> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԼԻԼԻԹԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԼԻԼԻԹԻ ՀԱՐՑԻՆ

Նիկոլ Փաշինյան. եկեղեցու դիմացLilit-ի հարցը - Hargeli Nikol, chek karcum vor mardik voronk masnakcum en mitingi irenc iravunkneri ev ardarutyan hamar karox en hiastapvel paykareluc? ays taptpukner@ karavarelov erkir@ miayn zbaxvac en talanelu erkir@ ev zhoxovrdin: nrank henc aynpes chen herana irenc atorneric, mardik arden hoknel en boloric ev chen havatum vochmekin, vor menk kaprenk normal ekrum: 1991 tvakanic minch aysor artagaxt@ sarunakvume, chavok mardik lkum en erkir@ zzvac anardarutyunic vor@ tirume erkrum: Dzer karcikov erb kga ayn or@ vor menk aprenk iskapes azat erkrum? shnorakalutyun.

Նիկոլի պատասխանը - Թանկագին Լիլիթ. հիասթափվել` նշանակում է հանձնվել: Հանձնվել` նշանակում է հրաժարվել, ինչպես դուք եք ասում` իսկապես ազատ երկիր ունենալու եւ այդ երկրում ապրելու երազանքից: Իսկ այդ երազանքից եւ դրա իրագործումից հրաժարվել, նշանակում է դավաճանել մեր սերունդներին եւ նրանց դատապարտել այնպիսի ճակատագրի, ինչպիսի ճակատագրի մեր նախնիներն են շատ հաճախ մեզ դատապարտել: Չեմ բացառում, որ հիասթափվողներ լինեն, որովհետեւ այդ հատկությունը, ցավոք, բնորոշ է մեր ժողովրդին: Այսօրվա Հայաստանը հազարամյա հիասթափությունների, այսինքն` սեփական անելիքը անելու կամք չունենալու հետեւանք է: Երբ ասում են, որ մարդիկ չեն հավատում ոչ ոքի, ես հասկանում եմ, որ նրանք չեն հավատում առաջին հերթին իրենք իրենց, որովհետեւ երկիր, հայրենիք, արժանապատվություն ունենալու համար ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հավատա նախ Աստծուն, ապա եւ ինքն իրեն: Հայաստանում, ցավոք, թե առաջին եւ թե երկրորդ խմբի «հավատացյալները» շատ քիչ են: Եւ այստեղ է հիմնարար պրոբլեմը. բոլորից հոգնելու, ոչ ոքի չհավատալու մասին ձեր շեշտադրումը ինքնին ենթադրում է, որ շատ մարդիկ` ազատ, արդար երկիր, հայրենիք ունենալու գործը, այդ երազանքի իրականացումը տեսնում են իրենցից դուրս, բացառապես իրենցից դուրս: Եթե որեւէ մեկը գտնում է, որ երկրում չկան ազնիվ, ընդունակ, հավատ ներշնչող լիդերներ, եւ հիասթափված է այս հանգամանքից` շատ լավ, թող ինքը փորձի դառնալ այդ լիդերը, այդ մեկ մարդը, այդ եզակին, որ հավատ կներշնչի բոլորին, եւ նրանց կհասցնի բաղձալի նպատակին: Եթե սա անելու փոխարեն մարդը հիասթափվում է, նշանակում է հիասթափվում է առաջին հերթին ինքն իրենից, որովհետեւ սկսում է չհավատալ սեփական երկրին տեր լինելու իր ուժերին եւ ընդունակությանը: Չցանկանալով ավելի մանրամասնել այս թեման, որ լայնորեն քննարկված է իմ հոդվածներում եւ այլ հարցերին տված իմ պատասխաններում, ուզում եմ ձեր կոնկրետ հարցին կոնկրետ պատասխան տալ` մենք Ազատ եւ Երջանիկ երկրում կապրենք այն ժամանակ, երբ իրապես հավատանք Աստծուն եւ իրապես հավատանք ինքներս մեզ: Ոչ միայն որպես անհատներ, այլեւ որպես ժողովուրդ: Նման հավատ ունեցող ցանկացած ոք, ցանկացած ժողովուրդ կկարողանա հասնել իր նպատակներին, լուծել իր առաջ դրված խնդիրները: Մենք մեր մտածողության եւ հոգեբանության մեջ պետք է ազատենք այն հսկայական տեղը, որ զբաղեցնում է բազմադարյա հիասթափությունը, եւ դրա տեղում ձեւավորենք երկաթյա կամք: Մենք ասել ենք, որ ապրելու ենք Ազատ եւ Երջանիկ Հայաստանում, եւ մենք ապրելո՛ւ ենք Ազատ եւ Երջանիկ Հայաստանում: Եթե այսօր դեռ չենք իրագործել մեր նպատակը, դա, իհարկե, այնքան էլ լավ չէ: Բայց սա չի նշանակում, թե մենք կհրաժարվենք այդ երազանքից, չի նշանակում, թե այդ երազանքը չենք իրագործելու վաղը, կամ մյուս օրը: Մեր նպատակակետը ոչ թե ժամկետներն են` մեկ տարի, երկու տարի, երեք տարի, այլ ինքը` Ազատ եւ Երջանիկ Հայաստանը: Եւ քանի դեռ այն իրողություն չէ, մեր հայացքները, ջանքերը, եռանդը պետք է ուղղված լինեն այդ նպատակի իրագործմանը, անկախ նրանից, թե ինչերի միջով ստիպված կլինենք անցնել այդ ճանապարհին: Հենց սա է կամքը: Կամքը այն է, երբ որեւէ անհաջողություն, որեւէ դժվարություն քեզ չի կարող շեղել քո նպատակից, կոտրել այդ նպատակին հասնելու քո վճռականությունը: Մաղթում եմ ձեզ՝ զերծ մնալ հիասթափությունից եւ հավատալ Ազատ եւ Երջանիկ Հայաստանի երազանքին, եւ որ կարեւոր է՝ այդ երազանքն իրագործելու ձեր կարողությանը: Ազատ եւ Երջանիկ հայրենիքը ոչ թե հրաշքով կամ աճպարարությամբ է ձեւավորվում, այլ նախեւառաջ այն ունենալու անդիմադրելի եւ անկոտրում ցանկությամբ: Եթե դեռ չունենք այդ հայրենիքը, նշանակում է` դեռ բավարար չափով չենք ցանկանում այն ունենալ: Նշանակում է՝ բավարար գիտելիքներ չունենք այն ունենալու համար: Բավարար չափով բարոյական չենք՝ նրան արժանի լինելու համար: Եւ ուրեմն` հիասթափվելու փոխարեն ցանկանալու կամք ունենանք, գիտենալու, ինքնազարգացման եւ կրթության կամք ունենանք, ապաշխարելու եւ մեր մեղքերից ազատվելու կամք ունենանք: Ազատ եւ Երջանիկ հայրենիքի բացակայությունը առաջին հերթին այդ կամքի բացակայության հետեւանք է, այդ կամքի անբավարար լինելու հետեւանք: Լավագույն մաղթանքներս, սիրելի Լիլիթ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. գվիդոն
    Մայիս 27th, 2010 at 02:21 | #1

    Հարգելի Նիկոլ, հասկանալի է, որ բանտում գտնվող մարդուն չի կարելի ցանկացած հարց տալ ու լիարժեք պատասխան սպասել: Դուք էլ չեք կարող բացառություն լինել: Այնուամենայնիվ ինձ մի քիչ տարօրինակ թվաց Ձեր պատասխանի այս հատվածը՝
    “Ազատ եւ Երջանիկ երկրում կապրենք այն ժամանակ, երբ իրապես հավատանք Աստծուն եւ իրապես հավատանք ինքներս մեզ”:
    Աստծո հավատքի վրա հույս դնելը և դրանով իսկ աստծոն քաղաքական դաշտի գործող սուբյեկտ դարձնելը խոսում է այն մասին, որ Ձեր ու մեր վիճակն արդեն իսկապես լավ չէ:
    Ամերիկյան քաղաքական կյանքում աստծո “առկայությունը” հիմնված է բողոքական “ես” -ի հոգեբանական ազատության վրա: Մենք անսահման հեռու ենք բողոքական հոգևոր և աշխարհիկ ազատ մտածելակերպից: Եվ այս առումով Աստծո դերի մեխանիկական շեշտադրումը հայկական քաղաքական տրամաբանության մեջ, դա հոգեբանական պարտության նշան է:
    Անելիքը մերն է, և առաջնայինը դա անհատական արժանապատվության վերածնունդն է ամեն իրեն հարգող մարդու մեջ:
    Ձեր անչափ կարևոր 1+1+1-ը դա հենց այդ գաղափարախոսություն մուտքն էր հայ իրականություն: Մի դավաճանեք ինքներդ Ձեզ:
    Խնդրում եմ Ձեզ չարձագանքել այս կարծիքին, քանի որ բանավեճն այստեղ անիմաստ է:
    Հարգանքով՝

  2. Zaruhi
    Հունիս 2nd, 2010 at 14:11 | #2

    Barev Nikol!
    Arajin angam em kardum dzer online tert@! Xonarhvum em, ev maxtum dzes & dzer hamxohnerin hamperutyun & anspar kamq. Astvac pahi dzez & dzer @ntaniq@

  1. No trackbacks yet.