> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՋԱՆ` ԲԱԼԵՍ, ԲԱԼԵՍ…

ՋԱՆ` ԲԱԼԵՍ, ԲԱԼԵՍ…

գյուղ Մարգարա, հայ-թուրքական սահմանՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հարցազրույցը «Հայկական ժամանակ» թերթին բացատրում է ողջույնի այն խոսքերը, որ Սերժ Սարգսյանի հեռուստաուղերձից հետո միջազգային հանրության տարբեր ներկայացուցիչներ հասցեագրեցին Հայաստանին` գովելով մեր իշխանություններին, որ նրանք դուրս չեն գալիս հայ-թուրքական գործընթացից: Սուքիաս Ավետիսյանն առանց սեթեւեթանքի ասում է, որ Արեւմուտքը եւ Թուրքիան ձեռք ձեռքի տված խաբել են Սերժ Սարգսյանին: Ու հիմա ստացվում է, որ նույն արեւմտյան լիդերները ՀՀ իշխանություններին գովում են այն բանի համար, որ սրանք խաբված լինելով` չեն խռովել: Իրադարձությունների այսպիսի նկարագրությունը շատ է հիշեցնում մանկան եւ ոչ այնքան բարեխիղճ մեծահասակի հարաբերություններ: Իրականությունը, սակայն, այն է, որ խոսքը ոչ թե մանկիկի, այլ Հայաստանի Հանրապետության մասին է, եւ նրա վարած արտաքին քաղաքականության: Մինչեւ հիմա բոլորս լրջորեն փորձում էինք հասկանալ, թե ինչը կարող էր Սերժ Սարգսյանին ստիպել, որ նա դեռեւս 2009 թվականի սեպտեմբերին հայտարարի, որ ինքը նույն թվականի հոկտեմբերի 14-ին թուրքական Բուրսա քաղաք` Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը դիտելու կմեկնի կամ բաց սահմանով, կամ եթե մենք գտնվենք սահմանի բացման նախաշեմին: ՀՀԿ-ական պատգամավորը, ահա, մեր թերթին տված հարցազրույցում շատ կարեւոր բացահայտում է անում. Սերժ Սարգսյանին, ասում է, թուրքերն ու Արեւմուտքը խոստացել էին, որ մինչեւ 2010 թվականի ապրիլի 24-ը հայ-թուրքական սահմանը կբացվի, նա էլ հավատաց ու նման կատեգորիկ հայտարարություն արեց: Փաստորեն, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դրված են ոչ թե սառը եւ պրագմատիկ հաշվարկները, այլ օտարների, այդ թվում` թուրքերի տված խոստումները: Ողբերգությունը, սակայն, ոչ թե այս փաստն է ինքնին, այլ նորերս պարզված իրողությունը, որ Հայաստանի Հանրապետությանը կարելի է խաբել, ու դա ոչ մի հետեւանք չի ունենա խաբողի համար: Սա, փաստորեն, արդեն իսկ միջազգային մակարդակում հաստատագրված փաստ է, եւ մեր երկիրը նախաձեռնողական արտաքին քաղաքականության շնորհիվ դարձել է դիվանագիտական քոթակի տղեկ: Հայաստանի պետականության ավելի մեծ նվաստացում դժվար է նույնիսկ պատկերացնել: Եթե ինքներս մեզ չասենք, ոչ ոք դա մեզ չի ասի. հայ-թուրքական «մեղրամիսի» ընթացքում Հայաստանը կորցրել է իր դեմքը, եւ այս պայմաններում, բնականաբար, որեւէ բան ստանալ չէր կարող` բացի վիրավորական քնքշանքից, որ միջազգային հանրությունը ցուցաբերում է այս օրերին: Մինչդեռ փաստերը շատ պարզ են եւ անառարկելի. Սերժ Սարգսյանը խոստացավ Թուրքիա մեկնել կամ բաց սահմանով, կամ եթե մենք գտնվենք սահմանի բացման նախաշեմին, եւ չկարողացավ պահել իր խոսքը: Դրանից հետո էլ հայտարարեց, թե եթե Հայաստանը Թուրքիայի կողմից ձեռնարկվող կոնկրետ քայլեր չտեսնի, հետ կվերցնի հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված ստորագրությունը: Ինչպես հայտնի է` իր առաջ քաշած այս պայմանը նույնպես չկարողացավ պահել Հայաստանի իշխանությունը: Եւ այսքանից հետո որեւէ մեկը ուզում է ասել, որ Հայաստանը ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում որեւէ բան շահե՞լ է: Եթե շահել է, միայն ու միայն կարեկցանք, եւ մայրական այդպիսի գորովանք կար ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի խոսքերի մեջ: Նախորդ օրը նա հուզաթրթիռ ասում էր, թե ինչ անուշ բալիկ է Հայաստանը, որ հետ չի վերցնում իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրության տակից: Լավ է գոնե, որ ի տարբերություն Խավիեր Սոլանայի, Մարի Յովանովիչը թշեր քաշելու հակումներ չունի:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մայիսի 6, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Mleh Ishkhanian (Beirut)
    Մայիս 6th, 2010 at 11:07 | #1

    Aysor Nikoli website-i “photo” bazhnum arit ounetsa tesnelou Nikoli yerevani Petakan Hamalsaranum ousanoghakan stougman grqouyk@. Hmataradz gerazants ou stougvadz gnahatakanner, vstah em jakti qrtinqov, inchn el ir hertin batsatrum e ays amenavorakavor HYE-i ou Paydzar Martou inqnatip kerpar@. hpartanum em Nikolov. +1

  2. Մայիս 6th, 2010 at 11:09 | #2

    Sa y sra naxord@ irenc inkna hrchak ishxanytyan orok amen inchel arelen…xabelen bolorin hima aydpisi patasxanen stanym mijazgayin hanryutynic. Inch canelen enel hnzymen.SAKAYN MIAYN CHEN XABEL, SPANEL,TALANEL,EL CHEM SHARYNAKYM. AYNPES VOR SRANK SHAT BAN YNEN HNZELY…AYNPES VOR AYD HNZVORNERI MOT ARAGACELE HNZELY GORCNTAC@.

  3. Մայիս 6th, 2010 at 11:23 | #3

    ISK hhk sykkyas@ HLA Y YRISH KARCIK HAYTNER….EL CHASEM BOLORT GITEK INCH KLINER…..CHE ASEM, MYK KNKARER KATYN ETEVIC KBACTOXAR…AY TE INCH MYK KNKAREN PATKERACNYMEK….DRANC PATKERACRAC MYKNEL JOXOVRDI PATKERACRAC MKAN HET KAP CHYNI…….

  4. Սամվել
    Մայիս 6th, 2010 at 19:35 | #4

    Բա ստեղ բլբուլ են,ճոռո-ճոռո խոսում են,հեղափոխություն են խեղդում օրորոցում,դե թող խոսան,ադրբեջանն ու թուրքը նստել են սերժիկի մեջքին ու քշում են,որ ուղղությամբ ուզում են,կարողա անասունի տեղ են դրել ?

  5. Haykuhi
    Մայիս 7th, 2010 at 02:00 | #5

    @LEVON
    4oro- 4oro mexm e asvac ed trqan anasunnern el LEVONIN anun en kpcnum ed takanqnerin takanqnerin irec vecnocneri het Hayastanic aqsorel e petq mayka trusikov in4 hagustov ekel en @tenc el piti vrndven

  6. tikin pajqar
    Մայիս 10th, 2010 at 02:14 | #6

    AJS MARDKANC ES SRTANC XGHJUM EM,VOROVHETEV SRANQ KORCREL EN MI SHAT ME& UKAREVOR BAN XIXJ@ EB HOGU AZATUTJUN@ .AJS ASHXARIC HARUST TE AXQAT BOLORN EL HERANUM EN 4TAXTAKOV<> AJ TE INCH ANUN EV GORC EN TOGHNUM ,KAREVOR@ DA E

  1. No trackbacks yet.