> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՅՈՆՋԱ, ՅՈՆՋԱ` ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

ՅՈՆՋԱ, ՅՈՆՋԱ` ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

ԵվրոպաԱյն որ օտարերկրյա դիվանագիտական ֆունկցիոներների շրջանում Հայաստանը եւ Հայաստանի կարգի երկրները սկսել են ընկալվել որպես խոպան, նորություն համարել չի էլ կարելի: Վերջերս պատմում էին մի օտարերկրյա դեսպանի մասին, որը մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո իր հետ հայրենիք է տարել մի քանի կոնտեյներ ապրանք, այլոց շարքում` մի քանի հարյուր հազար դոլար արժեցող կահույք` ճաշասենյակի, խոհանոցի, ննջարանի, հյուրասենյակի եւ այլն, եւ այսպես շարունակ: Սա զարմանալի վերաբերմունք չէ մի երկրի նկատմամբ, որի պետական բյուջեն ընդամենը երկուսուկես միլիարդ դոլար է, բայց այդ երկրում մի քանի միլիարդատերեր են ապրում, ընդ որում` այդ միլիարդները կուտակած լինելով բացառապես իշխանական լծակների չարաշահմամբ: Նման բան թույլ տված ժողովուրդն ու պետությունը, թերեւս, օտարի աչքին արժանի չէ հարգանքի: Սրանից, սակայն, ամենեւին չի բխում, որ իշխանությունների ջեբի շունը դարձած, կամ իրենց պարտականությունները կոնյունկտուրային պատճառներով ոչ ամբողջապես կատարող դիվանագետները հարգանքի արժանի են: Իսկ ընդհանրապես, ՀՀ-ում գործող որոշ դիվանագետների անաչառության վերաբերյալ կասկածները անհիմն համարել չի կարելի: Վերցնենք, օրինակ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին. ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սուարեշի այցի ընթացքում պարզվեց, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը բարձրաստիճան հյուրի այցից առաջ նրան այնքան էլ ամբողջական տեղեկատվություն չի տվել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, եւ շատ բաներ, որոնց մասին Սուարեշը տեղեկացավ Երեւանում, նրա համար անակնկալ էին դարձել, անսպասելի նորություն: Հիմա էլ ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերն է հայտնվել համանման իրավիճակում: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ դեռեւս մարտի 10-ին ԵՄ նախագահությունը հանդես է եկել Հայաստանում առկա վիճակին վերաբերող հայտարարությամբ, որը հայ հանրությանը հայտնի դարձավ միայն նորերս, այն էլ «Հայկական ժամանակի» էջերից, այն էլ` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների ջանքերի շնորհիվ: Մեր թերթի այն հարցին, թե ինչո՞ւ իրենք ժամանակին չեն հրապարակել այս հայտարարությունը, ԵՄ հայաստանյան ներկայացուցչությունից պատասխանել էին, թե հայտարարությունն ընդունվելուն պես տեղադրված է եղել ԵՄ ինտերնետային էջում, եւ հասանելի է եղել մամուլին: Այս պատասխանը, սակայն, որեւէ քննադատության չի դիմանում. ենթադրենք` հայկական մամուլը դիլետանտ է եւ չի կարողացել հասու լինել այդ կարեւոր փաստաթղթին: Բայց չէ՞ որ Ռաուլ դե Լուցենբերգերի ղեկավարած կանտորայի խնդիրը ԵՄ` Հայաստանին վերաբերող դիրքորոշումները հայ հանրությանը հասու դարձնելն է, չէ՞ որ ԵՄ նախագահությունը ամեն օր չէ, որ Հայաստանին առնչվող նման հայտարարություն է ընդունում: Լուցենբերգերը տեսավ չէ՞, որ հայտարարության ընդունումից մեկ օր անց, երկու օր անց, երեք օր անց հայկական մամուլում այդ մասին որեւէ բան չի տպագրվում: Նրա գրասենյակը, ուրեմն, ոչ միայն պարտավոր էր հայերեն թարգմանությամբ տարածել հայտարարությունը, այլեւ, եթե թերթերից ոչ մեկին այն չհետաքրքրեր, փորձեր վճարովի հիմունքներով տպագրել տալ թերթերից մեկում: Չի արել այս ամենը, չնայած դա մտնում է նրա ուղղակի պարտականությունների մեջ: Այստեղ ահա, հարց է ծագում. ինչո՞ւ: Այս հարցն է, որ ստույգ պատասխան չունի, ու հենց այս պատճառով մեզնից յուրաքանչյուրին պատասխանի սեփական տարբերակ մտածելու հնարավորություն է տալիս: Իսկ պատասխանի «ազատ» տարբերակները խորացնում են հայաստանյան եվրոյոնջաների նկատմամբ առկա նողկանքը:

Հ.Գ. Եթե ԵՄ նախագահության հայտարարությունը ԵՄ ինտերնետային էջում տեղադրելը ԵՄ հայաստանյան ներկայացուցչությունը բավարար է համարում, ուրեմն ԵՄ հարկատուները ավելի լավ է Ռաուլ դե Լուցենբերգերի փոխարեն Հայաստանում մի հատ ինտերնետային էջ պահեն, երեք հատ էլ մի գեգաբայթանոց ջրադիմացկուն ֆլեշ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մայիսի 18, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. MM
    Մայիս 18th, 2010 at 20:15 | #1

    Sireli Nikol, Hetgrutyund amboxchutyamb bavararum e arka xndri lucman@. Parzapes , du nrbankatoren shrjancel es ayn hangamanq@ , vor ed konteynerov texapoxvum en shat azgayin arjeqner nerkayacnox irer(nkarner u arvesti ayl arjeqner) u EM diletantnern avartum en irenc araqelutyun@, chvnaselov ishxox bandayin. Aysinqn, nranc araqelutyun@ konpesacvum e, bayc mer xndri lucum@ eli mnum joxovrdi userin. U dra hamar mer kargaxos@ mnum e nuyn@-ISHXANAPOXUTYUN! U, PAYQAR, PAYQAR MINCHEV VERCH!

  2. parz
    Մայիս 18th, 2010 at 23:38 | #2

    Նիկոլ ջան, մի դրվագ եմ ուզում հիշեցնել ԱՆՁԱՄԲ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ ֆիլմից որ ԷՍԷՌ-ին փորձում են գնդակահարել ու նա չի ընկճվում ասում է ԿՐԱԿԵ”Ք , բայց հետո դավաճանում է….. Մարդուն մահով չպիտի փորձել այլ ԿՅԱՆՔՈՎ:
    էդ որ ասում են նա Ղարաբաղում կռվածա նա չի հանձնի… բաից առի ու տես կյանքը իր վեքսելներնա ներկայացնում…

  1. No trackbacks yet.