ԷՔՇԸՆ, ԴՌԱՅՎ ԵՎ ՔՅԱԼԼԱՏԻՏԻ
Այս պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ քաղաքական «էլիտայի» որոշ ներկայացուցիչներ սկսեցին իրենց եւ իրենց կողմից բացառիկ հարգանքի արժանացած մարդկանց անվանել ռուսական ձեւով. Արտաշես Մամիկոնովի~չ, Ռոբերտ Սեդրակովի~չ, Սերժիկ Ազատովի~չ, Հովիկ Արգամի~չ, Վարդան վոեւէ Մինասի~չ: Այս նոստալգիկ թմրության ֆոնին հեռուստաեթերը սկսեցին հեղեղել ցեխավիկների ժամանակների` մարող էլիտար պուտանկաները, որոնք սիրիալներ չեն նայում, եռպեմն նկառահանվում են, բայց նայելու ժամանակ ճեն ունենում, ոռովհետեւ բոթեմական կյանք են վառում: Կլուբնե~ռ, էլիտառ զռույցնե~ռ, Սեռժիկ Ազա~տովիչին եւ Ալիկ Սեռգե~յիչին կից հանռային էլիտառ խոռհուրդներ: Հետո սրանց հովանու ներքո աճեց պուտանկաների նոր սերունդը, որի կյանքում ԴՌԱՅՎ կա, ԷՔՇԸՆ, ՌԵԼԱՔՍ եւ ՓԱՌԹԻՆԵ~Ր, ՓԱՌԹԻՆԵ~Ր ` սկաուտ-կոմերիտական-կարիերիստ-օլիգարխածին գյադեքի հաշվին: Հետո նա` ով քթերը չէր քաշում, ղազ էր համարվում: Հետո էս կոնտինգենտը Փարաքյարի փոխարեն սկսեց Մոնտե Կառլո, Բադեն-Բադեն այցելել, փող չեղած ժամանակ էլ` Լաս Վեգաս: Հրազդանի ձորի վետերոկներին էլ փոխարինելու եկան Նիցցայի, Կաննի առափնյա օբյեկտները, քյաբաբնոցներին կից դվուխսպալնի կռավաթներին` Դուբայի հիսունհարկանի հյուրանոցները: Հետո էս կոնտինգենտը սկսեց դրսում դժվարություններ ունենալ, որովհետեւ չգիտեր, թե սաունային, էսպրեսոյին, մինետին անգլերեն կամ ֆրանսերեն ո՞նց են ասում: Հետո նրանք սկսեցին խորհել այն հարցի շուրջ, թե ինչու Ամերիկայում, Անգլիայում նույնիսկ տասներեք, տասնչորս տարեկան երեխաները գիտեն, թե անգլերեն սաունային, էսպրեսոյին, մինետին ո՞նց են ասում: Երկարատեւ, քրտնաջան ուսումնասիրությունից հետո անվտանգության խորհրդի վերջին նիստերից մեկում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը զեկուցեց, թե որոնք են այն ռազմավարական նախադրյալները, որոնց շնորհիվ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի ամեն քաղաքացի միանշանակ գիտե, թե ինչպես են անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն ասում սաունային, էսպրեսոյին եւ մինետին: Իսկ պատճառը շշմեցուցիչ է` այդ երկրներում հանրակրթությունը իրականացվում է անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն: Ու որպեսզի Հայաստանի էլիտան նույնպես իմանա, թե անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն ինչպես են ասում սաունային, էսպրեսոյին եւ մինետին, հարկավոր է էլիտար հանրակրթություն սահմանել` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, դուբայերեն: Դավայ, նախրեն` սահմանել էլիտառ դպռոցներ: Համ էլ` էլիտառ խավի լակոտները էլիտառ դպրոցներ կայցելեն ու չեն շփվի «բոմժական» մասսայի հետ, ինչի արդյունքում էլ` դեռեւս դպրոցներում կարելի է բաշիքյարթմա անել էլիտար զավակներին` նախարարների բալեքին նախարարների բալեքի հետ, փոխնախարարների բալեքին փոխնախարարների բալեքի հետ, մինչեւ հարյուր միլիոն եվրո ունեցողների բալեքին` մինչեւ հարյուր միլիոն եվրո ունեցողների բալեքի հետ, մինչեւ հարյուր միլիոն դոլար ունեցողների բալեքին մինչեւ հարյուր միլիոն դոլար ունեցողների բալեքի հետ, 100-ից 500 միլիոն (դոլար/եվրո) ունեցողների բալեքին 100-ից 500 միլիոն (դոլար/եվրո) ունեցողների բալեքի հետ: Եւ այսպես շարունակ: Բացառությունները թույլատրվում են էլիտար սխոդկայի հատուկ որոշմամբ:
Իսկ ընդհանրապես, համաձայն եմ. Հայաստանում կրթության որակը էն չէ, բայց ոչ այն պատճառով, որ մեզ մոտ հանրակրթությունը գերմաներեն չի, այլ այն պատճառով, որ մեզանում կրթություն պետք չէ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որ վերջերս սկսել է (օրենքներ) կարդալ սովորել, շաբաթը հինգ դպրոցական դասարան է հյուր ընդունում, եւ այդ հանդիպումների արդյունքում շաբաթական հենց այդքան դասարան երեխա հասկանում է, որ ուսումից, կրթությունից ավելի մեծ էշություն էս երկրագնդի վրա գոյություն չունի: Ամեն անգամ, երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ է ունենում, ավելի ճիշտ` կարդում է իրեն տրված տեքստը, ես հիշում եմ մեր դասարանի Էշին, որը դեռեւս հինգերորդ դասարանում դժվարությամբ էր վանկերը կապում: Ուզու՞մ եք իմանալ, թե ինչու է մեր կրթության որակը այնպիսին, ինչպիսին կա` մի մեծ պատից կախեք ԳԱԱ նախագահի, բուհերի ռեկտորների, պռոռեկտորների ֆոտոները եւ ուշադիր նայեք նրանց դեմքերին: Ավելի լավ է` մի հետաքրքրվեք, թե ովքեր են նրանք, ինչ կյանքով են ապրել եւ բարոյական ինչ արժեքների կրող են: Տեսնես անգլերեն իսկապես ո՞նց են ասում… կրթության որակ:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Մայիսի 14, 2010














Ապրես Նիկոլ
Nikol jan, shater@ karox en sa hegnanq hamarel/&akatagri hegnanq…Sa voxb e, mec hayoc voxb…
Նիկոլ ջան,ավելացնելու ոչինչ չկա +1+1….
Նիկոլ ջան,1+
Nikol jan!
Qez vonc eeeeeeeeeeeeeemmmmmmmmmmmmmm kaqrotel!!!!!!!!!!!!!!!!!!!!!1
‘Liberal”-i ou “democrat”-i keghdz dimak ou qghamid hakadz “Aravot”-i khmbagrapet Aram Abrahamyani patehapasht eyutyun@ voch qoch aytpes pastarkvadz cher patradz, inchpes khohoun ou paydzar hayastantsi yeritasard, HAK Artaqin haraberutyunneri gzov pataskhanatou Vladimir Karapetian@, kartatseq:
ՈՉ ՄԻՇՏ ԵՄ ՀԱՄԱՁԱՅՆ ԽՄԲԱԳՐԻ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
http://www.aravot.am/am/articles/politics/78741/view
NIKOL JAN +1
http://www.youtube.com/watch?v=qWZl8UCmrA8&feature=related
Իրոք բան չկա ավելացնելու ,Նիկոլ ջան,կարոտել էի քո դուխով հոդվածներին:
NIKOL….NIKOL……NIKOL…..NIKOL……NIKOL….. NIKOL….NIKOL….NIKOL….NIKOL….NIKOL…. NIKOL….NIKOL….NIKOL…..NIKOL…. NIKOL…….. NIKOL…..Y AYSPES AMEN OR…….. MINCHEV VERJ….. MINCHEV HAXTANAKI AMRAGRYM@…………….
Es chem haskanum te nkari meji Rejisor Tyom@, Ergchuhi Rippin temayi het mi qich chen sazum…