> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՈՎՔԵՐ ԵՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱՆ

ՈՎՔԵՐ ԵՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱՆ

Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյաններ«Հայկական ժամանակի» ընթերցողի համար Քոչարյանների աֆրիկյան արկածները ամենեւին նորություն չէին: Մինչ հանրահայտ լուսանկարների տպագրումը, ինչպես գիտեք, «ՀԺ»-ի 2009 թվականի օգոստոսի 19-ի համարում տպագրվել էր լուր հետեւյալ բովանդակությամբ. «Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները` ուրբաթ օրը Երեւան-Դուբայ չվերթի ուղեւորների մեջ է եղել Ռոբերտ Քոչարյանը` իր ավագ որդի Սեդրակի հետ (….) Ըստ մեր աղբյուրների, Քոչարյանը մեկնել է Տանզանիա` որսի»: Ինչպես տեսնում եք, այս լրատվությունը, որ ժամանակին ոմանք «հերյուրանք» էին համարում, ժամանակի ընթացքում պերճախոս կերպով ապացուցվեց: Սա ասում եմ նաեւ բոլոր նրանց համար, ովքեր շատ հաճախ կասկածով են վերաբերվում մեր աղբյուրների լրատվությանը: Նույն աղբյուրը, ահա, որ խմբագրությանն էր հաղորդել քոչարյանների տանզանիական որսի մասին` հիմա արդեն բազմաթիվ ապացույցներով հաստատված տեղեկությունները, ավելի վաղ մեր թերթին էր փոխանցել տեղեկություններ, որոնց հիման վրա «ՀԺ»-ի 2009 թվականի փետրվարի 6-ի համարում տպագրվել էր մի այսպիսի լրատվություն. «Ամանորից օրեր առաջ Դուբայում տեղի ոստիկանության կողմից հարբած վիճակում ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լեւոն Քոչարյանը: Ըստ հավաստի աղբյուրների, կրտսեր Քոչարյանի հետ ձերբակալվել են նաեւ Մոսկվայում հայտնի դատախազ Գենայի որդին եւ եւս երկու հոգի: Կրտսեր Քոչարյանի համար եղել են բազմաթիվ միջնորդություններ, սակայն տեղի իրավապահները նրան բաց են թողել չորս օր պահելուց հետո միայն, այն էլ` զանազան փաստաթղթեր պահանջելով: Ըստ մեր աղբյուրների, Լեւոն Ռոբերտի Քոչարյանը ձերբակալվել է հասարակական վայրում անկարգություններ անելու համար»: Ինչպես հայտնի է, այս լուրի հրապարակումից մեկ ամիս անց Քոչարյանները մեծ աղմուկով դատի տվեցին մեր թերթին: Անհաղթ հերոս Սեդրակը անձամբ էր հայցը դատարան տարել, որով 16 միլիոն դրամի նյութական փոխհատուցում էին պահանջում մեր թերթից: Այդ դատական քաշքշուկի ընթացքում մեր միջնորդությունները մերժվեցին, ապացույցներ ստանալու մեր հնարավորությունները սահմանափակվեցին: Արդյունքում եռաստիճան դատարանը, մասամբ բավարարելով Քոչարյանների հայցը, «ՀԺ»-ին պարտավորեցրեց 3.3 միլիոն դրամ վճարել եւ հերքել վերը նշված հրապարակումը, ինչը մենք արեցինք «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 3-ի համարում: Ընդհանրապես, այս առիթով Քոչարյանների ներկայացրած հայցը չափազանց հետաքրքիր էր, եւ այս խնդրին մենք անդրադարձել ենք նախկինում: Շատ ավելի կարեւոր է, որ Քոչարյանները իրենց հայցի մեջ նշել էին, թե վերը նշված լուրի հրապարակմամբ մենք սասանել ենք Ռոբերտ Քոչարյանի, Հայաստանի եւ հայ ժողովրդի հեղինակությունը: Թե որքանով էր նրանց այս պնդումը համապատասխանում իրականությանը` թող յուրաքանչյուր ընթերցող ինքնուրույն դատի: Բայց կա մի հանգամանք, որի մասին չեմ կարող չնշել: Քոչարյանների տանզանիական լուսանկարների տպագրումից հետո «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքէջում հարցում անցկացվեց: Հարցման մասնակիցները պետք է պատասխանեին հետեւյալ հարցին. «Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի եւ նրա որդու` Սեդրակ Քոչարյանի` ինտերնետում հայտնված լուսանկարները` սպանված կենդանիների հետ, որեւէ կերպ ազդում են Հայաստանի եւ հայ ժողովրդի միջազգային հեղինակության վրա»: Հարցման 1629 մասնակիցների 75 տոկոսը այս հարցին պատասխանել է հետեւյալ կերպ. «Այո, բացասաբար են ազդում»: Ինչպես հանրահայտ պրոֆեսոր Խաչիկյանը կասեր` դուք եւ ձեր նմանները խայտառակում եք Ռեսպուբլիկան:

Հ.Գ. Քոչարյանների լուսանկարները մեր թերթում տպագրվելուց հետո մի շարք սիրելի գործընկերներ կասկած հայտնեցին, թե դա նախագահական նստավայրի արտահոսքն է: Այս կապակցությամբ կարող եմ ասել հետեւյալը. «ՀԺ»-ն միշտ բաց է նման «արտահոսքերի» համար: Աղբյուրի գաղտնիությունը երաշխավորում ենք: Կարող ենք երաշխավորել նաեւ, որ նման տեղեկությունները «ՀԺ»-ի էջերում ծառայում են միմիայն հանրության եւ պետության շահերին: Այնպես որ` ֆիզկուլտ պրիվետ:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Mleh Beirutci
    Մայիս 11th, 2010 at 12:39 | #1

    Kocharyan hayr yev vorti sdahagnerun hed yes indz azgakits chem hamarer. Yete anonq “hye” en, aba “yes pokhum em azgutyuns…”

  2. osan
    Մայիս 11th, 2010 at 15:21 | #2

    Sireli Mher izur qo haykakan azganune mi phoxir, vorovhetev Roberte chi karox hay linel. Haye ore cerekov ir zhoxovrdin cher gndakahari hraparakum yev hamatarac ir zhoxovrdin cher tani axqatutyan yev tshvarutyan.

  3. Mleh Beirutci
    Մայիս 11th, 2010 at 16:27 | #3

    (copied from Tigran Paskevichian’s blog in tert.am)
    Inchbes misht, Paskevichian Dikran@ “spanum e” e mer azgayin akhderou chapazants hedaqrqragan verloudzutyunnerov ou hamozich pasdargoumnerov. Dikran, Ousda Hrant, Marine Bedrossian yev anshoushd` Nigol, aha te ovqer en hye yeridasart ou handznarrou mdavoraganutyun@, jghout dzaratsumn ou hamagogh tarm shounch@. G@ khonarhim verohishial hayortinerou intellecti ou vehandznutian arach.

  4. MM
    Մայիս 11th, 2010 at 18:49 | #4

    Nikol jan, ov inch uzum e tox asi, yes anverapahoren havatum em qez u HJamanaki texekatvutyan@, U ASTCO AMENOR@ AXOTUM QO AZATUTYAN HAMAR! qocharyanin yerbeve chem tesel, bayc atum em marmnis bolor bjijnerov, amachum em AZGis mech nman goyacutyan hamar. Cakacac mard chi sirum xosel ir tesaneli terutyunneri masin (orinak; kax@ ir votqi masin kam krnat@ dzerqi). Ari menq el mer terutyunneri(robi u serji) masin chxosenq. Hima depq e, patahel e, mi 2 hay lirb adrbejancuc hxiacel u es vijvacqnerin gcel mer azgi mech. Arji ?,vor misht hishenq dranc masin. Charji! Haskanali e , dranc azdecutyun@ shat vnasec mer Yerkrin u AZGin, bayc yekeq gtnenq Yelq@ u maqrenq mer Tun@ ed kextic u dranc hetevanq neric.

  5. nunu
    Մայիս 11th, 2010 at 23:10 | #5

    ՄՄ-ԻՆ, ՉԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԻՆՉՔԱՆ ԻՆՁ ԼԱՎ ԵՄ ԶԳՈՒՄ, ՈՐ ՎԵՐՋԱՊԵՍ ԻՆՁ ՆՄԱՆ ՄՏԱԾՈՂ ԿԱ, ՀԱՏԿԱՊԵՍ ՔՈ ՎԵՐՋԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ–ՄԻ ԵՐԿՈՒ ՀԱՅ ԼԻՐԲ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՑ,,—, ԱՅՈ, ԴՐԱՆՔ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ ԵՆ, ԴՐԱՆՔ ԲՆՈՒԹՅԱՆ ՎԻԺՎԱԾՔ ԵՆ:

  6. Mleh Beirutci
    Մայիս 12th, 2010 at 10:07 | #6

    @osan
    @senq te jisht eq, sireli Ovsanna. Inqn er che asum` ALBANATSI EM!

  1. No trackbacks yet.