> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՂՐՂԶԵՄ ԶՔԵԶ

ՂՐՂԶԵՄ ԶՔԵԶ

Վահան Խալաֆյան«Մարդ կա մարդ ա, մարդ էլ կա պիջակը հանում ես, տակը մարդ չկա»: Դժվար է ասել` գիտի՞ այս ասացվածքը ՀՀ ոստիկանության պետ կոչվող Ալիկ Սարգսյանը, բայց որեւէ բան նրան չխանգարեց ապրիլի 14-ին հրավիրած ասուլիսի ժամանակ հանրությանը ստահոդ տեղեկություններ հաղորդել ոստիկանության Չարենցավանի բաժնում մահկանացուն կնքած Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքների մասին, եւ սեփական մունդիրին ամրացնել եւս մեկ գեներալական աստղ: Խալաֆյանի հոգեհանգստի օրը Սարգսյանի սուպերտոնական տրամադրությունը վկայությունն է այն բանի, որ ղրղզական սցենարը Հայաստանում ոչ միայն հնարավոր է, այլեւ հավանական, որովհետեւ ղրղզական սցենարներ կիրառվում են այն երկրներում, որտեղ մարդկանց հետ վերաբերվում են այնպես, ինչպես Վահան Խալաֆյանի հետ են վարվել, որտեղ Ալիկ Սարգսյանի նման ոստիկանապետեր կան, այնպիսի ոստիկանապետեր, որոնց բնորոշելու համար հարկավոր է ասել, որ ապրիլի 16-ը նրանց տոնն է, եւ այդ օրերին նրանք պառադի են դուրս գալիս: Ինչ վերաբերում է ղրղզական սցենարին, Բիշքեկում տեղի ունեցած իրադարձություններից ընդամենը մի քանի օր առաջ էր փախած նախագահ Կուրմանբեկ Բակիեւը հայտարարել, թե ազատությունն ու ժողովրդավարությունը ղրղզների համար չէ: Ու չնայած ղրղզական սցենարի մեջ իսկապես որեւէ ոգեւորիչ բան չկա, ՀՀ իշխանությունները բավարար չափով տառաճանաչ չեն հասկանալու համար, որ այդպիսի իրավիճակները իշխանական բեսպրեդելն է ծնում, եւ ոչ թե ինչ-որ երեւակայական մութ ուժեր: Եւ որպեսզի Ալիկ Սարգսյանը իսկապես բացառեր ղրղզական սցենարը Հայաստանում, հիմա արդեն առնվազն պաշտոնանկ արած պիտի լիներ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետին: Պետք է առնվազն պաշտոնանկ արված լինեին եւս մի քանի պաշտոնյաներ` ոչ միայն Չարենցավանի բաժնից, այլեւ Հանրապետության ոստիկանությունից: Բավարար չէ այս ամենը չի արել Ալիկ Սարգսյանը, դեռ մի հատ էլ հրապարակային ասուլիսի ժամանակ կասկածելի տեղեկություններ է հաղորդել Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքների մասին: Ու եթե պաշտոնապես հաստատվի այն, ինչ գրվել է մամուլում Վահան Խալաֆյանի դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքների մասին, ինքը Ալիկ Սարգսյանը նույնպես պիտի հրաժարական տա` հանրությանը հիմարացնել փորձելու համար: Եթե հրաժարական չտա, ուրեմն կարելի է երաշխավորել, որ այդպիսով ղրղզական սցենարը Հայաստանում շատ ավելի հավանական է դարձնում: Համենայնդեպս, եթե Ալիկ Սարգսյանը նախօրեին ընկներ «Ազատություն» ռադիոկայանի «Ունկնդրի ձայն» հաղորդաշարին զանգահարած քաղաքացիների ձեռքը, նրա վիճակը հաստատ ավելի լավ չէր լինի, քան էր Ղրղզստանի ՆԳ նախարարի վիճակը` հայտնի իրադարձությունների օրը: Իսկ մինչ այդ, Ալիկ Սարգսյանը հաղթանակ է տոնում ՀՀ եւս մեկ քաղաքացու` 24-ամյա Վահան Խալաֆյանի նկատմամբ, ու փաստորեն իր դեմքի ռոտֆելերյան արտահայտությամբ եւ մտքից առաջ ընկած լեզվով ՀՀ քաղաքացիներին ուղերձ է հղում` հույսները դնել միմիայն ղրղզական տարբերակի վրա: ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Varazdat
    Ապրիլ 20th, 2010 at 16:32 | #1

    Chenq moranalou nayev Alik Sargsyan mentin.

  2. Payqarox!!!
    Ապրիլ 20th, 2010 at 20:55 | #2

    +1

  3. nunu
    Ապրիլ 20th, 2010 at 21:48 | #3

    ԺՈՂՈՎՈՒՐԴ ԲԱՌ ՉԵՄ ԳՏՆՈՒՄ ԱՍԵԼՈՒ, ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻ ՄԵՋ ԽԵՂԴՎՈՒՄ ԵՄ ՈՒ ՄԵՋՍ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ՀՐԱՊԱՐԱԿԱԻՆ ՎԱՐՎԵԼ ԻՐԵՆՑ ՆՄԱՆ: ԱԼԻԿԻ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԵՏ ՊԵՏՔ Է ԱՅԴՊԵՍ ՎԱՐՎԵԼ ԵՎ ՀԵՏՈ ԻՐԵՆԻՑ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՎԵՐՑՆԵԼ: —ՍԱՄԱՍՈՒԴ—

  4. Լանա
    Ապրիլ 21st, 2010 at 08:28 | #4

    Իսկապես, խոսքեր չես գտնում: Խղճահարությունից ու անզորությւոնից սիրտդ պայթում է: Երբ մարդկանց ասում ես եկեք միասին պայքարենք էս տգետ բորենիների դեմ, չեն գալիս` տարբեր պատճառաբանություններով: Բայց միթե մենք հենց սրա դեմ չենք պայքարում ? Ժողովուրդը վրդովված է, բայց էդ վրդովմունքը ինչ որ ձևով պետք է մի հունի մեջ դնել: Հիմա միակ կազմակերպված ուժը ՀԱԿ ն է ու կարծում եմ պետք է արձագանքի գոնե էդ վայ ոստիկանապետի հրաժարականը պահանջելով:

  5. Varuj
    Ապրիլ 22nd, 2010 at 20:47 | #5

    Nikol jan tesnum es vor kirgizner@ aveli hayrenaser en…

  1. No trackbacks yet.