ՆԱԶԱՐ, ՆԱԶԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Մեր թերթի երեկվա համարի առաջին էջում տպագրված լուսանկարը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը հեծնել էր սպանված առյուծին, կարծում եմ, կարեւոր ներդրում է հայ գրական բանահյուսության իլյուստրացիայի ասպարեզում: Այդ լուսանկարը ինձ հիշեցրեց «Քաջ Նազար» հեքիաթի այն դրվագը, որտեղ Նազարը ծառի փտած ճյուղի կոտրվելու արդյունքում ընկնում եւ հայտնվում է վագրի գավակին: Շինականները մտածում են, թե Նազարը վագր է հեծնել, եւ լեգենդներ են պատմում նրա քաջության մասին: Հրատարակիչներին խորհուրդ եմ տալիս քննարկել «Քաջ նազարի» հետագա հրատարակություններում Քոչարյանի այդ լուսանկարը օգտագործելու հարցը. կարծում եմ այն հարմար է «վագր հեծնելու» դրվագը պատկերազարդելու համար: Անկասկած, դա կմեծացնի «Քաջ Նազարի» վաճառքի ծավալները եւ որոշակի եկամուտներ կբերի հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուի ընտանիքին: Ի դեպ, վերջերս հեռուստացույցով ցուցադրում էին տիկին Բելլա Քոչարյանին: Նա մի խումբ երգիչների հետ խոսում էր ինչ-որ բարեգործական ծրագրերից, որտեղ խոսք կար հանգանակությունների մասին: Կարծում եմ` տիկին Քոչարյանի բարեգործական հանգանակությունները շատ ավելի արդյունավետ կլինեն, եթե դրանք իրագործվեն բացառապես իրենց տան պատերից ներս: Այդպիսով հնարավոր կլինի ոչ միայն առողջապահական եւ բնապահպանական, այլեւ ոմանց հոգեբանական խնդիրները լուծել:














Es arjutsi dzvere hastat berel tvela vor Belochkan uti …
Hamozvacem ayd hogebanakan xndir@ chi lycvi.Hivand@ shat canre, yshacrelen. @ntanikym petke dimanan minchev ishxanapoxyutyun, voric heto hivandin ktexapoxen hamapatasxan vayr…..
Nazar@ sra het hamemat kargin mart er.
“YERKLEZOU HAYASTAN` ANLEZOU HAYVAN”-i amenakarkarroun nerkayatsoutsichn e spanvadz gazani bashin inqnakoh lousankarvadz, zinvoragan “camouflage” hakadz souyn HAYVAN@. Yete iharge Hayasdani masnig hamarvelou badiv@ shnorhenq ayt inqnagoch hrosagin. Myus goghmen al, hayvannerou badiv@ aradavoradz g’@llanq zinq hayvannerou sharq@ daselov.
Ba haykakan banaki formen inchi a hagel??