> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HAKOB MARTIROSYAN-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ HAKOB MARTIROSYAN-Ի ՀԱՐՑԻՆ

Hakob Martirosyan-ի հարցը - Nikol, es naxapes asem vor Dez hamarum em Hayastany amena azniv, ev amena hamarcak andsnavorutyun@. harc: Ete Gharabaxyan harcum aysorva Hayastany @ntrutyunner@ kextsac ev Mart-i 1-in “haxtanak” tarats karavarutyun@ Hayanpast lucum dsevakerpy, Duq knereq nranc?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հակոբ. Յարոսլավ Հաշեկի հերոս Յոզեֆ Շվեյկը ասում էր. «Եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի»: Իսկ ընդհանրապես, եթե նկատել եք, Հայ ազգային կոնգրեսի` հաճախ քննադատության արժանացող մարտավարության նպատակներից մեկն էլ այն է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը ստիպված չլինի ԼՂ հարցում ոչ խելամիտ եւ անշրջելի քայլեր անել: Այս իմաստով` Հայ ազգային կոնգրեսը իշխանություններին շատ բան արդեն իսկ «ներել» է հանուն Ղարաբաղի, հանուն Հայաստանի ազգային անվտանգության: Բայց, ինչպես տեսնում եք, պրոցեսները ԼՂ հարցում բացասական ուղղությամբ են զարգանում: Շատերն ասում են, որ հենց հանուն Ղարաբաղի այս իշխանությունից պետք է օր առաջ ազատվել` ցանկացած եղանակով: Իշխանությունից ազատվելը հասկանալի է, բայց պետք է մտածել նաեւ թե իշխանությունից ազատվելուն ուղղված պրոցեսները ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ հենց ԼՂ հարցի վրա: Հայ ազգային կոնգրեսը իր ողջ քաղաքական պայքարի ընթացքում` սկսած 2007 թվականից` իր որեւէ քայլով որեւէ կերպ չի վտանգել Հայաստանի եւ ուրեմն` նաեւ Ղարաբաղի անվտանգությունը: Եւ այս գործելակերպը շարունակվելու է մինչեւ վերջ: Հայ ազգային կոնգրեսը հասկանում է նաեւ, որ ԼՂ հարցի հայանպաստ լուծում հնարավոր չէ այս իշխանությունների օրոք, Հայ ազգային կոնգրեսը համարում է, որ իշխանությունների ժամ առաջ հեռացումը բխում է Հայաստանի շահերից: Բայց եւ պետք է հիշել, որ ունքը շինելու փոխարեն աչքը հանելու հայկական խասիաթը դամոկլյան սրի նման կախված է մեր ժողովրդի ճակատագրի վրա: Ինչ վերաբերում է ձեր բուն հարցին, կարծում եմ ցանկացած ոք ով կկարողանա հասնել Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչմանը, պատմության եւ ժողովրդի առաջ ազգային մեծագույն շնորհալիներից մեկը համարվելու իրավունք կունանա: Լավագույն մաղթանքներս, սիրելի Հակոբ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Jack
    Մայիս 25th, 2010 at 08:14 | #1

    Nikol jan, anchap shorhakal harcis patasxani hamar. Es dsez chapazanc shat em hargum.

    sirov,

    Hakob Martirosyan

  2. Mleh Beirutci
    Մայիս 25th, 2010 at 15:30 | #2

    “Hoktember 27″, “Marti 1″ yev bazoum ayl hayakordzan vojragordzutyunner irakanatsradz hayatyats khountan, ir gharabaghaclanayin, dashnaka-hanrapeta-oeka-bhk-akharn kharnambokhov handerts, paragloukhner` Hayr-mer chimatsogh Albanatsou ou nra zougnker Narimanovi ghekavarutyamb, voghch shqakhmbov dours gan irents gordziq “H1″-i yeterov yev 7 angam “Havatov Khostovanim” ou 7 angam el “Zghchoumi Aghotq” kartan, aynouhetev khbakayin hangavorvadz zrrots bats toghen “i artsakumn meghqeri”, mi goutse nerem. Aylabes` “variant chka!”, inchpes hayasdantsinert g’@seq. Chka neroum, qani ounenq patvakhntrutyun.
    Mleh Ishkhanian (Beirut)

  1. No trackbacks yet.