ.

«ՀՀ վերաքննիչ դատարանը 2010թ. մարտի 9-ին որոշում է կայացրել ամբաստանյալ Նիկոլ Վովայի Փաշինյանի նկատմամբ կիրառել «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ-ի 2009թ. հունիսի 19-ի որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետը` պատժաչափի չկրած մասը կրճատել կիսով չափ: Նույն որոշմամբ սահմանվել է, որ պատժաչափի չկրած մասի հաշվարկի կատարման որոշումը օրինական ուժի մեջ մտնելուց հետո հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկին: Դատական որոշումն ի կատար ածելու ընթացքում առաջացել են անհստակություններ, մասնավորապես` հստակ որոշված չէ համաներման ակտը կիրառելուց հետո հաշվարկվող պատիժը եւ վերջնական պատժաչափը: Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430 հոդվածի կարգով լուծել դատական որոշման մեջ նշված անհստակությունները, մասնավորապես` հստակ որոշել հաշվարկվող պատժի չափը»:

Վերաքննիչ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը ս/թ մայիսի 24-ին պատասխան է ուղարկել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանին, որում մասնավորապես ասվում է.

«Ձեր 18.05.2010թ. գրության կապակցությամբ հայտնում եմ, որ դատապարտյալ Նիկոլ Վովայի Փաշինյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. մարտի 9-ի որոշման պատճառաբանական եւ եզրափակիչ մասերում պատժի չափի մասով կասկածներ կամ անհստակություններ չկան (…) Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտ է ի կատար ածել դատարանի որոշումը` կատարել Ն. Փաշինյանի պատժաչափի չկրած եւ վերջնական պատժաչափի հաշվարկը»:
Իմիջիայլոց, հետաքրքրական է, որ Սերժիկ Ավետիսյանը հատուկ ընդգծում է, որ իր կայացրած դատավճռի պատճառաբանական եւ եզրափակիչ մասերում «կասկածներ կամ անհստակություններ չկան» բացառապես պատժի չափի մասերով: Այսինքն, դատավորը չի էլ թաքցնում, որ մնացած մասերով դա ոչ թե դատավճիռ է, այլ թյուրիմացություն:

Բա ո՞նց անենք

Չնայած` Սերժիկ Ավետիսյանը որեւէ կերպ չի պարզաբանել այն անհստակությունները, որ տարակուսանք էին առաջացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի մոտ, վերջինս նրա գրության հենց հաջորդ օրը բռնել ու Նիկոլ Փաշինյանի պատժաչափի չկրած մասը կրճատելու հաշվարկ իրականացնելու որոշում է կայացրել: Հարց է առաջանում` ինչպե՞ս է ՔԿՀ պետը կատարել հաշվարկը, երբ սեփական ձեռքով գրել է, որ տվյալ խնդիրը իր համար հստակ չէ, եւ որեւէ մեկը` գոնե գրավոր կերպով այդ խնդիրը չի հստակեցրել նրա համար: Ու քանի որ հաշվարկն իրականացվել է Փաշինյանի համար հնարավոր ամենաանբարենպաստ տարբերակով` նրա պատժաչափն ավելացնելով շուրջ 5 ամսով, պետք է ենթադրել, որ Տիգրան Նավասարդյանին մեթոդաբանական օգնություն, այնուամենայնիվ, ցուցաբերել է Սերժիկը: Իհարկե` ոչ Ավետիսյան: Ինչպե՞ս է ուրեմն ՔԿՀ-ի պետը իրականացրել հաշվարկը: Ըստ ամենայնի` դա արել է հետեւյալ կերպ. 7 տարվանից հանել է մինչեւ ս/թ ապրիլի 30-ը Նիկոլ Փաշինյանի կալանքի տակ գտնվելու ողջ ժամկետը` 9 ամիս 29 օր (2009թ. հուլիսի 1-ից մինչեւ 2010թ. ապրիլի 30) այն համարել է պատժի կրած մաս, իսկ տակը մնացած ժամկետը կրճատել է կիսով չափ, ապա սրան գումարելով վերը նշված 9 ամիս 29 օրը` ստացել վերջնական պատժաչափը: Ի՞նչն է, ուրեմն, այստեղ սխալ: Չխորանալով հանրահաշվային նրբությունների մեջ, ասենք, որ սխալները մի քանիսն են, եւ դրանք շարադրենք հերթով.

ա) կալանքը պատիժ չի համարվում, ուստի կալանքի տակ գտնվելու ժամկետը չի կարող համարվել պատժի կրած մաս: Կալանքը հաշվարկվում է ընդհանուր պատժաչափի մեջ, բայց երբեք պատժի կրած մաս չի կարող համարվել` ի վնաս կալանքի տակ գտնվող անձի: Ստացվում է, որ եթե Նիկոլ Փաշինյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված չլիներ կալանքը, նրա ընդհանուր պատժաչափը կլիներ առնվազն հինգ ամսով ավելի պակաս: Սովորաբար` կալանքի տակ գտնվելը մոտեցնում է պոտենցիալ դատապարտյալի` ազատ արձակելու ժամկետը: Այս բացառիկ դեպքում, սակայն, հեռացրել է:

բ) Նիկոլ Փաշինյանի դատավարությունը տեւել է 10 ամիս, եւ ստացվում է, որ դատավարական այս ժամկետներն ավելացրել են նրա պատժաչափը: Մինչդեռ` Առաջին ատյանի դատարանը կարող էր շատ ավելի արագ լուծում տալ գործին (հիշեցնենք, որ դատավճիռ կարդալու համար դատավոր Մնացական Մարտիրոսյանը 20-օրյա ընդմիջում էր վերցրել), նույնը վերաբերում է նաեւ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններին: Այս դատավարությունները, փաստորեն, ավելացրել են Նիկոլ Փաշինյանի պատժաչափը: Ստացվում է, որ Փաշինյանի պատժաչափն ավելացել է նաեւ այն բանի արդյունքում, որ նա բողոքարկել է իր դեմ կայացված դատավճիռները եւ օգտվել իր դատավարական այլ իրավունքից, եթե այդպես չվարվեր, փաստորեն, նրա ընդհանուր պատժաչափը համապատասխան չափով ավելի քիչ կլիներ: Սա մի աբսուրդ է, որ կարող է տեղի ունենալ միայն Հայաստանում:

Հինգ ամիս

Այսպիսով, օրինավոր հաշվարկի դեպքում Նիկոլ Փաշինյանի ընդհանուր պատժաչափը պակաս կլիներ հինգ ամսով եւ կկազմեր երեք տարի վեց ամիս: Այսօր շատ են այն խոսակցությունները, թե Փաշինյանը միեւնույն է` այդքան ժամանակ բանտում չի գտնվելու, եւ շատ ավելի վաղ է հայտնվելու Ազատության մեջ: Բայց` եթե իշխանությունը ապօրինությունների գնով հինգ ամիս ավելացնում է Նիկոլ Փաշինյանի առանց այն էլ ապօրինի բանտարկության ժամկետը, նշանակում է դրանում մի իմաստ դնում է: Ո՞րն է, ուրեմն, իշխանական նման գործելակերպի պատճառը: Խնդիրն այն է, որ 3.6 տարի պատժաչափի դեպքում Նիկոլ Փաշինյանը բանտից դուրս կգա 2013 թվականի հունվարի 1-ին: Իսկ վերը նկարագրված հաշվարկի պարագայում` 2013 թվականի հունիսի 1-ին: Սերժ Սարգսյանը, անշուշտ, հույս ունի, թե ինքը կձգի մինչեւ 2013 թվականի նախագահական ընտրությունները, եւ շատ է ուզում, որ այդ ընտրությունների ժամանակ, որի քարոզարշավը կմեկնարկի 2013 թվականի հունվարին, Փաշինյանը բանտում գտնվի: Սարգսյանը հույս ունի, որ փետրվարին գլուխ կբերի նախագահական ընտրությունների կեղծումը, ապրիլին կրկին կեղծ ինաուգուրացիա կանի, մայիսի առաջին կեսին կառավարություն կձեւավորի, երկրորդ կեսին կքանդի Ազատության հրապարակը` ստորգետնյա ավտոկանգառի հարկերը երեքով ավելացնելու համար, որից հետո միայն Ն. Փաշինյանը կհայտնվի ազատության մեջ: Սա իրադարձությունների իշխանական սցենարն է. բնականաբար, ընդդիմությունն էլ իր սցենարը ունի` արտահերթ ընտրությունների, եւ ժամանակը ցույց կտա, թե որ մեկը իրականություն կդառնա:

«ՀԺ»

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Mleh Ishkhanian (Beirut)
    Հունիս 8th, 2010 at 17:04 | #1

    Տիգրան Նավասարդյանը aveli lav kani hashvarki “azatutyan” mech iren mnatsadz zhamanak@` minchev zolavor vartik-shapik hagnel@. Lav e Nikol@ hishetsrets ayt vochnchutyan goyutian masin, vorpeszi chmorananq…

  2. Mleh Ishkhanian (Beirut)
    Հունիս 8th, 2010 at 17:17 | #2

    Anshousht hayastantsineri medzamasnutian qaghaqatsiakan gitaktsutian makardakn ou anmeghsounakutun@, inchpes nayev aravelagouyns 5,000 dramov sepakan dzaynn ou yerekhaneri apagan dzakhelou patrastakamutyun@ hashvi arnelov (nakhagahakan ou Yerevani qaghaqapeti @ntrutyunneri orniakner@ der tarm en), Gevorkovi nakhkin ognakan Narimanovi 2013-in “nakhaga @ntrvelou” shanser@ 50%-50% (fifty-fifty)en. Terounakan Aghotq@ chimatsogh Albanatsou het hamematadz. +1

  3. MM
    Հունիս 8th, 2010 at 18:32 | #3

    Enqan kar&mit en, vor chen haskanum(mexq en!) irenc lan u vat@.Nikoln inchqan sut durs ga, enqan irenc pativ@ kprkvi- aysinqn anazatutyan mech Nikoln amen or dranc(mexq en!) mayrn u kananc e lacacnum(hayhoyanqi poxaren!), azatutyan mech mard@ zbaxvac linelov ir @ntanekan, barekamakan u @nkerakan hogserov, djvar te dranc jamanak unena hatkacnelu, iharke “Haykakan Jamanki” masin che xosq@! Isk yete lurj- mexq en dranq, vorovhetev Nikoln anazatutyan mech- PARQI psakner e vayelum, isk irenq “azatutyan” mech geri en darel (mexq en!) ed ga&a& cherurashka serjikin..u dzev talov ,te ashxatum en, tun en gnum ush, vor tnecineri achqin chyerevan…eli! mexq en voxormeliner@…!

  4. Mleh Ishkhanian (Beirut)
    Հունիս 10th, 2010 at 10:47 | #4

    @MM
    +1

  1. No trackbacks yet.