> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱՅԿԱԿԱՆ «ՓԱՄՓՈՒՇՏԻ» ՍԻՆԴՐՈՄԸ

ՀԱՅԿԱԿԱՆ «ՓԱՄՓՈՒՇՏԻ» ՍԻՆԴՐՈՄԸ

israel-turkeyԹուրք-իսրայելական հարաբերություններում դեռեւս 2008-ին սկիզբ առած լարվածությունը Միջերկրական ծովում տեղի ունեցած հայտնի միջադեպով հասավ գագաթնակետին: Արդեն իսկ առկա է Թուրքիայի եւ Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչների զինված բախում, կան զոհեր, ինչը նշանակում է, որ իրավիճակը կարող է էլ ավելի լրջանալ: Պատերազմ կանխատեսել, իհարկե, դժվար կլինի` բայց որ դիվանագիտական ոլորտում պատերազմական գործողությունները սկիզբ են առել` ակնհայտ է բոլորին: Եւ հիմա արդեն կարելի է կանխատեսել, որ հայկական գործոնը ներկա կլինի այդ պատերազմին: Իսրայելը, որ երկար տարիներ լսել անգամ չէր ուզում հայերի ցեղասպանության մասին` առաջին ցեղասպանության զոհի կարգավիճակը համարելով բացառապես հրեական «մենաշնորհ», վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ընդգրկեց խորհրդարանի` Կնեսետի օրակարգում: Այս քայլը, անշուշտ, Թուրքիայի դեմ հնարավոր գործողությունների զինանոցը համալրելու հեռահար նպատակ ուներ, եւ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ այդ նախապատրաստություններն ամենեւին էլ անօգուտ չէին: Կնեսետը, ի դեպ, դեռ մայիսին պետք է քննարկեր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի հետագա ընթացակարգային ճակատագիրը: Այդ քննարկումը, սակայն, անհայտ պատճառներով հետաձգվել էր. ըստ ամենայնի իսրայելցի խորհրդարանականները սպասում էին իրադարձությունների հետագա զարգացմանը: Զարգացումները տեղի ունեցան` միջերկրական ծովում թուրք-իսրայելական բախման ձեւով: Ու եթե Իսրայելի Կնեսետը ընդունի Հայոց ցեղասպանությունն ընդունող բանաձեւը` դա միանշանակ բարենպաստ զարգացում կլինի: Բայց արդյո՞ք նման բան տեղի կունենա: Տեսականորեն բացառել, իհարկե, չի կարելի: Բայց միայն տեսականորեն. իրավիճակի սթափ վերլուծությունը ստիպում է մտածել, որ այս բանաձեւը Իսրայելին պետք է որպես սակարկության առարկա: Եթե Կնեսետը բանաձեւն ընդունի, այն այլեւս սակարկության առարկա չի լինի, այլ կայացած փաստ, որը ոչ գնել կլինի եւ ոչ էլ վաճառել: Իսկ սա նշանակում է, որ Իսրայելում Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթուղթը կունենա ամերիկյան համանման թղթերի ճակատագիրը: Սկզբից կքննարկեն, թե որ հանձնաժողովը պետք է գլխադասային լինի այդ նախագծի համար, հետո հնարավոր է հանձնաժողովը հավանություն տա նախագծին, հետո կամ կդրվի Կնեսետի լիագումար նիստի, կամ չի դրվի: Հետո` իսրայելցիների պատգամավորների մի մասը հստակ հակաթուրքական դիրքորոշում կորդեգրի, մի մասը պրոթուրքական` եւ այս վերջին խմբի միջոցով էլ կիրականացվի առեւտուրը թուրքական կողմի հետ: Եւ այս պրոցեսը կարող է շարունակվել երկար ու երկար, այդպես էլ վերջնական փաստաթղթի ընդունմամբ չպսակվելով: Իհարկե, տեսակետ կա, որ Հայոց ցեղասպանության շուրջ ցանկացած քննարկում օգտակար է: Դժվար է ասել` որքան է հիմնավոր այս տեսակետը, բայց փաստը ինքնին, որ Մեծ եղեռնը այլ երկրների հարաբերություններում մանրադրամի կարգավիճակ է ստանում, տհաճություն է հարուցում: Մանավանդ` ակնհայտ է, որ այդօրինակ քննարկումները Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերին չեն ծառայում: Դա ակնհայտորեն երեւաց ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած վերջին իրադարձությունների համատեքստում: Հայ-թուրքական արձանագրությունների նկատմամբ Թուրքիայի ցուցաբերած վերաբերմունքի պայմաններում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն արդեն ընդունած պետք է լիներ 252 բանաձեւը: Սպասվող այդ իրադարձությունը, սակայն, այդպես էլ տեղի չի ունենում` մի պարզ պատճառով. այդօրինակ բանաձեւերը ոչ թե նպատակ են, այլ միջոց, որոնք ծառայում են նպատակների, որոնք կապ չունեն հայկական շահերի հետ: Ցեղասպանության ճանաչման հարցը կարծես դուրս է եկել մեր վերահսկողությունից, եւ որպես խաղաքարտ հայտնվում է Թուրքիայի հետ խնդիր ունեցող սուբյեկտների ձեռքերում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հունիսի 2, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Hay Mard
    Հունիս 3rd, 2010 at 10:24 | #1

    Barev Nikol dzan.Es inch e katarvum hay zhoxovrdi het.Te mi ban er mnacel hay azgi mech ,da mer azgi arjanapatvutyunn er.izur es martnchum azat u demokratakan hayastani hamar.Es chem patkeracnum te inchpisi mardik en aytex aprum.37-akannerin asum ein Stallinn e mexavor vor mardik irar davacanecin.Ba hima ov e mexavor vor kyanki garun chtesac es axchnakin tanum en bantaxuc.Ba et tanox@ hay chi.Ba da chi patkeracnum vor nra tex@ ira mayr@ kam kuyr@ karox e linein.Heto el asum es te mer vostikanutyun@ mexk chuni,ishxanutyunnern en mexavor.Che da mardkanc mech mtac charutyunn e.Ayd axchik@ texov krak el liner vochinch cher karox anel irenc.Amot e,amot.
    Es hpartanum em ayd axckanov.Miayn apsosumem vor na shrdzapatvac e aydpisi annasunnerov.Hamberutyun ev aroxchutyun kez ANI GEVORYAN.
    Astvac kez ognakan.

  2. Mleh Ishkhanian (Beirut)
    Հունիս 3rd, 2010 at 12:01 | #2

    Sireli Nikol jan, douq miamit mart cheq, vorosh khorutyunnerin anirazek` goutse, bayts misht ounak zarganalou, da yes stouyg gitem.
    Kyanqum ch@havataq vor Israeli Knesset@ yerpeve banadzev kntouni Hayots Medz Tseghaspanutyan janachman veraberyal; da knshanaki krakel sionistakan petutyan sepakan votqerin. Anzhkhteli iroghutyun e “deonme” (yeresants islamatsadz) hryaneri ou Tourqiayum (Salonik-Tessaghonikeyi hrea-masonakan “Macedonia Rissorta” loggia-ov sksadz) 1907-ic heto dashnakneri het “heghapokhakan” masonutyan gdzov “yeghpayratsadz” Yerit-turk paragloukhneri koghmic himnadrvadz jhoud-Masonakan otyakneri arantsqayin der@ Hayots Medz yegherni kazmakerpman yev oughortman gordzum. Ays pndum@ PASTARKVADZ e voch miyayn vaghamerrik John Kirakossiani “Yerit-turker@ Patmutyan Datastani Archev” ashkhatutyan mech, vor haytni e Hayastantsineri gitakic masin, aylev henc turkakan arachin dzerqi aghpyurnerov. Mteq Yerit-turk paragloukh yev Dahjapet Mehmet Taleat Pashayi (nouyn Hagop Der-Hagopian - Shahan Nataliyi handznararutyamb ou S. Tehliryani dzerqov Berlinum patouhasvadz Taleati) koghmic 1909 tvi hulis 13-in (1909 Aprili Adanayi Jarteric qich ants) himnadradz “Turkiayi Masonakan Medz Otyaki “Hur Ve Kabul Edilmis Masonlar” pashtonakan website-i “haytni masonner - unlu masonlar” ej@, yev ayntegh kgtneq bazmativ yerit-turk hrea yev turk dahijneri anounner:
    http://www.mason.org.tr/index.php?option=com_content&task=view&id=39&Itemid=43

    http://eng.mason.org.tr/index.php?option=com_content&task=view&id=17&Itemid=31
    A Masonic political party : Union and Progress, created according to the model of the “Carbonaries” in Italy.
    The Creation of the Grand Lodge of Turkey (Ottoman Grand Orient)
    On the 3rd March 1909, the dormant Supreme Council of Turkey (1861) was revived. This Supreme Council first consecrated 4 Turkish lodges. These 4 lodges plus 3 Italian, 2 French, 1 Spanish and 2 Egyptian lodges (One of them, Resne, English Constitution) assembled to form the Grand Lodge of Turkey on the 13th July 1909, and elected its first Grand Master, the Minister of the Interior MEHMET TALAT S. PASHA, who later became Grand Vizier (Prime Minister). This Grand Lodge was consecrated by the Supreme Council.
    Mnatsadz@ Michazgayin Masonutyunic dznvadz hye “avandakan” 3 kousaktsutyunneri goghmits hyusvadz heqiatner en, qogharkelou hamar sepakan hantsavorutyun@ Arevmtahayutian jakatagri mech yev khapelou hamar millionavor hayazgi anmeghsunaknerin ou thasnerin.
    Sa e darrn Jshmartutyun@.

    Mleh Ishkhanian (Hye Azgayin Congressi libananahye hamakhoh, Medz Yeghernic verapradzneri zharang - Beirut

  3. Mleh Ishkhanian (Beirut)
    Հունիս 3rd, 2010 at 12:08 | #3

    P.S. Inchpes misht, Hayeri Azgayin Medzagouyn Aghet@ shahagordzum en sepakan orakargayin hartser loudzelou ou sepakan shaher spasarkelou hamar. Voch aranc haykakan lobbistakan masonnerin dzarayogh kazmakerputyunneri ou kousaktsutyunneri ognutyan. Aytpes e yeghel misht, aytpes e aysor. Israeli Knesseti Turko-israelian haraberutyunneri larvadzutyan fonin kataradz larakhaghatsutyunner@ dra sosk 1 ararn e.

  4. Mleh Ishkhanian (Beirut)
    Հունիս 3rd, 2010 at 14:42 | #4
  1. No trackbacks yet.