> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ RUBEN-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ RUBEN-Ի ՀԱՐՑԻՆ

ՀԱԿ հանրահավաքRuben-ի հարցը - Բարև Ձեզ իմ շատ սիրելի պրն. Փաշինյան։ Ասեմ , որ Ձեր հոդվածները համարյա 99% ով կարդում եմ, աշխատում եմ բաց չթողնել, այսպես ասած՝ «հետեւում» եմ Ձեզ։ Պրն. Փաշինյան, հարցս հետեւյալն է. իշխանությունները ահագին ժամանակ, մոտ տարի ու կես չէին արտոնում ընդդիմության հանրահավաքները` Մարտի 1-ից հետո։ Այժմ, երբ նրանք գրեթե միշտ թույլ են տալիս, ի՞նչ է սա նշանակում, որ ՀԱԿ-ի հանրահավաքներից այլեւս իշխանությունները չե՞ն վախենում, որ ՀԱԿ-ը այլեւս ռեալ ուժ չի՞ ներկայացնում, թե՞ կան ուրիշ պատճառներ։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար։ Առողջ եղեք իմ սիրելի Նիկոլ…

Նիկոլի պաատասխանը - Սիրելի Ռուբեն. ես դեռ չէի հասցրել պատասխանել ձեր հարցին, երբ իշխանություններն իրենք դա արեցին: Նկատի ունեմ այն իրադարձությունները, որ Երեւանի «Ազատության» հրապարակում տեղի ունեցան մայիսի 28-ին եւ 29-ին, երբ ոստիկանությունը հերթական աղաղակող ապօրինությունն իրագործեց իրենց օրինական իրավունքներն իրացնող ՀՀ մի խումբ քաղաքացիների նկատմամբ: Ընդամենը երկու տասնյակ ակտիվիստներ, ընդամենը երկու ժամանոց ակցիա էին նախաձեռնել, եւ ոստիկանությունը կենդանական բնազդով հարձակվեց նրանց վրա: Ինչու՞. որովհետեւ իշխանությունը սարսափում է ցանկացած նշանից, որը վկայում է, թե ՀՀ քաղաքացին չի համակերպվել այսօրվա խայտառակ վիճակի, օրվա իշխանության ապօրինի գոյության հետ: Այո, երկար ժամանակ Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքները արգելվում էին Երեւանի քաղաքապետարանի կողմից: Իշխանությունները հայտարարում էին, թե թույլ չեն տալու այդ հանրահավաքաների անցկացումը, բայց` ի հեճուկս սրա, հանրահավաքները տեղի էին ունենում. Հայ ագզային կոնգրեսը կյանքի էր կոչում իր որոշումը` նախապես հայտարարաված օրը, ժամին, նախապես հայտարարված տեղում: Ստացվում էր, որ հանրահավաքն արգելելով իշխանությունները տուժում էին, քանի որ չէին կարողանում կյանքի կոչել իրենց հռչակած արգելքը: Սրան գումարվում էր նաեւ այն, որ միջազգային ատյանները արձանագրում էին, որ Հայաստանում իշխանությունների կողմից խախտվում է ազատ հավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքը: Կոնգրեսի հանրահավաքների իրազեկումներն ի գիտություն ընդունելու վերջին մի քանի որոշումները, որոնց մասին դուք խոսում եք, ինչ-որ կերպ միջազգային ճնշումները մեղմելու, միջազգային ատյաններին առաջընթաց ցույց տալու իշխանական մղումից են բխում եւ որեւէ կերպ չեն կարող ունենալ այն իմաստը, որի մասին դուք հարցնում եք: Ուզում եմ նշել, սակայն, որ ձեր հարցի տրամաբանության մեջ որոշակի սխալ եմ տեսնում: Նույն տրամաբանությամբ` կարելի է հարցնել. իսկ ինչո՞ւ իշխանությունները քաղբանտարկյալների մի մասին նախորդ տարի ազատ արձակեցին. ի՞նչ է սա նշանակում. որ ՀԱԿ-ից իշխանություններն այլեւս չե՞ն վախենում: Կամ` մարտիմեկյան սպանդից հետո ընդդիմադիր յուրաքանչյուր գործչի կարելի է հարցնել. իսկ ինչո՞ւ իշխանությունը մինչեւ հիմա չի սպանել ձեզ, եւ ինչո՞ւ եք կենդանի. մի՞թե սա չի նշանակում, որ իշխանությունը այլեւս այնքան վստահ է զգում իրեն, որ թողնում է դուք ապրեք: Նկատի ունեմ` այսօրինակ հարցեր, դեռ երկար կարելի է շարադրել, եթե տրվենք ձեր առաջ քաշած տրամաբանությանը: Իմ ցանկությունն այն է, որ այդ տրամաբանությանը չտրվենք, որովհետեւ այդ պարագայում շատ կեղծ «ճշմարտություններ» ջրի երես դուր կգան: ՀՀ սոցապ հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը հենց այս տրամաբանությանն էր վերջերս տրվել, երբ ըստ էության հայտարարեց, որ եթե Հայաստանում թոշակաառուները սովամահ չեն լինում, ուրեմն` թոշակով հնարավոր է ապրել: Եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ` կարող ենք ասել, որ եթե Հայաստանի քաղաքացիները հանդուրժում է այսօրվա իշխանությանը, նշանակում է շատ էլ գոհ ու շնորհակալ են նրանից: Այս տրամաբանությամբ են առաջնորդվում նաեւ իմ գործընկերներից ոմանք, ովքեր անընդհատ կրկնում են մոտավորապես հետեւյալը. «Երկար տարիներ ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունները կործանում են Հայաստանը, բայց, ինչպես տեսնում ենք, Հայաստանը չի կործանվել: Ուրեմն` ընդդիմությունն անիմաստ խոսում է»: Նոյի համաքաղաքացիները ծաղրում էին նրան, երբ նա ամեն ինչ թողած տապան էր կառուցում: Եւ մինչեւ հեղեղը չեղավ, բացի Նոյից ոչ ոք չէր հավատում, որ այն կլինի: Առնվազն տապանի կառուցման ընթացքում չհավատացողները ճիշտ էին, որովհետեւ ջրհեղեղ իսկականից չէր լինում: Իսկ երբ եղավ` արդեն եղել վերջացել էր, եւ որեւէ բան փոխել հնարավոր չէր: Եւս մեկ դիտարկում` ձեր հարցի առնչությամբ. ինձ քիչ է հետաքրքրում իշխանությունները ՀԱԿ-ից վախենու՞մ են, թե չեն վախենում: Եթե, օրինակ, վախենում են` դրանից մեր անելիքը փոխվու՞մ է: Իսկ եթե, օրինակ, չեն վախենում` դրանից մեր անելիքը փոխվու՞մ է: Իհարկե ոչ: Եթե որեւէ մեկի անելիքը սրանից փոխվում է, իմ կարծիքով` նա անելիք չունի: Լավագույն մաղթանքներս, սիրելի Ռուբեն:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Marianna
    Հունիս 1st, 2010 at 15:25 | #1

    ESOR NIKOLI CNUNDNA. SHNORHAVORUM EM NIKOLIN, SHUTAPUYT AZATUM EV AMUR AROXJUTYUN!!!!

  2. LEVON
    Հունիս 2nd, 2010 at 00:15 | #2

    NIKOL GAN INCHPES MISHT PATASXANT ARTAKARGE. HATKAPES NOY-I HATVAC@ INZ SHAT DYR EKAV……SHAT YRAXACA VOR AYS HARCY PATASXAN@ NAEV TPAGRVELER HAYKAKAN JAMANAKYM………..CNYNDT NORIC SHNORHAVOR EXBAYR JAN.

  3. HAY
    Հունիս 2nd, 2010 at 01:30 | #3

    axper jan cnundt shmorhavor, misht mankan pes parz lines!!!
    patahakan chi vor manukneri u qo ton@ mi or e nshvum!!!

  4. MM
    Հունիս 2nd, 2010 at 05:18 | #4

    CNUNDT SHNORHAVOR, SIRELI YEXBAYR, HAY, EV HAYASTANI ISKAKAN QAXAQACI!!!!!

  5. Ruben
    Հունիս 2nd, 2010 at 16:09 | #5

    Հարգելի Նիկոլ շնորհակալեմ պատասխանի համար։ Ես հիմնականում համաձայնեմ Ձեր դիտարկումների հետ, հուսովեմ երբևիցե ինձ բախտ կվիճակվի անձամբ Ձեր հետ քննարկելու իմ տեսակետները այդ հարցի շուրջ և ընդհանրապես այն հարցերի շուրջ, որոնք ես ունեմ Ձեզ տալու(հասկանալի է, որ այս կայքում նման քննարկում չի կարող լինել)։
    Հարգելի Նիկոլ ես նաև ուրախ եմ, որ այդ հարց ու պատասխանը տպագրվեց «Հայկական Ժամանակ» օրաթերթում՝ (01.06.2010) ճիշտ ժամանակին(նկատի ունեմ այդ օրերին Ազատության հրապարակում կատարվելիք գործողությունները)։ Այսինքն ես իմ նպատակին հասա ինչ-որ առումով, որովհետև ես ուզում էի, որ ընթերցողը լսեր այն պատասխանը, որը որ Դուք տվելեք։ Այդ և նմանատիպ հարցեր այսօր շատ են շրջանառվում և ցավոք սրտի պատասխանները լինում են ոչ գրագետ։ Անձամբ ես հնարավորինս փորձում եմ ներկայացնել իրականությունը։ Իսկ ես ուզում էի, որ նաև Դուք անդրադառնաք այդ հարցին և որ ամենակարևորն է դրա մասին մեծ թվով մարդիկ իմանային, որը որ իմ կարծիքով ստացվեց։ Եվ դրա համար ևս մեկ անգամ շնորհակելեմ Ձեզ և խմբագրությանը։
    Առողջ եղեք և շուտափույտ վերադարձ դեպի Ձեր ընտանիք, դեպի մեր՝ «Ազատության հրապարակ» ․․․

  1. No trackbacks yet.