> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՎԱԽԵՐԻ ԱՐԳԱՍԻՔ

ՎԱԽԵՐԻ ԱՐԳԱՍԻՔ

Հեղինակ` Արզօ

Հեղինակ` Արզօ

Իրավաբան Հրայր Թովմասյանը, որ սիրում է մեյդաններում ինքն իրեն «սահմանադրագետ» բարձր տիտղոսով պատվել, նախօրեին «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում տարօրինակ մեկնաբանությամբ է հանդես եկել:

Ինչպես հայտնի է, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Խաչատրյանը օրենսդրական փոփոխության նախագիծ է հեղինակել, որով առաջարկում է Ընտրական օրենսգրքում այսպիսի կետ ավելացնել. «Կուսակցական ցուցակներով ընտրված, բացառությամբ ցուցակի առաջին երեք համարների, թեկնածուների հասանելիք մանդատները տրվում են առնվազն մեկ տարի ժամկետով` պարտադիր պատգամավորական գործունեության համար»: Խոսելով այս փոփոխության մասին` Թովմասյանն ասել է, թե այդ մեխանիզմը հնարավորություն կտա, որպեսզի ընտրողները չխաբվեն, որպեսզի այն անձինք, ովքեր ընդգրկված են եղել համամասնական ցուցակում, առնվազն մեկ տարի պատգամավորական գործունեություն ծավալեն: Թովմասյանի նման մեկնաբանությունը կամ կոնյունկտուրային շահագրգռվածության կամ էլ իրավական գիտելիքների պակասի արգասիք է, եւ դա դժվար չէ ապացուցել: ՀՀ Սահմանադրության հոդված 67-ը սահմանում է, որ ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարում են, մասնավորապես, ԱԺ լիազորությունների ժամկետը ավարտվելու, ԱԺ-ն արձակելու, (…) հրաժարականի դեպքում: Խաչատրյանի առաջարկած օրենսդրական նախագիծը, ահա, Թովմասյանի մեկնաբանությամբ, համամասնական ցուցակներով ընտրված պատգամավորներին պետք է զրկի ընտրվելուց հետո մեկ տարվա ընթացքում հրաժարական ներկայացնելու հնարավորությունից: Դեռ մի կողմ թողնենք այն, որ օրենքով հնարավոր չէ որեւէ ժամկետով կասեցնել սահմանադրական նորմը: Տվյալ դեպքում ավելի կարեւոր հարց է ծագում. եթե համամասնական ցուցակով ընտրված որեւէ պատգամավոր պատգամավորական մանդատ ստանալուն հաջորդող մեկ տարվա ընթացքում հրաժարականի դիմում ներկայացնի, նրանք ինչ է` ծեծելով ստիպելու են ԱԺ պատգամավորի իր լիազորություննե՞րը կատարել, թե՞ նրա դեմ քրեական գործ են հարուցելու: Ի վերջո, չպետք է մոռանալ, որ նույն Սահմանադրության հոդված 66-ը ասում է, որ պատգամավորը օժտված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով: Եւ եթե խիղճն ու համոզմունքը նրան թելադրում են մանդատից հրաժարվել թեկուզ այն ստանալու հաջորդ օրը, որեւէ մեկը չի կարող նրան ստիպել հակառակն անել: Ի գիտություն սահմանադրագետ Հրայր Թովմասյանի, պետք է ընդգծել, որ ՀՀ Սահմանադրությունը ունի նաեւ հոդված 32, որը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ընտրության ազատություն»: Նույն հոդվածի վերջին մասի համաձայն. «Հարկադիր աշխատանքը արգելվում է»: Այսինքն, մարդուն չի կարելի հարկադրել աշխատանք կատարել, նույնիսկ պատգամավորի աշխատանք, սկսած այն պահից, երբ նա հրաժարվում է այդ աշխատանքից: Եւ հետո, եկեք պատկերացնենք մի այսպիսի իրավիճակ. որեւէ քաղաքական ուժ խորհրդարանում հայտնվելուց անմիջապես հետո կոալիցիա է կազմում եւ մասնակցություն ունենում կառավարության ձեւավորմանը: Այսինքն` նա չպիտի՞ հնարավորություն ունենա իր լավագույն կադրերին կառավարություն գործուղել, ինչ է թե նրանք արդեն մանդա՞տ են ստացել: Չէ՞ որ ցանկացած քաղաքական ուժ համամասնական ցուցակում իր լավագույն կադրերին է ընդգրկում: Կամ` այդ ինչո՞ւ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները ընտրողներին «խաբելու» հնարավորությունից զրկվում են, ինչպես արտահայտվում է Թովմասյանը, իսկ մեծամասնականով ընտրվածներին հնարավորություն է տրվում անարգել խաբել: Նախագծով այդ հնարավորությունից անարգել կարող են օգտվել նաեւ համամասնական ցուցակների առաջին երեք դեմքերը: Կարճ ասած` Թովմասյանի փաստարկները, մեղմ ասած, տարօրինակ են եւ իրականությունը թաքցնելու նպատակ ունեն: Խնդիրն իրականում այն է, որ ՀՀ գործող իշխանությունը արդեն երկար ժամանակ ձեռնարկում է քայլեր, որ հատուկ են միայն քայքայվող համակարգերին: Այս օրենսդրական նախաձեռնությունն էլ այդ շարքից է, եւ մեկ նպատակ ունի. ԱԺ պատգամավորությունը վերածել նշանակովի-ազատովի պաշտոնի, որ մեկ տարվա գործունեությունից հետո կուսակցական բոսերը իրենց դուր չեկած պատգամավորներին աշխատանքից ազատեն, եւ նրանց փոխարեն նշանակեն նորերին: Սա թափանցիկ երեւում է հենց նախագծի ձեւակերպումներից. եթե մանդատները տրվում են առնվազն մեկ տարի ժամկետով պարտադիր պատգամավորական գործունեության համար, մեկ տարուց հետո արդեն քննարկման ենթակա պետք է լինի դրանց հետագա գործել-չգործելու նպատակահարմարությունը: Այս պահին էական չէ, թե նշված ձեւակերպումը ինչպես են մեկնաբանում հեղինակները: Եթե այս օրենսդրական նախաձեռնությունը ընդունվի, հաջորդ քայլով արդեն «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կառաջարկվեն, որով կսահմանվի, թե առնվազն մեկ տարվա գործողությունից հետո ինչպես են երկարացվում ԱԺ պատգամավորների մանդատները: Այստեղ ահա, կտրվի մի ձեւակերպում, որ պատգամավորների մանդատները երկարացվում են խորհրդարան անցած կուսակցությունների կամ դաշինքների ղեկավար մարմինների որոշումների համաձայն: Ու եթե ղեկավար մարմինը որեւէ պատգամավորի մանդատը երկարացնելու որոշում չի կայացնում, նրա փոխարեն պատգամավոր է դառնում համամասնական ցուցակի հաջորդ համարը: Այսպիսի դրույթն, իհարկե, հակասահմանադրական կլինի, բայց ոչ ավելի, քան արդեն իսկ գոյություն ունեցող նախագիծը: Իսկ եթե ավելի կոնկրետ գնահատելու լինենք վերը նկարագրված նախագծի իմաստը, ակնհայտ է, որ այն Սերժ Սարգսյանի մտավախության արգասիքն է, թե ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ մի գիշերվա մեջ կանցնեն Ռոբերտ Քոչարյանի կամ մեկ ուրիշի կողմը: Սերժ Սարգսյանն ուզում է նման պատգամավորներին աշխատանքից ազատելու հնարավորություն ստանալ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Ապրիլի 24, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. MM
    Ապրիլ 27th, 2010 at 20:55 | #1

    Nikol jan, mianshanak hamadzayn em meknabanutyand het, bayc yes el im tarberakn unem. Sranq hamamasnakan cucak kazmelis mec gumarneri kasharq (kasharqi xostum) en vercnum, @st yerevuytin, vomanq xostanum en u ancneluc heto QCUM. Dra hamar el uzum en hnaravorutyun stexcel qcoxnerin patjelu hamar. Aysinqn mi gisherva @ntacqum hexapoxvoxnern el ed qcoxnern en.

  2. +1
    Ապրիլ 27th, 2010 at 23:22 | #2

    Ov kara sranc qci ay axper, sranq lcakneri u kompromatneri pakas chunen :)

  3. MM
    Ապրիլ 28th, 2010 at 10:48 | #3

    Ov karan chgitem, bayc vor irenq-irar qcum en ed past e…

  1. No trackbacks yet.