> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՐԻ` ՏԵՍՆԵՄ

ԱՐԻ` ՏԵՍՆԵՄ

Dollar Արմեն Հարությունյան (օմբուդսման)Ինքս չեմ տեսել, բայց ընկերոջս հորեղբոր տղայի աներձագը, որ Մոնումենտի կարուսելներից մեկի մեխանիկն է, լսել է, թե ինչպես է զբոսայգու այցելուներից մեկը մյուսին պատմում, որ երբ «Շանթ» հեռուստաընկերության եթերում Նվեր Մնացականյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին հարցրել է, թե արդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Մարդու իրավունքների պաշտպանը` դե Արմեն Հարությունյանը, խրոխտ պատասխանել է` իհարկե ոչ: Այս տեղեկությունը հաստատում է նաեւ մյուս ընկերոջս բաջանաղի հորքուրի ամուսինը: Ստացվում է, որ Արմեն Հարությունյանը, իրոք, նման բան է ասել: Ու հիմա, երբ օմբուդսմենը իր վրա նման պատասխանատվություն է վերցրել, ասել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ինքս ինձ հարց եմ տալիս. բա ես ո՞վ եմ, ինչի՞ համար եմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Օմբուդսմենի այս հայտարարության մասին մտածելուց հետո մեկ-մեկ մտածում եմ, ասում եմ` կարող ա՞ քրեական հանցագործ եմ, կամ մելկի ժուլիկ: Մտածում եմ` կարող ա՞ դասախոս եմ եղել ժամանակին, եւ ուսանողներիցս կաշառք եմ վերցրել` գնահատական նշանակելու համար: Ու քանի որ տեղական վալյուտային չեմ վստահել, կաշառքը մենակ դոլարով եմ վերցրել, դրա համար ուսանողները անունս դրել են Դոլար Արմեն: Ինչքան հիշողությունս քչփորում եմ, նման բան իմ կենսագրության մեջ չեմ հիշում, եւ որքան հիշում եմ` Դոլար Արմեն բոլորովին ուրիշ մարդու են ասում: Տեսնես ուր ա՞ էդ Դոլար Արմենը հիմա: Մտածում եմ` կարող ա՞ կողքի խցում լինի: Բայց որքան կարողացա ճշտել` ոչ կողքի խցում, ոչ դիմացի խցում, ոչ էլ որեւէ այլ խցում Դոլար Արմեն չկա: Չնայած` բազմաթիվ խցերում դեմ չեն լինի, եթե Դոլար Արմենը հայտնվի իրենց մոտ` կալանավորի կարգավիճակում: Խոսելու բան կա հետը` ասում են: Բայց մինչ հայոց արդարադատությունը կհասնի Դոլարին, չշեղվենք մեր թեմայից: Իսկ մեր թեման ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի այն հայտարարությունն է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Եթե դրանում այդպես համոզված է Արմեն Հարությունյանը, ուրեմն ես իրեն հրավիրում եմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` ինձ հետ հանդիպման, որպեսզի նա ինձ բացատրի իմ դատավճիռը, բացատրի, թե այդ ինչ քրեական հանցանք եմ գործել, որ հիմա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եմ` համարյա դատապարտյալի կարգավիճակով: Ես իրեն բացառապես իրավական հարցեր կտամ իմ դատավճռի մասին, իմ գործի մասին, քաղբանտարկյալ հասկացության մասին: Բայց մի պայման կա. ես հավայի չանա ծեծելու ժամանակ չունեմ. իմ ու Արմեն Հարությունյանի այդ խոսակցությունը, հարցուպատասխանը պետք է ձայնագրվի: ՄԻ պաշտպանը այս պայմանը պետք է ապահովի, ձայնագրման հնարավորություն ստեղծի, ու մեր զրույցը հետագայում պետք է տպագրվի թերթում, բուն ձայնագրությունը տեղադրվի ինտերնետում: Եթե համաձայն է այս պայմաններին, ուրեմն իսկապես հրավիրում եմ նրան նման կարեւոր խոսակցության: Հա, ի դեպ. այսօր զբաղված եմ, վաղը` նույնպես: Այնպես որ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կարող եմ ընդունել ամենաշուտը ուրբաթ օրը` օրվա երկրորդ կեսին: Իսկ Դոլար Արմենի մասին տեղեկություններ ունեցողներին խնդրում եմ այդ մասին հաղորդագրություն թողնել իմ կայքէջում` www. armtimes.com հասցեում, կամ էլ համապատասխան տեղեկությունները ուղարկել հետեւյալ հասցեով. ՀՀ, քաղաք Երեւան, Պուշկինի 56ա, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Կարծում եմ` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շռայլորեն կպարգեւատրի բոլոր նրանց, ովքեր նրան կօգնեն պարզել Դոլար Արմենի ինքնությունը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Ապրիլի 28, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. osan
    Ապրիլ 28th, 2010 at 16:52 | #1

    Mer bolori cave nranum e vor mi pashtpane angam korumpacvac e, yes inqs tesel em ayd haxordume, bayc zarmanalin ayn e,vor voch meke chi patkeracnum, vor toxnelov qez yev qez nmannerin bantum mer yerkire hasav ays orvan. Isk dolar Armene shat lav giti, vor du anmex es, bayc yete na hastater, vor du qaxbantarkyal es, apa myus ore khaytnver qo koxqin.

  2. Սամվել
    Ապրիլ 28th, 2010 at 18:19 | #2

    Մենակ թե գալուց առաջ թող ոռը լվա,կարողա տղերքը ուզենան թարմանան:

  3. zaven
    Ապրիլ 29th, 2010 at 13:28 | #3

    Et vor qo u qo nmanneri hamar Qocharyann u dataxaznery yngel ein Armeni hetevic lezut mcrel eir mi text hima blbul es ktrel?

  4. MM
    Ապրիլ 30th, 2010 at 21:16 | #4

    @zaven
    achqis, qo lezun misht el mi texum e…mi varkyan hanecir u …bernicd kext@ tapvec…enpes vor qeznic blbul chi stacvi, avelilav e lezut het mtcnes nuyn tex@…isk Armen Harutyunyani partakannutyunn e pashtanel mardu-ayn e Hayastani QAXAQACU iravunqner@…Te ov kngni nra hetevic - ed el hetevi xndirn e…

  1. No trackbacks yet.