> ՀՈԴՎԱԾՆԵՐ > НУ ГДЕ ЖЕ РУЧКИ, НУ ГДЕ ЖЕ ВАШИ РУЧКИ!!!

НУ ГДЕ ЖЕ РУЧКИ, НУ ГДЕ ЖЕ ВАШИ РУЧКИ!!!

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեր խցում վերջին օրերին հաճախ ենք հետեւում հեռուստատեսային լրատվությանը, «02» ոստիկանական տեղեկատուին: Մենք սպասում ենք խիստ կարեւոր ռեպորտաժների: Դրանք մոտավորապես այսպիսին պետք է լինեն. ինչ-որ դիմակավոր խիյարներ կանգնած են էկրանի աջ եւ ձախ անկյուններում, իսկ մեջտեղում` կալանավորի կարգավիճակով, շղթայված ձեռքերով ոստիկան է` թրաշն երեսին, շփոթված, շշկռված եւ խեղճացած, պագոնների վրայի աստղերն էլ ճլորած են մի տեսակ: Այսպիսի ռեպորտաժներ, մեր հաշվարկներով, վերջին շաբաթների ընթացքում երկու հատ պետք է լինեին: Առաջինը պետք է պատմեր ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերլիազոր Մորիս Հայրապետյանի, իսկ երկրորդը նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանի ձերբակալության եւ կալանավորման մասին, որոնք, հիշեցնեմ, մեղադրվում են ՀՀ քաղաքացի Վահան Խալաֆյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Հայաստանի պաշտոնական եթերը, սակայն, չանդրադարձավ այս թեմային: Մինչդեռ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հաճախ եմ հանդիպում խեղճուկրակ քաղաքացիների, որոնց դեմքերը ինձ ծանոթ են «հայլուրային» ռեպորտաժներից: Հանդիպում եմ բազմաթիվ մարդկանց, ովքեր «02»-ով ցուցադրվելու «պատվին» են արժանացել: Ի՞նչ է ստացվում, ուրեմն. այդ անձանց վերագրվող, կամ նրանց կատարած հանցանքները ավելի՞ վտանգավոր են հանրության համար, քան ՀՀ քաղաքացուն ոստիկանության բաժանմունքում կյանքից զրկելը: Չէ՞ որ այդ մարդկանցից շատերից ցուցմունքներ են կորզվել նույն մեթոդներով, որոնց գործադրման արդյունքում սպանվել է Վահան Խալաֆյանը: Ինչո՞ւ, ուրեմն, ՀՀ ոստիկանության խոսափողը հանդիսացող «02» հաղորդաշարը չի անդրադառնում վայ ոստիկանների ձերբակալության փաստին, ինչո՞ւ չի կարդում նրանց դատավճիռը, ինչո՞ւ հատուկ թողարկում չի իրականացվում` նրանց կալանավորման մասին հանրությանը իրազեկելու համար: Մի՞թե այն պատճառով, որ ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, որի դեմքից ղրղզական տարբերակի նկատմամբ կենդանական վախի նշաններ են ծորում, Վահան Խալաֆյանի մահվանից հետո ակնհայտ սուտ տեղեկություններ է տարածել կատարվածի վերաբերյալ, պնդելով, թե Վահանի վրա խոշտանգման հետքեր չկան: Եթե Ալիկ Սարգսյանին տեղի ունեցածի մասին հենց ոստիկաններն են սխալ տեղեկություններ հաղորդել, ուրեմն նա ոստիկանապետ լինելու իրավունք չունի, ուրեմն թույլ եւ անդեմ պաշտոնյա է, որին մատների վրա ֆռացնում են սեփական ենթակաները: Եթե ճիշտ են զեկուցել, ու նա դիտավորյալ փորձել է մոլորեցնել հանրությանը, ուրեմն` առավել եւս ոստիկանապետ աշխատելու իրավունք չունի, որովհետեւ հանրությունը հոգնել է ոստիկանական ստից: Նման իրավիճակում միակ արժանապատիվ քայլը, որ կարող է անել Ալիկ Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետի պաշտոնից հեռանալն է: Բայց նա նման քայլ, իհարկե, չի անի: Այն պարզ պատճառով, որ Վահան Խալաֆյանի մահվան օրերին Սերժ Սարգսյանի հրամանագրով, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանը նույնպես գեներալական աստղ ստացավ: Հովիկ Թամամյանը այն պաշտոնյան է, ում գրասենյակը 2007 թվականին դարձավ ՀՀ քաղաքացի Լեւոն Գուլյանի վերջին հանգրվանը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մայիսի 1, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Սամվել
    Մայիս 1st, 2010 at 15:17 | #1

    գ7-երի իշխանությունա էսոր Հայաստանում,ամենավերեվից մինչև ամենա ներքևը,ոնց կարա հրաաժրական տա,ով կթողնի ?,
    բոլոր հրահանգները ամենագլխավոր գ7-իցա գալիս:

  2. Jack
    Մայիս 1st, 2010 at 20:01 | #2

    Es 1981 tvin Erevany Petakan Hamalsarany usanox ei. Hamalsarani dimacy aygum zbosnum einq @nkerojs het. Mez motecan 2 mijahasak mard ev hravirecyn dimacy shenq@ (vostikanakan kam qnnchakan bazshin er) ebrev vkanery. Dserpakalel ein mi mard vor xuzarkutyan hamar petq er 2 vkannery storagrutyun. Menq vkanery derum einq pastoren.

    Chmanranalov manramasneery mej miangamic asem vor es inds kyanqum aydqan nvast chei zgazel inchqan ayd pahin. Qnnichneri mi vohmak er ankirt, tget, shnorqic zurk ev amen mekn uner mardaspany hayacq. Matnerin el gund gund voske mataniner. Es anmijapes zugaherner tara dranc ev Hamalsarany Iravabanakny usanoxnery mijev voronc handipum ei hamarya amen or, ev haskaca vor sranq et urodnery vordinern en pastoren u misht inds tanjum er ayn mitq@ vor vagh@ myus or ba sranq inch en darnalu?

    Isk aysorva ays qnnich darcac mardaspanner@ drancyc durs prcacnern en vor ankexc asac shat chem el zarmanum, parzapes cavum em…

  3. MM
    Մայիս 2nd, 2010 at 01:48 | #3

    @Jack
    Lav, asenq 1981 in sovetakan karger ein, hima ankax petutyun enq, u parq Astco mer Yerkir@ ayl azgerov lcvac chi. Nor, ankax petutyun enq, mite chka azgayin patvi zgacoxutyun, vor hay@-hayin spani? Che vor vostikan@ kochvac e orenq pashtpanelu hamar, voch te orinazancutyan? tamamyan@ vonc e ir yerexeqin nayum, vorpes msau? vor mi or mek@ mi pati tak ir yerxeqin u tornerin satkacni, vonc e tun mtnelu ed anasun@, kam es moris kochvac@- vonc e tun mtnelu? Dra hamar mez orenqi Yerkir e harkavor, vor bolor@ havasar linen ORENQI arach!

  4. Jack
    Մայիս 2nd, 2010 at 13:12 | #4

    Eeeee, hay hayin gndakaharuma or@ cerekov, Yerevany kentronum. Enchi masina xosq@. Ete Nikol-i pes eritasadin karan band qcen u pahen entex, dranq mard el kuten. Bayc amboxch cav@ nranuma vor es mardakerner verj chunen. chgitem inchqan serndapoxutyun petqa lini vor sranq maqrven. En el thsiht serndapoxutyun, voch te esorva pes vor datvum en aznvutyn qarozoxner@,spanvum en hamarcakner@, heranum en xeloqner… Ter Voxormyan stegh stegha texin…

  5. Մայիս 3rd, 2010 at 01:58 | #5

    DRA HAMAR PETKE AVELI YSHEX SKSENK PAYKAREL VOR VERCH TANK AYS HANCAVOR ISHXANYUTYAN@….ISK DRA HAMAR AMENEVIN PETKE CHE CAYRAHEX GORCOXYUTYUNERI MASIN MTACEL….AYL PETKE VOR CHALAREN DYS GAN HETAKRKRVEN KARDAN HAYKAKAN JAMANAK….EV MASNAKCEN BOLOR HAK-I MIJOCARYMNERIN……….PAYKARELYENK MINCHEV VERCH Y HAXTELYENK….ISK ETE AVELI CHISHT ARDEN HAXTELENK…..KANI VOR JOXOVYRD@ SKSELA BOLOR IR HARCER@ LYUCEL HAK-I MIJOCOV….

  1. No trackbacks yet.