> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՈՒՔԻԱՍԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՈՒՔԻԱՍԻ ՀԱՐՑԻՆ

joseՍուքիասի հարցը - Հարգելի Նիկոլ, նախ և առաջ ասեմ որ ունեմ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում և ՀՀ քաղաքական ու այլ բնագավառների վերաբերյալ քո բոլոր կարծիքները կիսում եմ և այդ տեսակետից ձեր կողքին կլինեմ միշտ։ Սակայն շատ հիասթափվեցի ձեր ֆուտբոլային վերլուծությունից, այս մեկը ձեզ մոտ չի ստացյում, եթե թիմերը այդպես ֆուտբոլ խաղան ինչպես Ինտերը և առավել ևս Մոուրինյոն, ապա շատ մոտ ապագայում մենք միլիոնների խաղ չենք ունենա։ Հարց.- ուրեմն Դուք համամի՞տ եք որ ամեն ինչի գնով հասնել արդյունքի ու ցանկացած բնագավառում։ Շնորհակալություն և շուտափույթ ազատում։

Նիկոլի պատասխանը - Սիրելի Սուքիաս. նախ եկեք փորձենք հասկանալ, թե խնդրո առարկա իմ հոդվածի ո՞ր մասում եք կարդացել, որ ես կողմ եմ կամ կարող եմ կողմ լինել «ամեն ինչի գնով» արդյունքի հասնելուն: «Ամեն ինչի գնով»-ը «Ինտերի» խաղի կամ Մոուրինյոյի ոճի ձեր մեկնաբանությունն է: Իմ պատկերացրած «ամեն գնով»-ը գիտելիքն է, ինքնակրթությունը, սեփական զարգացմամբ զբաղվելը, երեւույթները հասկանալու ձգտումը, ուրիշների համար անտեսանելին տեսնելու ընդունակությունը, ունեցած տաղանդն ու շնորհքը զարգացնելը եւ ոչ թե վատնելը: Հրանտի հարցին տված իմ պատասխանում արդեն նշել եմ, որ Մոուրինյոյի ոճը ամենեւին էլ «ամեն ինչի գնով»-ը չէ (Հրանտի հարցին տված իմ պատասխանն, ի դեպ, ձեր հարցին տված իմ պատասխանի անբաժանելի մաս համարեք): Կամ եթե անգամ դա համարենք «ամեն ինչի գնով», պետք է նաեւ լրացում անենք` ֆուտբոլում թույլատրելի եւ չարգելված ամեն գնով: Իսկ տվյալ դեպքում ավելի ճիշտ կլինի ասել` սեփական ֆուտբոլը խաղալով: «Սեփական» ասելով ոչ միայն Մոուրինյոյին նկատի ունեմ, այլեւ «Ինտերին». պաշտպանական ֆուտբոլը Իտալիայում ազգային ֆուտբոլային հավատամք է, եւ կոնկրետ անուն ունի` Կատենաչո: Եւ չնայած սրան, Իտալիան աշխարհի ամենաֆուտբոլային երկրներից է, որտեղ ֆուտբոլը պաշտամունքի առարկա է: Սա ասում եմ ձեր դիտարկմանն ի պատասխան, թե՝ «եթե թիմերը այդպես ֆուտբոլ խաղան, ինչպես «Ինտերը» եւ առավել եւս՝ Մոուրինյոն, ապա շատ մոտ ապագայում մենք միլիոնների խաղ չենք ունենա»: Մոուրինյոն դեռ մանկիկ էր, երբ «Ինտերը» եւ ընդհանրապես Իտալիան պաշտպանական ֆուտբոլ էր խաղում, կատենաչո, եւ միլիոնավոր մարդիկ այդ ֆուտբոլը իրենց կյանքի անբաժանելի մասն են համարում: Մոուրինյոն ընդամենը այդ ֆուտբոլը սեփական «համեմունքով» համեմեց: Սիրելի Սուքիաս, հույս ունեմ իրար հետ ֆուտբոլ նայելու եւ քննարկելու առիթ կունենանք: Խնդրում եմ, միայն, իմ ասածները մի վերապատմեք այնպես, ինչպես ես չեմ ասել, եւ թող մեր մեջ եղած տարաձայնությունը ֆուտբոլային լինի: Լավագույն մաղթանքներս:

Ի դեպ, եթե հետաքրքիր է, ասեմ նաեւ, որ աշխարհի առաջիկա առաջնության ընթացքում Արգենտինային եմ երկրպագելու: Այսպես վարվել եմ իմ տեսած եւ ընկալած առաջին աշխարհի առաջնությունից ի վեր. դա ի դեպ, 1986 թվականն էր, երբ Արգենտինան եւ Մարադոնան փայլեցին: Այդ ժամանակից ի վեր, աշխարհի բոլոր առաջնություններում ես հաղթանակ եմ ցանկացել Արգենտինային: Հերթական առաջնությունը բացառություն չէ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Mleh Ishkhanian (Beirut)
    Հունիս 7th, 2010 at 16:50 | #1

    Inch dynamic ou geghetsik harts er Սուքիասի հարցը .+1

  2. gegham
    Հունիս 7th, 2010 at 23:41 | #3

    Es liovin kisum em Nikoli mtqer@ Interi ev @ndhanrapes italakan futboli masin.Chem kar&um vor Inter@ petq e hardzakver xaxi amboxj @ntacqum, i verjo inter@(naev Bavarian) xaxadasht er durs ekel voch te tatron cuyc talu ayl futbol xaxalu.Inch ogut nranic vor Bavarian hardzakvum er, kam aveli chisht porcum er hardzakvel voxj xaxi @ntacqum… karch asa& Inter@
    tarav arjani haxtanak inchi hamar andzamb es shat urax em, chnaya& vor Juventusi moli erkrpagu em… Isk @dhanur armamb chem sirum germanakan ev manavand angliakan akumbnerin ev misht erkrpagum em nranc hakarakordnerin..

  3. Anonymous
    Հունիս 8th, 2010 at 00:48 | #4

    KECCE MARADONAN!! KECCE NIKOL@!!! KECCE ARGENTINAN!!! KECCE AZAT ANKAX HAYASTAN@!! KECCE AZATUTYUN@!!!

    AZATUTYUN NIKOLIN!!!!!

    SIROV!!

  4. yervand
    Հունիս 8th, 2010 at 00:49 | #5

    KECCE MARADONAN!! KECCE NIKOL@!!! KECCE ARGENTINAN!!! KECCE AZAT ANKAX HAYASTAN@!! KECCE AZATUTYUN@!!!

    AZATUTYUN NIKOLIN!!!!!

    SIROV!!

  1. No trackbacks yet.