ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՌՈՒԶԱՆՆԱՅԻ ՀԱՐՑԻՆ
Ռուզաննայի հարցը - Հարգելի Նիկոլ, սպասում էինք, որ գոնե այս տարի Հայաստանը կհաղթի «Եվրատեսիլում»: Ոնց որ թե սրա համար բավական աշխատանք էր տարված: Ինչո՞ւ ձեր կարծիքով «Եվրատեսիլը» նման ելք ունեցավ Հայաստանի համար:
Նիկոլի պատասխանը - Թանկագին Ռուզաննա. իմ կարծիքով «Եվրատեսիլի» մրցույթում հաղթեց այն մասնակիցը, որը կարողացավ բեմի վրա զերծ մնալ արհեստականությունից, ով չէր ուզում ունկնդրին, հեռուստադիտողին համոզել, որ ինքը ավելին է, քան կա իրականում, ով գնացել էր Օսլո, Եվրոպային եւ աշխարհին ասելու, որ ինքը սիրահարված է: Նա բեմից ասում էր, որ իր համար այս աշխարհում գոյություն չունի ոչինչ, բացի իրենից եւ իր սիրեցյալից, հանուն որի ինքը պատրաստ է ամեն ինչի` նույնիսկ մանիկյուր եւ պեդիկյուր անել, ինչն անել չի սիրում: Եվրոպան սիրեց այդ աղջնակին, որովհետեւ նա հանդես եկավ պարզ, մարդկային, բնական, եւ որ կարեւոր է` անկեղծ եւ անմիջական ուղերձով: Նախորդ տարի նմանօրինակ ուղերձով եւ այդ ուղերձի մեջ կատարելապես անկեղծ լինելու կարողությամբ «Եվրատեսիլում» հաղթանակ տոնեց նորվեգացի Ալեքսանդր Ռիբակը: Եւ եթե այսպես ենք դիտարկում «Եվրատեսիլը», հասկանալի է դառնում, որ Հայաստանը հաղթելու շանս չուներ ոչ նախորդ եւ ոչ էլ առավելեւս այս տարի: Գերմանացի Լենայի անպաճույճ անկեղծության հանդիման Հայաստանի ներկայացուցիչը երգում էր այն մասին, որ շատ-շատ տարիներ առաջ, երբ ինքը փոքր էր, իր մայրիկը իրեն ասել է, որ ինքը պետք է իմանա ծիրանի կորիզի մասին, որը հայրենիքից է եւ այլն եւ այսպես շարունակ: Նույնիսկ Հայաստանում շատերն են կարծում, որ օրիրոդ Րիվասը հայրենիքի մասին հիշել է պատահաբար… Էդ «Գլադիատորի» երաժշտությո~ւնը, բեք-վոկալի ողբերգական-տառապագին դեմքերը, ինչ-որ ծիրանի կորիզ, որից ծաղկած ճյուղեր են դուրս գալիս… Դա մի արհեստական, նույնիսկ կեղծ ներկայացում էր: Եվա Ռիվասի երգը, որպես մեղեդի վատը չէր: Բայց այդ երգի փիլիսոփայությունը ինձ հիշեցրեց 70-ականների հայտնի անեկդոտը, երբ մեկը տաքսի նստելով վարորդին հրահանգում է` քշի Թուրքիա: Ի՞նչ կա` հետաքրքրվում է վարորդը: Դրանք հայերին կոտորել են` պատասխանում է «Թուրքիայի ուղեւորը»: Բայց դա 15 թվին է եղել, տեղեկացնում է վարորդը: «Հա՞: Բա ես նոր եմ իմացել»,- անկեղծանում է «վրիժառու» ուղեւորը: Հենց այսպիսին թվաց ինձ Եվա Րիվասի ելույթը: Ինձ միշտ զարմացնում է, որ հայ շոումենները մի կողմից փորձում են հավաստիացնել, որ անլուրջ են վերաբերվում «Եվրատեսիլին», մյուս կողմից փորձում են այդ մրցույթում հանդես գալ «սահմռկեչուցիչ լրջությամբ»: Իրականում «Եվրատեսլին» ոչ լուրջ, ոչ էլ անլուրջ վերաբերվելու կարիք չկա: Սա ոչ այնքան երաժշտական մրցույթ է, որքան մարդկային հաղորդակցության հարթակ: Եւ եթե օրինակ, մենք մտերմիկ խնջույքի հավաքված լինենք, ու ինչ-որ մեկը սկսի մի բան պատմել, որը մեզ այնքան էլ հետաքրքիր ու հասկանալի չէ, դժվար թե մենք ոգեւորվենք այդ ելույթից: Նույնն էլ կարելի է ասել` նախորդ տարի «Եվրատեսիլին» Հայաստանի կողմից ներկայացված «Նոր պար» երգի մասին: Անկեղծ ասած, չեմ կարծում, թե մինչեւ օրս որեւէ մեկը հասկացել է, թե ինչի մասին է այդ երգը, կամ ընդհանրապես ինչ բան է այդ նոր պարը: Իմ կարծիքով` «Եվրատեսիլում» Հայաստանին չի հերիքում անկեղծությունը, պարզությունը, անմիջականությունը: Մենք անընդհատ փորձում ենք ինչ-որ բան ապացուցել եւ այդպես էլ չենք կարողանում, որովհետեւ ինքներս մեզ համար էլ չենք պարզել, թե ինչ ենք ուզում ապացուցել «Եվրատեսիլի» բեմից: Լավագույն մաղթանքներս` սիրելի Ռուզաննա:














Որոշ չափով համամիտ եմ վերոնշյալ կարծիքի հետ, բայց մի բան ակնհայտ էր, որ Եվա Րիվասը շատ լավ կատարեց երգը, որը մենք նախորդ տարիներին չենք ունեցել մեր մյուս կատարողների կողմից. բայց զարմանալին այն էր,որ շատ պետություններ, որոնք նախորդ տարիներին տվել էին բարձր միավորներ այս տարի շատ ցածր միավորներ տվեցին, ուստի կասեմ, որ պետք չէ տխրել ու պետք է առաջ շարժվել ու ավելի շատ աշխատել այս ուղղությամբ, ինչ վերաբերվում է անցած տարի մեր երկիրը ներկայացնող քույրերին ու իրենց երգին, ապա նրանց ոչ երգն էր իրենից ինչ որ բան ներկայացնում ոչ էլ իրենց ներկայանալի տեսքը, թող սա վիրավորական չթվա, բայց նրանց դիմահարդարը ուղղակի այդ աղջիկներին չգիտեմ ինչի էր նմանեցրել դա ուղղակի խեղկատակություն էր:
ԼԻՈՎԻՆ ՀԱՄԱՄԻՏ ԵՄ ՆԻԿՈԼԻ ՀԵՏ
Ըհը, խնդրեմ, էլի Նիկոլը խոսեց ու էլ ավելացնելու բան չկա: Ամեն ինչ ասվեց, մնաց այս կարծիքը տեղադրել բոլոր սայթերում, որ բանավեճերը ավարտվեն:
Nikol jan, ga ashkharhis mech get 1 nyut, voroun masin douq chounenaq khist original, sparrich ou dbavorich tesaged. Hiatsadz em barzabes!
Eurovisioni mrtsouytin mech ipr “Hayasdani nergayatsoutsich” Eva Rivasi yelouyt@ voch tidadz em, voch al indz houzer e ayt nyut@ arhasarag. Indz hamar aveli garevor e hedevil @senq` Iranahye hayrenaser Vartkes Gasparii ou myus hayasdantsi yeridasartnerou kordzoghutyunneroun, herosouhi Mariam Soukoudiani gardziqin` hye manougner bghdzogh, partsrasdijan poreninerou hovanavorutyun@ vayelogh lrpeni “mangavarzhnerou” tazahanutyunnerou veraperyal, qan te zhamanag vadnel HH-um ishkhanutyun@ prnazavtadz a-va-(z)nag-neroun hamar parenbast fon sdeghdzeloun dzarayogh anmeghsounag qaghqenireroun. Inchbes ir Hayreniq@ polorovin verchers hishadz inch vor otaranoun ou godradvogh “Eva Rivas”…
Jshmarit e Nikol@. Norits ou norits ver@ntertsenq Toumaniani “Ankeghdz Chenq”-@, 1907.
Ayo, zzveli e dartsel Hayreniqum amen yerevouyt ou andz, inchi kam oum mech chka Toumaniani nshadz Ankeghdzutyan Hour@.
Hayoun ou martoun datelou glkhhavor chapanish@ dartsnenq ANKEGHDZUTYUN@.
Nikol jan, i srde g@ shnorhavoren Tser dznntian daretartsi artiv. Tsez g@ maghtem aroghchutyun, haradev dogunutyun yev Azadutyun` veratarts Tser keghetsig @ndaniqi kirg@. +1
Nikol jaaan cnundd shnorhavor!!!Qez aroxjutyun em cankanum u AZATUTYUN,,,chnayac du qo mtqerov u gaxaparnerov mezanic ela azat es…. Nikol jan Qez shhhhaat em sirum u hargum,,Astvac misht qo het!!!,,,, Tox vor myus tari qo cnund@ nshenq mer Azatutyan hraparakum<3
P.S kneres eli vor es temayi tak em grum,,,uxxaki amenatarm teman es er dra hamar stex greci…
ՆԻԿՈԼ ՋԱՆ, ՏՂԱ ՋԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԾՆՈՒՆԴԴ , ԱՍՏԾՈՒ ՁԵՌՔԸ ԳԼԽԻՑԴ ԱՆՊԱԿԱՍ ԼԻՆԻ: ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ
ՆԻԿՈԼ ՋԱՆ, ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԾՆՈՒՆԴԴ , ԱՍՏԾՈՒ ՁԵՌՔԸ ԳԼԽԻՑԴ ԱՆՊԱԿԱՍ ԼԻՆԻ:
ՆԻԿՈԼ ՋԱՆ,
ԹԱՆԿԱԳԻՆ ՆԻԿՈԼ,
ԴՈՒ ՀՀ ԱՄԵՆԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԵՍ, ԴՈՒ 3_ՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՁԵՐԻՑ ԵՍ:
Քո առաքելությունը դժվար է գերագնահատել…
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՂԲԱՅՐ ԻՄ…
ընտանիքիդ համբերություն և ոգու կորով ու հզորություն եմ ցանկանում
Shnorhavorum em NIKOLIN cnndyan orva kapakcutyamb, cankanum em amur aroxjutyun ev hamberutyun!!!!!
SIRELI EXBAYR CNYNDT SHNORHAVOR. XOSKER CHKAN ASELY, MIYAN AROCHYTYUN,EV SHYTAPYUT AZATYUTYUN EM KEZ CANKANYM. EV CNNDYANT ORVA KAPAKCYUTYAMB YZYMEM NAEV SHNORAKALYUTYUN HAYTNEL KO CNOXNERIN. AMENA LAVNY BARIN KEZ Y KO @nTANIKIN SIRELI EXBAYR……………..
@parz
+1
Nikol jan,tcavt tanem.Shnorhavorumenk kez ko cnndyan orva artiv. tcankanum em kez arohjutyun ev sutapuyt azatutyun.
Armen, Rima, David
+1
PARON PASHINYAN SHNORHAVOR DZER CNUND@ ERJANIK EKHEQ…
KNEREQ INCH VOR MEK@ CHER HUSHI TE INCHPES PETK E HARC TAL PARON PASHINYANIN
+1
@MACAK
harc talu hamar, ays eji verevum klik areq HODVACNERI koxqi HARC U PATASXAN -@, u entex karox eq grel dzer harc@. yete parz chi, noric kporcem bacatrel
KECCES,NIKOL,ANKRKNELI,SIRELI,PANCALI….
es nuyapes hamamit em nra het ayd amen@ cevakanutyun er