> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՌԱՇԻ~Դ, ԶՎՈՒՈ~ՒԿ…

ՌԱՇԻ~Դ, ԶՎՈՒՈ~ՒԿ…

ՀՀ ոստիկանությունը ի վերջո հրապարակեց իր ունեցած «սարսափազդու» կադրերը, որտեղ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը` ոստիկանության վարկածով «բռնություն է գործադրում» ոստիկանության մի աշխատակցի նկատմամբ: Կադրում մենք տեսնում ենք թե ինչպես մի ձեռքը վեր բարձրանալով դիպչում է մի ոստիկանի գլխարկի եւ գլխարկը սրա գլխից թռչում է: Ես նույնիսկ չեմ պատրաստվում իրավական քննարկման ենթարկել դրվագը, որովհետեւ տվյալ պահին Անի Գեւորգյանի դիմաց կանգնած ոստիկանները հանցագործներ են, որոնք սեփական ոտքերի տակ են գցել ՀՀ քաղաքացու իրավունքը, եւ նրան թույլ չեն տալիս քայլել կամ բողոքի ակցիա իրականացնել սեփական քաղաքում, այն դեպքում երբ այդ իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով: Ոստիկանների գործողությունները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության որեւէ օրենքի որեւէ դրույթի, եւ սրանում կարող ենք համոզվել «Հայկական ժամանակ» օրաթերթի հունիսի 3-ի համարում տպագրված` «Ազատության հրապարակն են պաշարել» հրապարակումն ընթերցելիս: Ոստիկանությունը չի կարողանում որեւէ օրենքի որեւէ տառով պարզաբանել սեփական գործողությունները` չնայած «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով պարտավոր է դա անել: Բայց չի կարողանում` որովհետեւ ՀՀ-ում չկա որեւէ օրենք, որ որեւէ ոստիկանի նման գործելակերպ որդեգրելու իրավունք տա: Նրանց գործողությունները մեկ անուն ունեն` բեսպրեդել: Եւ ահա` այս ֆոնին շատ ավելի կարեւոր հարց է բացվում. ինչո՞ւ, այդ ինչու է հայաստանյան ոստիկանությունը համր կադրեր եթեր հեռարձակում, ինչո՞ւ եթեր չի հեռարձակում նաեւ ձայնը, որպեսզի հայ հանրությունը հնարավորություն ունենա լսել, թե ինչի մասին են ամեն օր խոսում ոստիկաններն ու Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները Ազատության հրապարակի մատույցներում: Այդ ձայնագրություններից ակնհայտ կդառնա, որ Ազատության հրապարակի մատույցներում ոստիկանության գործողությունները մեկ բառով միայն կարելի է որակել` հանցավոր: Գուցե այդ ձայնագրություններից նաեւ այնպիսի հանգամանքներ ի հայտ գան, որ մենք բոլորս Անի Գեւորգյանից նեղանանք, որ մի հատ չի հասցրել որեւէ ոստիկանի մռութին: Իսկ որեւէ մեկը կարո՞ղ է պնդել, որ եթե ոստիկանը խոչընդոտում է լրագրող Անի Գեւորգյանի օրինական լրագրողական գործունեությանը, կամ էլ վիրավորում է նրան եւ անպարկեշտ խոսքեր ասում` նա, այսինքն, Անի Գեւորգյանը պետք է վազի եւ հանցագործության մասին հաղորդո՞ւմ ներկայացնի ՀՀ գլխավոր դատախազություն: Գագիկ Շամշյանի օրինակն ունենք, որ իր վրա քննիչի կողմից կատարված հարձակման մասին հաղորդում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազություն: Իրավապահները մի ամիս «ման եկան» Շամշյանի վրա հարձակված քննիչին, որի լուսանկարները դեպքի հենց հաջորդ օրը տպագրվել էին մամուլում, իսկ երբ վերջապես «գտան» շատ արագ Գագիկ Շամշյանը հայտնվեց մեղադրյալի կարգավիճակում` իբր ակնհայտ սուտ մատնության է ենթարկել իր վրա հարձակված քննիչին: Եթե իմ անձնական կարծիքն եք ուզում իմանալ, 22-ամյա աղջկան երեք օր «կապեզեում» պահելու որոշում կայացրած ոստիկաններն արժանի են կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնության: Հաշվեք այդ իմ ձեռքն է ոստիկանի գլխից ցած նետում նրա գլխարկը, որովհետեւ ավելի լավ է ՀՀ ոստիկանի գլխարկը գետնին լինի, քան ինչ-որ արժեք հաղորդի ՀՀ քաղաքացուն եւ նրա իրավունքներն արհամարհող քառակուսի գլուխներին:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Խմբ. կողմից - 2004 թվականի ապրիլի լույս 13-ի գիշերը Երեւանի Բաղրամյան պողոտայում ՀՀ ոստիկանության պետի այն ժամանակվա տեղակալ Հովհաննես Վարյանի գլխավորած հրոսակախմբի կողմից բռնության է ենթարկվել «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը: Այս հանցագործության համար ոչ ոք չի պատժվել: Նույն թվականի նոյեմբերի 22-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության դիմաց հրկիզվել է թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ծառայողական «Վազ-21214» մակնիշի ավտոմեքենան: Այս հանցագործության համար որեւէ մեկը չի պատժվել: 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների օրը Էրեբունի համայնքի թիվ 13/16 ընտրական տեղամասում մի խումբ ոստիկաններ` ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Ավետիք Մկրտչյանի գլխավորությամբ խոչընդոտել են «ՀԺ»-ի լրագրող Լուսինե Բարսեղյանի լրագրողական գործունեությանը, եւ բռնություն գործադրել նրա նկատմամբ: Այս բռնության համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Նույն թվականի oգոստոսի 11-ին Լուսինե Բարսեղյանն անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել Երեւանի Բաբաջանյան փողոցում: Անհայտ անձինք հարձակվել են նրա վրա, գետնին տապալել եւ հարվածներ հասցրել: Այս հանցագործության համար որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. MM
    Հունիս 5th, 2010 at 18:53 | #1

    mi or, hasatat patasxan ktan!

  2. Արամ
    Հունիս 5th, 2010 at 20:28 | #2

    Հա բա ո~նց, հեսա իշխանափոխություն ա լինելու, երկնքից էլ մանանա է իջնելու: Հաագայի դատարանի դատավորներն էլ գերհոգնածությունից կախվելու են` քննելով ավազակապետների գործերը:

  3. osan
    Հունիս 5th, 2010 at 20:39 | #3

    Amenaahavore mer antarber qaxaqacinern en, nranc sarac hayacqnern en, yerb kadrere nayum eyi sarsaphum eyi, bayc mi koxmic el, yerb nayum eyi ayd qajari yeritasardnerin, aylevs kaskac chunem, vor mi gexecik or menq tesnelu enq azatagrvac Hayastane ays Roberta-Serjakan mnacordneric. Apren mer azniv yeritasardnere.

  4. AG
    Հունիս 6th, 2010 at 21:00 | #4

    Vochinch sranc verj@ arden shaaaaaaaaaaaaaat mot e. Zgum en irenc vaxchan@ dra hamar el hogevarqi mej xrxrum en. Drancic yuraqanchurin mec hachuyqov anzamb կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր mi qani havesov harvac khascnem, bayc che aveli lav vor orenqov ayd harvacner@ hascnenq vor yerkar hishen u mexanchen.

  5. Mleh Ishkhanian (Beirut)
    Հունիս 7th, 2010 at 12:00 | #5

    «Գրիշա, եթե մենք սաղ ենք մնացել, ուրեմն մենք ծառայություն չենք մատուցել։ Ծառայություն մատուցել են էն տղաները, որոնք Եռաբլուրում են հանգչում։ Իսկ մենք ընդամենը մնացել ենք, որ այդ տղաների փոխարեն աշխատենք։ Մենք ոչ թե նրանց փառքը պիտի վերցնենք, այլ ծառայենք, սա պիտի հասկանաք։ Ես լկտիությունը երբեք չեմ ընդունի։ Սա իմ համակարգի պատիվն է։ Ի վերջո մեկը պիտի ասի՞ ստոպ, պիտի ասի` եկեք խաղաղվենք։ Մեր երկրի փրկությունը հանդուրժելու եւ սիրո մեջ է։ Կլինի՛ դա, ուրեմն ամեն ինչ լավ է լինելու։ Կուսակրոն չես կարող լինել, բայց պոռնիկ լինել պարտադիր չէ, Գրիշա»,- իր ենթակային նախատեց Վովա Գասպարյանը, որը բազմաթիվ այլ բառերով էլ համեմեց իր խոսքերը, պարզապես Գրիշա Սարգսյանին հրապարակավ չվիրավորելու համար դրանք չենք գրում։ “Chi - 04.06.2010
    Oughaki havats chi galis, vor Vazgen Sparapeti paydzar hishatakin davajanadz yev Sparapeti spanutyun@ dzragradz ou gordzadradz Avazakapeteri mot dzarayutyan antsadz Gen. Vova Gasparyann e ays tarorinakoren “vehandzn” ketsvadzqi ou khosqeri ter@…

  1. No trackbacks yet.