> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ TIGRAN-Ի ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ TIGRAN-Ի ՀԱՐՑԻՆ

Փետրվարի 26, 2008. Ազատության հրապարակTigran-ի հարցը - Sireli Nikol , mi amis a, inch sksel em hetevel dzer hodvacnerin u Haykakan Jamanak tertin…. Ankexc asac erbek chei patkeracni, vor ksksem esqan atel mer karavarutyan@. Es havatum em, vor mi or es amen inch@ kpoxvi u hamozvac em, vor dranum mec der eq unenalu duq ev dzer hamaxohner@. es mi harc unem. im hamar anhaskanali a, te inch a uzum ani qocharyan@? Eli mtnelu a qaxaqakanutyun? Varchapet? Naxagah? ….? erb enq prcnelu dranic?

Նիկոլի պատասխանը - Սիրելի Տիգրան. որեւէ մեկին ատել պետք չէ, պետք է պարզապես հասկանալ, թե ինչ է կատարվում երկրում, հասկանալ, որ մեզնից յուրաքանչյուրը «ներդրում» ունի այս իրավիճակի ձեւավորման հարցում եւ ուրեմն` նաեւ անելիք իրավիճակի հաղթահարման համար: Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանին, նա ընդամենը մեկ բան է ուզում. իշխանության տարիներին իր կուտակած 4 միլիարդ դոլարանոց ունեցվածքը պաշտպանել, խուսափել արածների համար իրեն սպասվող պատասխանատվությունից: Իսկ նրա ընկալմամբ` նման երաշխիքներ կարող է տալ միայն իշխանական լծակներին տիրապետելը: Ահա, ուրեմն, նա ուզում է իշխանական լծակներ ունենալ, հնարավորինս երկար տիրապետել այդ լծակներին եւ ժառանգաբար այդ լծակները փոխանցել իր դրածոներին, ինչպես Սերժ Սարգսյանին փոխանցեց: Կարծում եմ, սակայն, 2008 թվականի իրադարձությունները Հայաստանում այնպիսի խորքային փոփոխություններ են հարուցել, որ Քոչարյան-Սարգսյան զույգի երազանքներն անկատար են մնալու: Եւ այն, որ քոչարյանական եւ սարգսյանական թիմերի միջեւ գզվրտոց է սկսվել` սրա վառ ապացույցն է: Քոչարյանականներին թվում է, թե Սերժ Սարգսյանի իշխանությունը բավականաչափ ուժեղ չէ՝ հանցավոր կլանի շահերը պաշտպանելու համար: Իսկ սարգսյանականները կարծում են, թե Քոչարյանի սխալներն են հանցավոր կլանի դիրքերը թուլացրել: Նրանք երկուսն էլ ճիշտ են: Հայաստանը քոչարյանասարգսյանական տիրապետության օրոք այնքան է հարստահարվել, նվաստացվել, որ այլեւս ի վիճակի չէ իր վրա հանդուրժել այնպիսի պարազիտ մարմին, ինչպիսին ավազակապետությունն է: 2008 թվականի իրադարձությունները հենց սրա անհերքելի ապացույցն են: Ավազակապետությունը մայրամուտ է ապրում, եւ այս ընթացքը շրջել այլեւս հնարավոր չէ: Հնարավոր է պրոցեսը մի փոքր ձգել-ձգձգել, բայց կանգնեցնել` երբեք: Իմ կարծիքով, պրոցեսները տանում են դեպի օրինականության եւ ժողովրդավարության հաղթանակ: Պարզապես` հարկավոր է շրջահայաց լինել` Հայաստանը ավազակապետության փլատակների տակ չթողնելու համար: Լավագույն մաղթանքներս, սիրելի Տիգրան:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. MM
    Մայիս 21st, 2010 at 18:53 | #1

    Sireli Nikol, axotum enq Astcun, vor, vochmiayn azatvenq ayd mardakerneric, aylev uj unenanq dranc arhavet jnjelu mer hishoxutyunic…

  2. Արամ
    Մայիս 23rd, 2010 at 16:07 | #2

    Որ գործը մայրամուտին է մոտենում, համաձայն եմ: Միայն թե վախենամ, որ խոսքը Հայաստանի մայրամուտի մասին է:

  1. No trackbacks yet.