> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԿԻ ՀԱՐՑԻՆ

Նիկոլ Փաշինյան, ասուլիս, 2007 թ.Հայկի հարցը - Նոր տեսա ձեր սայթում, որ հարցերը նորից պետք է տանք: Չգիտեմ տեղ հասել է արդյոք հարցս, թե ոչ. գրել էի ամսվա սկզբին, սակայն երկրորդ անգամ երկար բարակ չեմ գրի: Առաջինում որոշ հիմնավորումներ կային, սակայն այս անգամ կլինի ավելի հակիրճ: Ինչո՞ւ եք համոզված, որ կլինեն արտահերթ նախագահական, թեկուզ խորհրդարանական ընտրություններ, եթե իշխանամերձ կառույցներն ու իշխանությունները հենց այդ հարցում շատ հանգիստ են: Եթե իշխանամերձ օլիգարխներից մեկը թեկուզև 0.0001% տոկոս կասկածեր, որ մեր երկրում իշխանափոխություն կլինի, հաստատ միլիոնավոր դոլարների ներդրումներ չէին անի, օրինակը՝ Լֆիկը:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ. ես չգիտեմ, թե դուք կոնկրետ ինչ ներդրումների մասին եք ասում, բայց վերջին երկու տարիներին Հայաստանից կապիտալի արտահոսքի հստակ միտում է նկատվում: Ձեր նշած շրջանակները ակտիվորեն գումարներ են տեղափոխում արտերկիր: Ի դեպ, դեռ պետք է պարզվի նաեւ, թե «Նաիրիտի» չինական բացումը ինչ հիմունքներով է արվել: Ինչ վերաբերում է Հայաստանում կատարվող ներդրումներին, կարծում եմ ձեր նշած շրջանակների կողմից ակտիվորեն ներդրվում են ոչ թե իրենց սեփական, այլ այն գումարները, որոնք որպես վարկ Հայաստանի Հանրապետությունը դոնոր երկրներից եւ կազմակերպություններից ստացել է վերջին երկու տարվա ընթացքում: Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությունը նշված ժամանակահատվածում շուրջ մեկ միլիարդ դոլար է ստացել: Այդ գումարները ինչ-որ ձեւով պետք է ատկաատ անեն չէ՞: Իսկ ատկատ անելու լավագույն ձեւը շինարարությունն է, եւ այս կարգի ներդրումները: Կառավարությունը նշված վարկերը բաժանել է հենց օլիգարխիական շրջանակներին, եւ նրանք էլ այդ գումարների հետ անում են այն, ինչ պետք է անեն: Ինչ վերաբերում է արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրություններին. եթե անգամ արտահերթ ընտրություններ չլինեն, դրանից ինչ-որ բան փոխվո՞ւմ է: Իհարկե, չի փոխվում: Մեր առաջ քաշած խնդիրները նույնիսկ այդ պարագայում կշարունակեն մնալ օրակարգում, եւ ավելի հրատապ լուծում կպահանջեն: Անձամբ ես ամեն ինչ պիտի անեմ, որ Հայաստանում տեղի ունենան հենց արտահերթ ընտրություններ: Բայց ասում եմ, նույնիսկ եթե նման բան տեղի չունենա, դա որեւէ բան չի փոխում ոչ մեր պայքարի, ոչ էլ Հայաստանի ապագայի օրակարգում: Լավագույն մաղթանքներս, սիրելի Հայկ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.