> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍԱՄՎԵԼԻ ՀԱՐՑԻՆ

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍԱՄՎԵԼԻ ՀԱՐՑԻՆ

բռունցքներՍամվելի հարցը - Paron Pashinyan es dez grum Fransiayi Lyon qaxaqic, es misht hetevum em @ndimutyan bolor qaylerin ev hima cankanum em imanal ardyoq hnaravor e vor erbevice mer hay azg@ kprcni et xarabaxcineric? es otarutyan mej em bayc shat karotum em im HAYASTAN@ u mot jamanakners veradarnum em Hayreniq, bayc uzum em inchvor kerp ognem vorpeszi azatvenq xarabaxcineric. Shnorakalutyun

Նիկոլի պատասխանը - Սիրելի Սամվել. մեր խնդիրը ոչ թե ղարաբաղցիներից, ապարանցիներից, աբովյանցիներից կամ իջեւանցիներից ազատվելն է, այլ ապօրինությունից ազատվելը: Ձեզ թվում է` արտաշատցի Հովիկ Աբրահամյանը ավելի վա՞տ կկատարի ղարաբաղցի Սերժ Սարգսյանի «պարտականությունները». չնայած Սերժ Սարգսյանի ծնողներն էլ ծագումով ոչ թե ղարաբաղցի են, այլ գորիսեցի, Գորիսի շրջանի Տեղ գյուղից: Հիմա ուզում եմ մտաբերել, թե ավազակապետության վերնախավում ո՞վ է մնացել ղարաբաղցի: Այդպիսիներին մտաբերելու համար պետք է մի լավ լարել հիշողությունը. մի հոգնած Ռադիկ Մարտիրոսյան է մնացել` Գիտությունների հոգնած ակադեմիայում, մի Աշոտ Գիզիրյան` Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում: Բայց եթե անգամ հիշենք նաեւ Բարսեղ Բեգլարյանին եւ Միկա Բաղդասարովին, սա խնդրի էությունը որեւէ կերպ չի փոխում: Ասելս այն է, որ մենք պետք է մեր նպատակը ճիշտ ձեւակերպենք, որպեսզի սխալ հանգրվանի չհասնենք, իսկ մեր նպատակը ապօրինությունի´ց ազատվելն է, անկախ նրանից, թե այդ ապօրինությունը տվյալ պահին ինչ ծագում ունեցող անձի կամ անձանց միջոցով է իրագործվում: Իսկ ընդհանրապես, մենք ղարաբաղցի, ապարանցի, իջեւանցի հասկացությունների ժամանակակից ընկալումից ազատվելու խնդիր իսկապես ունենք: Կողքից նույնիսկ ծիծաղելի կլինի, որ մենք այսքան փոքր ժողովուրդ լինելով` մեզ բաժանում ենք այդքան մասերի` ղարաբաղցի, գյումրեցի, իջեւանցի: Շատ հաճախ է եղել, երբ ինձ մոտեցել են մարդիկ հետեւյալ խոսքերով. «Բարեւ ձեզ, ես ձեր հայրենակիցն եմ»: Առանց բացառության բոլոր դեպքերում ես այս արտահայտությանը հարցով եմ պատասխանել. «Ի՞նչ նկատի ունեք հայրենակից ասելով»: Հնչել է անշեղ պատասխան` իջեւանցի եմ: Բոլոր նման դեպքերում իմ կողմից հնչել է հետեւյալ հարցը` իսկ եղեգնաձորցին իմ (մեր) հայրենակիցը չէ՞: Մեր ինքնաբաժանումը գյումրեցիների, ղարաբաղցիների, իջեւանցիների ինձ դառնացնում է`աներեւակայելիորեն: Մեր տեղական տափակ հայրենասիրությունը ուղղակի զազրելի է, որովհետեւ մենք չափազանց քիչ ենք` այդքան շատ մասերի բաժանված լինելու համար: Բայց նաեւ հասկանում եմ, որ մենք ինքներս մեզ կդադարենք իջեւանցի, ղարաբաղցի, գյումրեցի համարել, երբ մեզ զգանք Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Քաղաքացիությունը, ցավոք, մեզ համար այնքան շոշափելի չի դարձել, որքան շոշափելի է մեր թաղը, տոհմը, ու մենք, կարծես ֆորմալ առումով պետական կազմավորման մեջ ապրելով, շարունակում ենք ինքներս մեզ ընկալել ըստ համայնական տոհմերի, ըստ կլանների: Ես ուզում եմ, որ մենք ազատվենք ապօրինությունից ընդհանրապես, թեկուզ տվյալ պահին այն մեր մտապատկերում առարկայանում են ղարաբաղցի Սերժ Սարգսյանի, ապարանցի Աղվան Հովսեփյանի, աբովյանցի Գագիկ Ծառուկյանի, արտաշատցի Հովիկ Աբրահամյանի, երեւանցի Գագիկ Բեգլարյանի, իջեւանցի Ռոբերտ Մելքոնյանի տեսքով: Ես ուզում եմ, որ մեր ինքնագիտակցության նույնականացման կոդը ոչ թե իջեւանցիությամբ, ղարաբաղցիությամբ, գյումրեցիությամբ կամ ապարանցիությամբ արտահայտվի, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ: Իսկ նման բան, իհարկե, հնարավոր է միայն սահմանադրական կարգի, օրինականության հաստատման պարագայում: Երբ Հայաստանի Հանրապետության օրենքը ղարաբաղցու, ապարանցու համար ավելի մեծ պաշտպանվածություն կապահովի, քան կարող է այսօր ապահովել որեւէ ապարանցի կամ ղարաբաղցի կոռուպցիոներ-իշխանիկ, այդ պարագայում արդեն մենք լրիվ ուրիշ մտածողություն եւ լեզվամտածողություն կունենանք: Լավագույն մաղթանքներս, սիրելի Սամվել:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. MM
    Մայիս 5th, 2010 at 19:02 | #1

    Nikol jan, anteri patasxan er!!!!!!!!! +1))))))))))

  2. HAY
    Մայիս 5th, 2010 at 19:08 | #2

    Nikol mi gice charjer Samoi namakin aydqan erkar patasxanel ayl bacatrel vor ete haes apa aydpisi diferenc ches anckacni,vaxa ga goresecin ir het kberi ir gorisicinerin ev inch,orenqov grvac ci vor miyayn erevancin piti xekavari

  3. nunu
    Մայիս 5th, 2010 at 23:40 | #3

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵՋ ՇԱՏ ՄԵԾ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ: ՂԱՐԱԲԱՂՑԻՆ ԹՈՂ ԳՆԱ ԻՐ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՊՐԻ:

  4. Մայիս 6th, 2010 at 00:00 | #4

    Bravo nikol jan
    ay lriv dzec patasxann
    teche vomanq SS i u RQ i patcharov……….. darcel en Karabaxcineri tshnami karces karabaxcin hay chi.
    chhaskanalov vor et karabaxyan klani mej……. tsnundov hayastanciner@ mi qani angam aveli shat en

  5. gegham
    Մայիս 6th, 2010 at 16:09 | #5

    ay nunu jan ed inch tarberutyun es tesnum hayastani u xarabaxi joxovrdi mej?

  6. Mleh Ishkhanian (Beirut)
    Մայիս 6th, 2010 at 16:16 | #6

    Hrashali pataskhan er, Nikol jan.

  7. Mleh Beirutci
    Մայիս 6th, 2010 at 16:17 | #7

    Payts aynouamenayniv, yerp bidi Hayasdann azadvi gharabaghian clani angout loudzen? Yerp!

  8. Մայիս 7th, 2010 at 02:01 | #8

    Et nunuin harcnen ba qo armatner@ vortexic en?
    menak chases yerevanic
    Pastoren karabaxcin tox gna karabax apri
    Aparancin Aparan
    ijevancin ijevan

    vaxn el astvac chani kriv@ sksi
    ijevancin tox ijevann pahi
    karabaxcin karabax@
    Noyemberyancin noemberyann
    Isk nununn nsti tsari tak u nkari napastak

  9. Մայիս 7th, 2010 at 02:03 | #9

    @nunu
    Mi hat horcnox lini
    isk du vortexic es Armatnerov?
    menak chases te yerevanci

  10. nunu
    Մայիս 7th, 2010 at 21:52 | #10

    ՎԱՀԱԳՆ ՋԱՆ, ԻՆՉՈՒ ԵՍ ԱՅՍՊԵՍ ԻՆՁ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎՈՒՄ, ԵՍ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ ՀԱՅԻ ԹՈՒՐՔԻ ԽԱՌՆՈՒՐԴ, ԵՍ ԿՆԱԽՆՏՐԵՄ ՄԱՔՈՒՐ ԹՈՒՐՔԻ ՀԵՏ ՀԱՑ ԿԻՍԵԼ, ԲԱՅՑ ԽԱՌՆՈՒՐԴԻ ՀԵՏ ՈՉ: ԻՍԿ ՔՈ ԱՍԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ ՂԱՐԱԲԱՂՑԻ Է՝, ՎԱՀԱԳՆ, ՍԻՐԵԼԻՍ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՄԻ ՎԻՐԱՎՈՐԵՔ ԻՆՁ: ԵՍ ԴՐԱՆՑ ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՈՐՊԵՍ ՀԱՅ: ԳՆԱ ՏԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՆԵՐԻ ՀԵՏ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎԱՐՎՈՒՄ ԱՅԴ ՂԱՐԱԲԱՂՑԻ ՏԱԿԱՆՔՆԵՐԸ: ՎԱՀԱԳՆ ՉՄՈՌԱՆԱՄ ԱՍԵՄ, ՈՐ ԵՍ ՄԵԾԱՏԱՌՈՎ ԵՄ ԳՐՈՒՄ ԻՆՁ ՀԱՄԱՐ, ՈՐ ԵՍ ԼԱՎ ՏԵՍՆԵՄ, ՍԱ ՔԵԶ ՇԱՏ ԱՆԳԱՄ Է ՀՈՒՆԻՑ ՀԱՆԵԼ:

  11. HAY
    Մայիս 8th, 2010 at 00:35 | #11

    nunu ankap baner es asum………
    Nikoli grac@ mi hat el karda,…….

  12. գվիդոն
    Մայիս 8th, 2010 at 09:01 | #12

    Nunu,
    Դուք ճիշտ եք:
    Նիկոլը ընդհանուր քաղաքական նրբանկատության օրենքներով է պատասխանել հարցին: Բայց Հայաստանը դեռ կլանայինից չի բարձրացել քաղաքացիականի մակարդակ, հետևաբար հարցը կարևորագույն հնչեղություն ունի:
    Մենք պետք է կեղծ լոզունգայինից անցնենք իրական քաղաքականության ասպարեզ, ուր այսպես կոչված շահային խմբերը կարևորագույն դեր են կատարում: Օրինակ հայտնի է, որ հրեական լոբբին, որը գործում է աշխարհի բազմաթիվ երկրներում, ԱՄՆ-ում ամբողջովին իր ձեռքին է պահում ֆինանսները, մամուլը, տեղեկատվությունը, կոնգրեսը, ռազմարդյունաբերությունը: Ասել, էթե կլանայինը հայաստանում արդեն մեծ դեր չունի, իրականություինց հեռու խոսակցություն է:
    Հայաստան պետություն կերտելու համար մենք պետք է անցնենք դաժան ինքնամաքրման ճանապարհով: Այդ ճանապարհի անանցանելի հատվածները պետք է հաղթահարվեն ոչ թե дажайте жить дружно սկզբունքով- աչկակապությամբ, այլ մեղավորին պատժելու շնորհիվ:
    Ղարաբաղցիք պետք է դուրս վռնդվեն գոնե երևանի կենտրոնից: Թալանած, հղփացած այլանդակները պետք է պատասխան տան իրենց արածի համար:
    Մեր այլանդակությունները վաղուց դուրս են եկել ասպարեզ ու սվաղել- դզել փչելը դրանք հաղթահարելու ամենասխալ մարտավարությունն է:

  13. tikin pajqar
    Մայիս 10th, 2010 at 01:57 | #13

    HARGELI NUNU ES SHAT HAJAX EM MTA&UM AJN MASIN TE MENQ INCHU UNENALOV &OVIC &OV HAJASTAN AJSOR APRUM ENQ AJS MI BUR QARERI MEJ,ERIVI AJN ZAMANAK MER NAXNINER@ MTA&EL EN DZER PES ,TOX MSHECIN ,GHARSECIN,SASUNCIN,ALASHKERTCIN ,VANECIN EV MNACAC BOLOR KORSVA& GAVARNERI BNAKICNER@ ,TOX AMEN MEK@ APRI IR &NNDAVAJRUM EV PASHTPANI MIAJN IR GJUGHN U QAXAQ@ .EV DRA HAMAR EL MENQ AJSOR UNENQ AJN INCH UNENQ ,ISK ETE AJDPES EL DASER CHQAXENQ ,ASTVA& MI ARASCE BAJC KKORCNENQ NAJEV AJS MI AP HAJRENIQ@

  14. nunu
    Մայիս 10th, 2010 at 15:13 | #14

    TIKIN PAYQARIN–ԴԵ ԲԱՎԱԿԱՆ Է ԷԼԻ, ԵՍ ԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ-ՂԱՐԱԲԱՂ, ԴՈՒՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՆՆԵՐՆ ՈՒ ԳՅՈՒՂԵՐՆ ԵՔ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ԽԱՌՆՈՒՄ ԻՐԱՐ: ԱՆՈՒՆԴ ԵԼ ՊԱՅՔԱՐ ԵՍ ԴՐԵԼ, ԱՅՍԻՆՔՆ ՊԱՅՔԱՐԴ ԱՅ ԷՍ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ ԷՐ ՀԱ, ԴԵ ՀԱՍԵԼ ԵՍ ՈՒԶԱԾԻԴ, ՇՈՒՆԸ ՏԻՐՈՋԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ, ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑԻ ԵՐԵՒԱՆՑՈՒՑ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԳՏՆԵՍ, ԴԵ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ ԷԼ ՉԽՈՍԵՆՔ, ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ –ՄԱՏԱՂ ԼԻՆԵՄ ՔԵԶԻ– ԱՍԵԼՈՎ –ՄԱՏԱՂ — ԱՐԵՑԻՆ ԲՈԼՈՐԻՍ : ՏԻԿԻՆ ՊԱՅՔԱՐ ԴԱՍԵՐ ՏԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ, ՍԽԱԼՆԵՐԴ ՈՒՂՂԻՐ: ՄԻՆՉԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ՉԲՆԱԿԵՑՎԵՆ ԻՐ ԻՍԿ ԲՆԻԿ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐՈՎ,ՄԻՆՉԵՒ ԵՐԵՒԱՆԸ ՉՄԱՔՐԵՍ ԷԴ ՏԱԿԱՆՔ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՑ, ՇՈՒՏՈՎ ՆԻԿՈԼԻ ԹԵՐԹՆ ԵԼ ԿԱՐԴԱԼ ՉԵՍ ԿԱՐՈՂ, ԵՎ ԲՈԼՈՐ ԿՐՊԱԿՆԵՐԻ ՎՐԱ ԳՐԱԾ ԿԼԻՆԻ —ՄԱՏԱՂ ԵՂԵՔ ՄԵԶ—:

  15. MM
    Մայիս 11th, 2010 at 19:56 | #15

    @nunu
    Barkanal petq chi, parzapes baner kan, voronc masin barcradzaynel@ nvastacnum e mitq@! Yes hamadzayn em ayn mtqi het, vor xarabaxcin petq e gna u apri xarabaxum (ayl harc e, vor hatukent mardik kyanqi berumov, kpoxen poxel irenc bnakutyan vayr@),el inchu enq pahum ed hox@, ete karox enq bolorin texavorenq Yerevanum…Bayc, yete uzum enq hox@ pahel piti ayn bnakecvac lini, inch e artashatci mukn e gnalu entex aprelu? te dodi gagon, kam aparanci axvan@? Iharke chi sahmanapakvum mardu azat texasharj@ ir Yerkri nersum, bayc el inchpes petq e sahman pashtpanenq, yete sahmanamerdz gyuxeri bnakichner@ texapoxven Yerevan? Miayn banakov? Hastat sulecinq!Inchu enq asum, tox xarabaxcin gna xarabax, vorovhetev da mer tuyl texn e, bayc naev sahmanamerdz bolor shrjanner@ petq bnakecvac linen. Yete nerqin kargov voroshel en xarabaxcinerin lcnen Yerevan, yerevancinerin tnank anen u uxarken Xarabax, eli vat chi, karevor@ sahmanamerdz shrjanner@ pahven! Cavoq srti ed el chen karoxanum anel, vorovhetev ayd paragayum el yerevancinern el gaxtum en u stanum enq en inch unenq aysor- artaqin sahmannern edqan amur chen inchqan nerqin sahmanner@- yerevancin uzum e pahpanel Yerevani sahmanner@, artashatcin… Shat zahla chtanelu hamar ampopem mitqs-ISHXANAPOXUTYUN U QAXAQACIAKAN HASARAKUTYAN DZEVZVORUM E PETQ! Hay@-Hay e Hayastani cankacac ankyunum, ayl e gaxtacneri vi&ak@, darnum en mutantner, irenq el chhaskanalov, inchi lqecin Mayr hox@ ev ur en hasnelu…Gaxteluc mi qani tari heto el glxnerin talis te, es inch q-q kera, gaxteci, vorovhetev drsum 95%-korcnum en te irenc demq@ , te irenc yerexanerin(vorpes hay)…

  1. No trackbacks yet.