> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՐԱՉԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀՐԱՉԻ ՀԱՐՑԻՆ

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Hrach-ի հարցը - Hargeli Nikol erb vor dzez arajin angam tesa 2007 tvakanin azgayin joxovi @ntrutyunneri @ntrarshavi jamanak im mej mec tpavorutyun toxec dzer xosqer@ vor@ duq artahaytum eiq ays ishxanutyunneri hasceyin: es nuynpes chem @ndunum ays ishxanutyunnerin: Menq aprum enq mi erkrum vortex erkri karavarum@ gtnvum e mi qani taptpukneri dzerqerin, vortex azgayin joxovy muki dzerqn e, lfikneri, nemecneri vortex amen @ntrutyunneri jamanak nranc mianum en taxayin hexinakutyunner@ ev poxocayin xujanneri het kexcum en @ntrutyunner@ ev ays amen@ sharunakvelu e aynqan jamanak minchev serji nmany naxagah e: bayc mievnuyn jamanak mtahogich e ayn hangamanq@ vor haytnvel en mardik voronc karavarman tarinerin joxovurd@ voch mi drakan ban chi tesel: masnavorapes da verabervum e hhsh-in ev LEVON TER PETROSYANIN; kan shat mardik voronq chen havatum voch nran voch 2-3 naxagahnerin: bayc nranq ayn karciqin el en naev vor ays erkir@ erkir chi darna qani der tirum e hamatarac talan joxovrdi nkatmamb; sa uxxaki shat thaj ev zzveli erevuyt e: bayc ayd joxovurd@ chi havatum Levon ter petrosyanin vorovhetev chi havatum vor nra het havaqvac mardi iskapes payqarum en joxovrdi hamar ev ardarutyun@ pahpanelu hamar qani vor tesel en nranc jamanak shat bacasakan erevuytner

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հրաչ. նախ չեմ կիսում ձեր այն տեսակետը, թե ժողովուրդը չի հավատում Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ կարծում եմ, որ 2008 թվականի նախագահական ընտրություններում ժողովուրդը նրան վստահության քվե է տվել: Եւ բացի այս, Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր Հայաստանի ամենամեծ ժողովրդական վստահությունն ունեցող գործիչն է, ու եթե հիմա ՀՀ-ում նախագահական ընտրություններ տեղի ունենան` Տեր-Պետրոսյանը այդ ընտրություններում կհաղթի, կստանա ժողովրդի վստահության քվեն: Սա, իհարկե, չի նշանակում, թե Տեր-Պետրոսյանի նկատմամբ ժողովրդի վստահությունը բացարձակ է, բայց կրկնում եմ` այս պահին երկրում չկա որեւէ այլ քաղաքական առաջնորդ, որ ավելի մեծ վստահություն ունենա: Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահի իշխանության տարիներին, ես այդ ժամանակ, որպես լրագրող, հաստատված բացասական երեւույթների ամենամեծ քննադատներից եմ եղել: Բայց չեմ կարող համաձայնվել ձեր այն տեսակետի հետ, թե նրա իշխանության տարիներին «միայն բացասական» երեւույթներ են արձանագրվել. եթե ուրիշ ոչինչ չհաշվենք` միայն Հայաստանի անկախացումը, տնտեսական աղետալի ճգնաժամի հաղթահարումը, հաղթանակը Ղարաբաղյան պատերազմում լիուլի բավարար են, որպեսզի հարյուրամյակների կտրվածքով, պատմական իմաստով Տեր-Պետրոսյանի առաջին իշխանավարությունը դրական գնահատվի: Ի դեպ, նաեւ իմ լրագրողական գործունեության շնորհիվ սերունդները կիմանան, որ առաջին նախագահի պաշտոնավարման տարիները անթերի չեն եղել: Այս թեմային, ի դեպ, առաջին նախագահը նույնպես բազմիցս անդրադարձել է: Ես այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի անդամ եմ, եւ անկեղծ ասած` շատ գոհ ու հպարտ եմ դրա համար: Ու եթե նույնիսկ չանդրադառնամ անցյալի մասին ձեր տեսակետներին, պետք է նշեմ, որ դեռեւս մեկ տարի առաջ տեղի ունեցած Երեւանի քաղաքապետի ընտրություններում Տեր-Պետրոսյանը տվեց ձեր մտահոգությունների պատասխանը: Նա ասաց, որ այսօրվա խնդիրը ոչ այնքան լավ իշխանություն ձեւավորելն է, որքան վատ իշխանությունից ազատվելը: Այսինքն, Հայաստանի թիվ մեկ քաղաքական խնդիրը վատ իշխանություններից ազատվելու մեխանիզմ, գործուն եւ անշրջելի մեխանիզմ ստեղծելն է, նման անշրջելի ավանդույթի հաստատումը: Եթե նոր իշխանությունը վատը լինի, ու երկրում վատ իշխանությունից ազատվելու գործուն մեխանիզմներ լինեն, դուք, մենք, բոլորս կարող ենք ազատվել վատ իշխանությունից, եւ նման հեռանկարի իրական լինելը ցանկացած իշխանության կստիպի հնարավորինս լավը լինել: Իսկ եթե ժողովուրդը վատ իշխանությունից ազատվելու մեխանիզմ չունի, նույնիսկ ամենալավ իշխանությունը շատ շուտ այլասերվում է, որովհետեւ` ինչու չպիտի այլասերվի, չէ՞ որ այսօր գործող համակարգով նման այլասերումը որեւէ կերպ չի սպառնում այդ իշխանության գոյությանը: Հայ ազգային կոնգրեսի պայքարի նպատակը ոչ այնքան իշխանության գալն է, որքան Հայաստանի ժողովրդին իշխանության բերելը: Հայ ազգային կոնգրեսը մի ինչ-որ պահի հեռանալու է իշխանությունից, իսկ ժողովուրդը մնալու է իշխանության: Եթե որեւէ մեկի նպատակը սա չէ, նա որեւէ կապ չունի Հայ ազգային կոնգրեսի հետ, Համաժողովրդական պայքարի հետ, 2008 թվականի փետրվարի Ազատության հրապարակի հետ: Որեւէ ուրիշ նպատակ չի կարող հանդես գալ Հայ ազգային կոնգրեսի անունից: Եւ ի դեպ, ինձ ավելի շատ հետաքրքրում է ոչ թե այն, թե ինչ է եղել երեկ, այլ ինչ է լինելու վաղը: Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք չպետք է վերլուծենք անցյալը, խոսենք անցյալի մասին, վերհանենք անցյալի թերություններն ու ախտերը: Բայցեւայնպես` անցյալի մասին մեր հայացքների, ընկալումների, գնահատականների մեծ կամ փոքր տարբերությունները մեզ չպետք է խանգարեն իրար հետ, ուս-ուսի, եղբայրաբար պայքարել ապագայի համար: Ի վերջո, անցյալի մասին կարող ենք անվերջ վիճել, բանավիճել: Բայց այն փոխել չենք կարող: Իսկ ապագան, ապագայի ինչպիսին լինելը ամբողջությամբ կախված է մեզնից, կախված է այն բանից` որքանով մենք պատասխանատու կգտնվենք այդ ապագայի առաջ: Ւ դեպ, ընտրակեղծարարների ձեր նշած բանակը հմտորեն օգտվում է այն հանգամանքից, որ մենք շատ դեպքերում ապագայի մասին միեւնույն պատկերացումներն ունենալով չենք կարողանում մեր ուժերը մեկտեղել անցյալի մասին ունեցած բանավեճերի պատճառով: Ավազակապետությանը պետք է զրկել այս անհեթեթ միջանցքից, այս աղետալի սողանցքից: Սա է իմ պատասխանը, սիրելի Հրաչ: Շնորհակալ եմ ինձ ուղղված բարի խոսքերի համար, եւ լավագույնն եմ մաղթում ձեզ եւ ձեր ընտանիքին:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Anonymous
    Մայիս 13th, 2010 at 10:17 | #1

    +1

  2. Mleh Beirutci
    Մայիս 13th, 2010 at 16:04 | #2

    Levon Ter Petrossianin aylndranq grna @llal Nikol Pashinyan haygazoun@, vor chnayadz shad yeridasart dariqin, ir gensakrutyamp pasdets vor ouni petakanamet mtadzoghutyun, hayrenasirutyun, intellect ou vjrakanutyun, voch bagas qan LTP-n gam Vano Siradeghian@.
    Ays anhoghtoght hamozmunqs iharge grna vijeli @llal verohishyal Hratchi nman gankhagal verapermounq ounetsogh, gam gharabagha-tashnagtsagan mamlich qarozchutian averich hedevanqneren douzhadz hayrenagitsner. +1

  3. yervand karapetyan
    Մայիս 13th, 2010 at 16:37 | #3

    Nikol jan shat chisht es asum inch vor asum es. zoxovrdavarutyan imast@ henc da e - vat ishxanutyunic azatvelu hnaravorutyun unenal@. yev chem karox chasel vor aragin angam aydpisi vat ishxanutyunic azatvelu porc hay zoxovurd@ arec henc 1996 tvin vat levonic u vat vazgenic u vat vanoic azatvelu yev aveli lav vazgenin @ntrelu npatakov. da cher nhsanakum te ayd pahin zoxovrdi @ntrutyun@ iskapes shat chisht er , bajd da zoxovrdi kamkn er ayd pahin yev henc nuyn levon@, vazgen sargsyan@ , vanon brnacan zoxovrdi kamqi vra yev himq drecin zoxovrdin azat kartahaytman brnabarman yev terrori avanduyti stexcman!

  4. MM
    Մայիս 13th, 2010 at 19:13 | #4

    Anboxch xndir@ nranumn e,vor joxovrdi mi masn uxum e amenorya shpman mech linel @ndimutyan, asel e te HAK-i kam Levon Ter-Petrosyani het.Ayn yeraneli petrvaryan 9or u gisherva Azatutyan hraparaki(2008tiv) an@ndmech hanrahavaqneri jamanak, Hrach@ kam joxovrdi mi mas@ ays harc@ chunein, vor uxxvac e sireli Nikolin. Sa parzapes husalqvaci harc e. Vochinch, kga jamanak@, amen inch ir tex@ knkni. Sireli Hrach (gitem ,vor harcn indz chi uxxvac), anelaneli vi&aknerum mardu inqnapashtpanakan bnazd@ drdum e pntrel- gtnel artaqin pat&arner sepakan ankaroxutyun@ ardaracnelu hamar. Bacarcak chem mexadrum dzez hnchecrac harci hamar! Menq inch arecinq , yerb ishxanutyun@ brnutyamb u ujov Azatutyan hraparakic heracrec(naev Levon Ter-Petrosyanin) jaxovrdin, yerb Nikolin bant nstecrec, yerb 10 anmex zoher tvecinq…. Ev verchapes Levon Ter-Petrosyani naxagahutyan tarinerin (qani vor harcd entex pntrum patasxan@) inch arecinq ,vor ardarutyun hastatver mer Yerkrum. VOCHINCH! Husahatvac gnacinq mer tner@… Nikoli patasxan@ hrashali e! Ayo , ancyal@ verlucenq! bayc i ogut VAXVA orva! Nikoli kargaxos@ yerbeq chi korcni uj@-Hayastani vaxva or@ kaxvac e mi marduc- EV AYD MEK@ -DU ES! I dep, 2008 tvakani Petrvaryan ayd 9oreri @ntacqum, yerb shrjum ei hraparakum, nayum eyi mardkanc demqerin u hianum eyi im joxovrdov, vor moracac 90-akanneri djvarutyunnern u, inchu che djgohutyunner@, bruncq darcac havaqvel er Levon Ter-Petrosyani shurj, kam spasum nran nuyn hraparakum! Yete mi hrashq katarvi, u joxovurd@ hnaravorutyun stana @ntrel ir uzac naxagahin, du, sireli Hrach, es harc@ ches barcracni!Arachin Naxagahin bajin @nkav canr tariner(chkrknem-yerkrasharji hetevanqner veracnel, nor hamakarg stexcel u paterazmum haxtel), sakayn ayd tarinerin mer artaqin divanagitutyan volortum inch ardyunqner grancvecin, inchpes artaqin ashxarh@ &anachec mez u havasari pes @nkalec, hakarak hamematakan e aysorva futboli gndaki kargavi&akin…Arach nayenq! U karucenq (eli mechberem Nikolin!) mer yerzac yerchanik Hayastan@!

  5. Մայիս 18th, 2010 at 01:52 | #5

    SIRELI NIKOL, AMENANGAM HIANYMEM KO PATASXANEROV. SHAT LAVES BACATRYM. EV HYUSOVEM HRACH@ HASKACAV. SAKAYN INCHNA PACHAR@ VOR DER HRACHI MOT AYDPISI HARCERE ARAJANYM….CHE VOR MER HARGARJAN LEVON TER-PETROSYAN@ VERAIMASTAVORELE AYD TARINER@…EV BACATRELE BAVAKANUN MANRAMAS@.MI BAN HASKACEK AYD JAMANAK ERKRASHARJER TEXI YNECEL, NOREINK ANKAXACEL, SHRJAPAKMAN MECHEINK, PATERAZMER………..CHEK HISHYM?…..HISHYMEK….MIGYCE CHEK HASKANYM? XNDRYMEM ARAJIN NAXAGAHI MASIN KARCIK ARTAHAYTELYS CHAPAZANC NRBANKAT EXEK…..LEVON TER-PETROSYAN@ HAY AZGI HAMAR MEC NVACHYNER YNECELE, YNI, EV CHKASKACEK YNENALYE……..MENK HAXTELENK EV MER HAXTANAKIN TERENK KANGNELY………

  6. Mephistopheles
    Մայիս 19th, 2010 at 08:17 | #6

    Լևոն Տեր-Պետրոսյանի 10 տարվա բացակայությունը բավական ժամանակ էր նոր քաղաքական ուժի և դաշտի առաջանալու համար… բոլորս էլ գիտենք թե ինչ վիճակում էր քաղաքական դաշտը 2 տարի առաջ… այնպես որ, եթե կա ալտերնատիվ քաղաքական գործիչ, ապա տվեք անունը… սա նմանվում է կնոջ նկարագրած իդեալական ամուսնուն…

  7. MM
    Մայիս 21st, 2010 at 20:05 | #7

    @Mephistopheles
    Anunner@ vochich chen poxelu, minchev joxovrdi yuraqanchuyur miavor@ chcankana poxvel u poxel…

  1. No trackbacks yet.