> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԻՋԻՆ ՄԵՆԹԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

ՄԻՋԻՆ ՄԵՆԹԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Վահան ԽալաֆյանՎահան Խալաֆյանի հետ Չարենցավանի ոստիկանությունում տեղի ունեցածը կարող էր լինել ցանկացած այլ քաղաքացու հետ, ոստիկանության ցանկացած ուրիշ բաժնում: Եկեք խոստովանենք, որ մենք Վահանի մահվան մասին կարող էինք եւ տեղյակ չլինել, եթե նրա հարազատները այլ կտրվածքի մարդիկ լինեին: Համոզված եմ, այսօրինակ դեպքեր էլի են եղել, որոնք սակայն, փակվել են անաղմուկ, գեղական կարգով: Խնդիրն այն է, որ կատարվածը ամենեւին էլ կապված չէ ոստիկանության առանձին բաժնում տեղ գտած առանձին թերությունների հետ: Մի քանի գլոբալ խնդիրներ կանխորոշում են Հայաստանի ոստիկանությունում նմանատիպ դեպքերի հնարավորությունը: Առաջինը ոստիկանական եւ ընդհանրապես իրավապահ զանգվածի անգրագիտությունն է, ծայրահեղ անգրագիտությունը: Ոստիկանության օպերները, ավելի բարձրաստիճան եւ ցածրաստիճան պաշտոնյաները չեն տիրապետում իրենց գործունեությունը կարգավորող օրենքներին, չգիտեն, որ իրենց գործողություններում պետք է առաջնորդվեն օրենքով եւ հաճախ գործում են ոստիկանության մասին իրենց ունեցած պատկերացումների շրջանակներում: Այս իրավիճակը ավելի խորքային պատճառներ նույնպես ունի. ոստիկանությունը շատ հաճախ համալրվում է տարատեսակ բարդույթներ ունեցող անձանցով, ովքեր ուսադիր եւ զենք ունենալը համարում են ինքնահաստատման միակ հնարավոր ճանապարհ: Ոստիկանի աշխատանքը նրանք ընկալում են որպես ուրիշ մարդկանց նկատմամբ առավելություն ունենալու, ուրիշների վրա անսահմանափակ իշխանություն բանեցնելու, ուրիշներին արգելված արարքներ թույլ տալու միջոց: Ոստիկանության օպերի աշխատանքը ժամանակակից Հայաստանում բաժին է հասնում մեծամասամբ այնպիսի մարդկանց, ովքեր անհաջողություններ են ունեցել որեւէ օլիգարխի թիկնապահ-տուզիկ լինելու իրենց մանկական երազանքի իրագործման ճանապարհին:

Եւ նրանք, ահա, իրենց անհաջողությունների արդյունքում կուտակված մաղձը պարպում են իրենց ձեռքն ընկած երիտասարդների վրա, մանավանդ եթե այդ երիտասարդները, ի տարբերություն իրենց, «ես» ու ողնաշար են ունենում: Հայաստանի ժամանակակից միջին ոստիկանական օպերը մի կերպար է, որն ինքն իրեն գնահատված ու կարեւոր է զգում հինգ հազար դրամանոց պուտանկաների ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն ունենալու համար: Այս հնարավորությունն է, որ նրանց վստահություն է հաղորդում սեփական ուժերի նկատմամբ: Ոստիկանական բռնությունների հաջորդ կարեւորագույն խթանը քննիչների համատարած անգրագիտությունն է: Քննչական կոնտինգենտը, հիմնականում, զուրկ լինելով համապատասխան ինտելեկտուալ հնարավորություններից, ի վիճակի չէ աշխատել հանցանշանների, իրեղեն ապացույցների հետ, իրավիճակի վերլուծություն կատարել, հարցաքննել վկաներին եւ նրանց տված ցուցմունքներից համապատասխան հետեւություններ անել: Ու հատկապես մանր գողությունների եւ այս կարգի հանցագործությունների պարագայում, որոնց բացահայտման վրա աշխատում է քննչական, այսպես կոչված, ստորին խավը, բացահայտման որեւէ ինտելեկտուալ, օրինական եղանակ բացառվում է: Այստեղ գործի բացահայտման երկու մեթոդ կա. այսպես կոչված` կլյաուզնիկների, մատնիչների, մանր գործակալների տված բամբասանք-ինֆորմացիան, եւ խոշտանգումները, որոնց միջոցով ընտրված թիրախին ստիպում են խոստովանել իրականացրած, հաճախ նաեւ չիրականացրած հանցանքները: Վահան Խալաֆյանի հետ հենց սա է տեղի ունեցել. նրան սպանած ոստիկաններին թվացել է, թե Վահանը, ահա, ուր որ է կհանձնվի, ահա, ուր որ է` չի դիմանա, եւ կխոստովանի իր չկատարած հանցանքը: Իսկ Վահանը չի կոտրվել, իր չարածը չի խոստովանել (ի դեպ, որ նա նման անմարդկային խոշտանգումների ներքո չի կոտրվել, ամենավառ ապացույցն է, որ տեղի ունեցած հանցանքի հետ որեւէ կապ չունի): Ոստիկաններին, սակայն, թվացել է, թե, ահա, եւս մի քիչ սեղմեն` եւ նա կկոտրվի: Չի կոտրվել: Մնացածը գիտենք բոլորս: Եւ այս իմաստով, խիստ հասկանալի եւ ընդունելի է Վահան Խալաֆյանի մայր-ծնողի` Անահիտ Խալաֆյանի գնահատականը, թե ինքը հպարտանում է Վահանով: Չնայած ասածս ինչ-որ իմաստով երեւի գեղեցիկ չհնչի, բայց հաճելի է մտածել, որ Հայաստանում Վահանի նման պինդ տղերք կան: Ինչ վերաբերում է երկրիս քննչական զանգվածին, այս խավը ձեւավորված է հիմնականում սեփական ընտանիքներում գող եւ կաշառակեր հայրերի կողմից աննպատակ բթման դրված մամայի բալաներից, որոնց մի օր տեղյակ են պահել, որ իրենք իրավաբանականի, կամ ոստիկանության բարձրագույն դպրոցի, կամ որեւէ այլ բուհի ուսանող են, որոշ ժամանակ անց տեղյակ են պահել , որ նրանք ավարտել են բուհը, որոշ ժամանակ անց տեղյակ են պահել, որ իրենք արդեն քննիչ են: Այսպիսիները մի օր իրիգունն էլ տուն են գալիս, եւ տեղեկանում, որ իրենք արդեն ամուսնացել են իրենց ռայոնի դատախազի մեծ քթով ու բութ հայացքով աղջկա հետ, ինչը նշանակում է, որ պաշտոնի բարձրացման հնարավորություն կա, եթե աներ-պապայի հետույքը պրոֆեսիոնալ ձեւով լիզեն:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Ապրիլի 30, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Jack
    Ապրիլ 30th, 2010 at 03:38 | #1

    lavn es ely, xo zorov chy :-)

  2. nunu
    Ապրիլ 30th, 2010 at 04:38 | #2

    ՆԻԿՈԼ ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ՈՒԶԵՑԻ ԱՅԴ ՎԵՐՆԱԳՐԻ ՏԱԿ –ՄԱՅՐԸ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ Է ՎԱՀԱՆՈՎ– ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆԵԼ, ԲԱՅՑ ՉԿԱՐՈՂԱՑԱ: ԵՍ ՈՐՊԵՍ ՄԱՅՐ ՉԵՄ ՀԱՄԱԿԵՐՊՎՈՒՄ: ԵՍ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ ԲՈԼՈՐԻՑ

  3. MM
    Ապրիլ 30th, 2010 at 20:08 | #3

    Nikol jan, xosq chka ayn masin, vor achqicd vochinch chi vripum! Ed 5000 dramanocneri pahov el &shgrit es nerkayacrel. ayo, dranc anv&ar tiranal@ vostikannerin kam “txamardkanc ” mec inqnavstahutyun e talis… u, cavali past e…es ur enq hasel? es inch voxormeli vi&akum enq?…vonc enq handurjum es amen@?…xentanal kareli e…u MAYR e petq, vor es amenin dimana…nuyn@ Levon Gulyani patmutyunn e… Pastoren hasarak joxovurd@ harcakman e yentarkvum ev xujani koxmic, ev vostikanutyan koxmic… u es bolor@ ahazangelu gorc@ drvac e Qo ev mi qani LRAGROXNERI vra… Nikol, shunchs ktrvum e, ed banti pateric…Shut ara(!?), durs ari!

  4. գվիդոն
    Մայիս 1st, 2010 at 00:01 | #4

    Հարգելի MM.
    Հասել ենք էնտեղ, ուր մեզ քշել են ընդիմությունն ու իշխանություն ձեռ-ձեռի տված:
    Հանդուրժում ենք, որովհետև մենք սահմանադրական պայքարի ժողովուրդ ենք, սահմանադրությունը վախտին շատ հարգած լեվոնի քարոզով ու պասով:
    Խենթանալ պետք չի, ուղղակի հասկանալ է պետք, որ Նիկոլն ու “իր թիմը” այլևս կապ չունեն իրար հետ:
    Իսկ Նիկոլի բանտի դուռը միայն դրսից է բացվում: Բանալին էլ թե փալաս ՀԱԿ-ի, և թե բանտապահների ձեռքում է:
    Ղրղզ քրֆող ընդիմությունից ինչ եք ուզում՞: Եկեք շնորհակալ լինենք, որ Նիկոլը դեռ կենդանի է:

  5. Varuj
    Մայիս 1st, 2010 at 22:28 | #5

    Liovin Hamadzayn em gvidoni het!

  6. MM
    Մայիս 2nd, 2010 at 01:33 | #6

    @գվիդոն
    Xentanum em voch te sahmanadrakan &anaparhov gnaluc, ayl ays anmex yeritasard kyanqer@ es vampirnerin zohaberelu hamar. Isk Nikol@ ev @ndimutyun@ tim-tim chen xaxum, Nikoln el inchpes @ndimutyan koxmnkicner@ payqarum en AZAT U YERCHANIK HAYASTANI hamar!menq bolors el joxovrdi mi masnik enq. Inch e nshanakum “shnorhakal linenq , vor Nikol@ kendani e”? Nikoln es Yerkri amenaazat qaxaqacin e, u nra hamar serjiki el robiki el lakotnerin shan satak (mexm asac) kanem, yes inqs! Nikol@ mer vogin e! Nikoln inqn @ntrec ays &anaparh@! es pshot &anaparh@! U hpartutyamb tanum ir xach@! Nikol jan ,yerbeq chnahanjes! MER PAYQARN ANKASELI E, MER HAXTANAKN ANXUSAPELI!PAYQAR, PAYQAR MINCHEV VERCH!

  1. No trackbacks yet.