ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ EDGAR-Ի ՀԱՐՑԻՆ
Edgar-ի հարցը - Nikol jan voxchuyn… Es aysor uzum em haytnem qez im qaxaqaciakan tesaket@. Hazar apsos vor du ev mer mnacac txaner@ aysor gtnvum en anazatutyan mej. Vorpes hh qaxaqaci` nexacac, zayracac ev hiastapvac em hay azgayin kongresi vordegrac qaxaqakanutyunic…. nman taktika hnaravor er vordegrel mi depqum ete chunenayinq qaxbantarkyalner… pastoren durs e galis vor menq ter chenq kangnum mer txanerin… es aysor iravunq chunem hangist nstem hak-i grasenyakum, dinj dinj asulis tam ete mer @ndhanur gorci martikner@ qaxaqakan hayacqneri hamar datapartvac en….
1) hayastanum kan qaxbantarkyalner
2) hayastan@ gtnvum e social tntesakan kollapsi mej
3) hayastani artaqin qaxaqakanutyun@ krum e amotali partutyunner
4) hayastani qaxaqacin pashtpanvac che voch orenqov voch petutyan koxmic.
Ays ameni paragayum vor tramabanutyan mej e texavorvum hanrahavaqneri pasivutyun@, shurjorya hanrahavaqneri sarecvac vichak@, dirqoroshum-tesaketneri mexm asac papkutyun@..?
Նիկոլի պատասխանը - Սիրելի Էդգար. քաղբանտարկյալների հարցը այսօր հայտնվել է միջազգային քաղաքական օրակարգում: Նման արդյունքի հասնել ինչպես դուք եք արտահայտվում` գրասենյակում նստած, հնարավոր չէ: Առավելեւս` նման արդյունքի հնարավոր չէ հասնել ձեր ձեւակերպմամբ դինջ-դինջ ասուլիս անելով: Սա Հայ ազգային կոնգրեսի հետեւողական, նույնիսկ կարելի է ասել` տիտանական աշխատանքի արդյունք է, եւ ես կտրականապես համաձայն չեմ ձեր գնահատականների հետ` քաղբանտարկյալների մասով: Այսօր իշխանությունը մեզ բանտում պահելու ամեն օրվա համար հատուցում է: Բանտում գտնվելը նույնպես պայքարի ձեւ է, պայքարի բավական ուժեղ ձեւ: Եթե խոսքը քաղբանտարկյալների մասին է, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի նրանց համար անելու կոնկրետ բան ունի: Դուք գիտեք, որ կա քաղբանտարկյալների աջակցության հիմնադրամ, եւ յուրաքանչյուրը կարող է թեկուզ հարյուր դրամով աջակցել այդ հիմնադրամին, որպեսզի «Եվրոկանչ» կազմակերպությունը քաղբանտարկյալների հարցերով ավելի ակտիվ զբաղվելու հնարավորություն ունենա: Չնայած, ասում եմ. անձամբ ես տպավորված եմ միջազգային ասպարեզում Կոնգրեսի կատարած աշխատանքով: Այստեղ արված է աշխատանք, ձեռք են բերվել արդյունքներ, որոնք ուրանալ ուղղակի չի կարելի եւ որը շատ կարեւոր է նաեւ ներքին պրոցեսների հետագա զարգացման առումով: Ինչ վերաբերում է հանրահավաքային հարցին. կարծում եմ Կոնգրեսի ընտրած մարտավարությունը ճիշտ է, որովհետեւ դրա հիմնական արդյունքը ավազակապետությանը քնից զրկելն է: Ի սկզբանե ավազակապետությունը ընտրել էր Կոնգրեսին հյուծելու մարտավարություն, Կոնգրեսը սրան պատասխանեց նույնով` այսինքն ավազակապետությանը հյուծելու մարտավարությամբ: Եւ այդ մարտավարությունը տալիս է իր արդյունքները. ավազակապետությունը ճաքեր է տալիս, կաթվածահար է լինում: Ճիշտ է, որոշակիորեն թուլանում է նաեւ հանրության` արագ փոփոխությունների սպասումը, բայց Կոնգրեսի ամբողջական ակտիվացումը միանշանակ բերելու է նաեւ հանրության ամբողջական ակտիվացման: Բայց հերթական ամբողջական ակտիվացումը պետք է բերի նաեւ ամբողջական հաղթանակի: Այնպես որ, ամբողջական ակտիվացումը պետք է հիմնված լինի հստակ հաշվարկների վրա: Խնդիրը ամեն շաբաթ, կամ ամեն օր, կամ շուրջօրյա հանրահավաքներ անելու մեջ չէ: Խնդիրն այն է, որ պետք է ստեղծվեն այդ ամենօրյա հանրահավաքները կոնկրետ քաղաքական արդյունքի վերածելու նախադրյալները: Հայ ազգային կոնգրեսը այսօր հենց այդ նախադրյալների ստեղծմամբ է զբաղված: Եւ ի դեպ, այս հարցում իշխանությունները «աջակցում» են Կոնգրեսին: Եւ ձեր նշած չորս կետերը, որոնք վկայում են ՀՀ իշխանությունների ապաշնորհության մասին, հենց այդպիսի «աջակցության» դեր են կատարում: Իշխանությունը ամեն քայլով ապացուցում է, որ ինքը ի վիճակի չէ երկիրը դուրս բերել համակարգային ճգնաժամից: Իշխանությունը այսօր փաստացի կաթվածահար է, եւ նրա միակ քայլը մնացել է Ռոբերտ Քոչարյանին վարչապետ նշանակելն ու Սերժ Սարգսյանին անգլիական թագուհի դարձնելը: Կարծում եմ պետք է հաանգիստ սպասել այս ուղղությամբ ընթացող խմորումների հանգուցալուծմանը: Ես հասկանում եմ, որ այսօր ՀՀ շատ քաղաքացիների ծայրահեղ պրկված եւ նյարդային վիճակում են, բայց հուզմունքը, անհամբերությունը, զգացմունքները չպետք է դրվեն քաղաքական որեւէ պրոցեսի հիմքում: Քաղաքական պրոցեսները պետք է հիմնված լինեն սառը հաշվարկների վրա, եւ հենց այս սկզբունքով է առաջնորդվում Հայ ազգային կոնգրեսը: Այսօր իշխանությունը շարունակում է թուլանալ, եւ պետք է թույլ տալ, որ նրա այս ընթացքը հասնի լրումին: Լավագույն մաղթանքներս, սիրելի Էդգար:















Nikol hishum es “Erkri hakarak korm”-i mi glchum grum eir”; vor ete menq ganq ishxanutyan jorovurd payt@ dzericd chgces , vorovhetev ishxanutyun@ shat mundar ban e ev shat qcherin e hajorvum dimanal ay pordzutyan@… shat hianali mitq er!Nikol kuzenayi vor du chkorzneir irakanutyan real ev sar@ gnahatum@… HAK-i gorcuneutyun@ gtnum em petq che matucel vorpes Dogma.+1
shnorhakalutyun Nikol jan,liovin bavararvac em harcis patasxanic.ev uremn PAYQAR PAYQAR MINCHEV VERJ!!!
@Edgar
AYO! PAYQAR,PAYQAR MINCHEV VERCH!