ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ARAM M.-Ի ՀԱՐՑԻՆ
Aram M-ի հարց - Sireli Nikol. Duq ardyoq havatum eq vor hnaravor e ays avazakapetutyan het payqarum ardyunqi hasnel arnc mardkayin zoheri? Nayev Dzez haytnum em eritasardutyan ajakcutyun@ yev maxtum shutapuyt azatum.
Նիկոլի պատասխանը - Սիրելի Արամ. անկեղծ ասած չեմ հասկանում ձեր հարցի իմաստը: Ձեր ձեւակերպած հարցին մոտիկ շեշտադրումներ հաճախ են հնչում, եւ ես ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ է դրանց հեղինակների ուզածը: Նրանց զո՞հ է հարկավոր, եւ ինչո՞ւ է զոհի գաղափարը նրանց շեշտադրումներում առանցքային դեր կատարում: Քաղաքական այն պայքարի նպատակը, որի ջատագովն ու մասնակիցն եմ ես, այնպիսի հայրենիքի կերտումն է, որը չի փափագում սեփական զավակների արյունը: Ինքս ասել եմ, որ իմ կյանքը դրված է հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մղվող պայքարի զոհասեղանին: Բայց ինձ համար անընդունելի, անհասկանալի, նույնիսկ զայրացուցիչ են այն շեշտադրումները, որոնց հեղինակները պնդում են, թե առանց զոհի որեւէ բան հնարավոր չէ: Իհարկե, հնարավոր է, եւ ես ինձնից կախված ամեն ինչ անելու եմ նման արդյունքի հասնելու համար: Մյուս կողմից, ցավոք, մենք ունեցել ենք եւ ունենում ենք զոհեր. Մարտի 1-ին տասը զոհ ենք ունեցել, Վահան Խալաֆյան ենք ունեցել, Պողոս Պողոսյան ենք ունեցել, Լեւոն Գուլյան ենք ունեցել: Եւ մեր նպատակը ոչ թե նոր զոհեր տալն է, այլ մարդկային կյանքեր կլանող այս համակարգի գոյությանը վերջ դնելը: Իսկ նրանք, ում գործողությունների, մտածումների առանցքում զոհի գաղափարն է, նրանք, կներեք, վրեժի են ծարավ, եւ ոչ թե հոգեւոր ու գաղափարական փոփոխությունների: Սա մեզ համար անընդունելի գաղափար է, սիրելի Արամ: Լավագույն մաղթանքներս ձեզ եւ ձեր ընտանիքին:















+1!
+1
Nikol jan inqnaxabeutyan e ays arden!