> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԽՈՍԻ՛Ր, ՀԱՅԿԱԿԱ՛Ն ԱՂԲՅՈՒՐ

ԽՈՍԻ՛Ր, ՀԱՅԿԱԿԱ՛Ն ԱՂԲՅՈՒՐ

Ընդամենը մի քանի օր առաջ լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը մեծագույն զարմանք ու տարակուսանք էր արտահայտում այն առիթով, որ, ինչպես ինքն էր նշում, որոշ հայաստանյան թերթեր ուղղակիորեն թարգմանում եւ տարածում են ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները: Նման քննադատություն իշխանամետ շատ թերթեր նույնպես հնչեցնում են, ժամանակ առ ժամանակ ոչ իշխանական մամուլին մեղադրելով այն բանում, որ նրանք ավելի շատ օգտվում են ադրբեջանական եւ թուրքական, քան հայկական աղբյուրներից: Հիշեցնում եմ` այս թեմային ինքը Սերժ Սարգսյանը անդրադարձել է ապրիլի 9-ին` Դիլիջանում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ: Հիմա եկեք վերցնենք ապրիլի 13-ի «Հայկական ժամանակ» օրաթերթը, եւ տեսնենք, թե ինչ է գրված առաջին էջին` Սերժ Սարգսյանի մեծ նկարի տակ: Իսկ գրված է, որ թերթի լրագրողը զանգահարել է ԱՄՆ, կապ հաստատել Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի հետ եւ նրան տվել շատ սովորական, այսինքն` ոչ ընդդիմադիր մի հարց. ինչպե՞ս է անցել Սերժ Սարգսյանի եւ Ռեջեփ Թայիփ էրդողանի վաշինգտոնյան հանդիպումը: Այս հարցին հայկական թիվ մեկ պաշտոնական աղբյուրի պատասխանը շատ կարճ է եւ կոնկրետ: «Չեմ կարող հրապարակել»,- ասել է Արմեն Արզումանյանը: Բնականաբար, վերջինս որեւէ բան չի ասել նաեւ ոչ պաշտոնապես, որպեսզի լրագրողը հնարավորություն ունենա «լավատեղյակ աղբյուրներին» հղում անելով ինչ-որ բան հաղորդի իր ընթերցողներին: Իսկ այդ նույն ժամանակ թուրքական մամուլն ու հեռուստատեսությունը պայթում էր ընդամենը մեկ ժամ առաջ ավարտված հանդիպման մանրամասներից:

Մինչդեռ Հայաստանի պաշտոնական աղբյուրները նույնիսկ իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին ավելին չեն ասել, քան «Հայկական ժամանակին»: Եւ ահա, որպես հետեւանք, հայկական մամուլը կրկին հեղեղված է այն տեղեկատվությամբ, որ մատուցում են «Միլիյեթը», «Հյուրիեթը», «CNNturk»-ը եւ այլն եւ այսպես շարունակ, որովհետեւ, ինչպես ասում են` սուրբ տեղը դատարկ չի մնում: Խնդիրն այն չէ, որ ոչ իշխանական մամուլը թուրքական աղբյուրներին է ավելի շատ վստահում, խնդիրն այն է, որ հայ հանրությունը, ընթերցողները զրկված են այլընտրանքից, մինչդեռ իրավունք ունեն իմանալ, թե այս ինչ են սարքում իրենց երկրի գլխին հայոց իշխանավորները: Կամ գուցե անսպասելի երջանկություն են պատրաստվում պարգեւել մեր երկրին: Եթե այսպես է, ինչու են ցանկացած հանդիպում, ի տարբերություն թուրքական եւ ադրբեջանական կողմի, պարուրում խորհրդավորությամբ ու գաղտնիությամբ` տպավորություն ստեղծելով, թե իրենք թաքցնելու ինչ-որ բան ունեն: Բայց պրոբլեմը միայն հայ-թուրքական, հայ-ադրբեջանական թեմաներով չի սահմանափակվում: «Հայկական ժամանակի» նույն լրագրողը նույն զանգի ընթացքում հարց է տվել այդ նույն Արմեն Արզումանյանին, թե որտեղ է Սերժ Սարգսյանը անցկացնելու իր կարճատեւ արձակուրդը, որի մասին հայտարարվել է մի քանի օր առաջ: Այս թեմայով լրագրողի տված հարցերին Արմեն Արզումանյանը ընդամենը երկու պատասխան է տալիս. առաջին պատասխան «Ոչ», երկրորդ պատասխան «Ավելին չեմ կարող ասել»: Խցակիցս ինձ հարցնում է. որեւէ երկրի նախագահի արձակուրդի վայրը պետական գաղտնիք համարվո՞ւմ է: Նա հարցը տալիս է ամենայն լրջությամբ, որովհետեւ նման տպավորություն է ստացել Արմեն Արզումանյանի` մեր թերթին տված պատասխաններից: Որեւէ երկրի որեւէ նախագահի արձակուրդ անցկացնելու վայրը պետական գաղտնիք, իհարկե, չի համարվում: Ընդհակառակը, պաշտոնյան պարտավոր է հանրությանը հաշվետու լինել, թե ուր գնաց, ինչ արեց եւ ինչ փողերով: Իմ տպավորությամբ եւ սուբյեկտիվ կարծիքով այսօրինակ իրավիճակները գաղտնիք դառնում են միայն այն դեպքերում, երբ բարձրաստիճան պաշտոնյան արձակուրդ կոչվածը պատրաստվում է անցկացնել Լաս Վեգասի կամ Մոնտե Կառլոյի կամ Բադեն-Բադենի կազինոներում: Գաղտնի է պահվում այն տեղեկատվությունը, որը կարող է բացահայտել, թե տվյալ անձնավորությունը մի գիշերվա մեջ երեք միլիոն դոլար է կրվել որեւէ կազինոյում: Ու եթե նման մի տեղեկատվություն հայտնվի թերթում, պետական պաշտոնյաները հաստատ վայնասուն կդնեն, թե հայբուդուր, խաբեց, աղավաղեց, ստեց ընդդիմադիր մամուլը: Ոչ թե երեք միլիոն է կրվել, այլ երկու միլիոն երեք հարյուր հազար: Իսկ մնացած 700 հազարը աշխատակազմի տղերքը պուտանկեքի վրա են խարջել: Բայց նման պուտանկեքին գոհացնելը բարձրացնում է մեր երկրի միջազգային հեղինակությունը, որովհետեւ պուտանկեքը այդ 700 հազարի դիմաց խոստացել են հայկական շահերը լոբբինգ անել օտարերկրյա կոռուպցիոներների հետ անցկացնելիք գիշերների ընթացքում: Ահա այսպիսին է նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը. ինչպես տեսնում եք, ոչ միայն թշերն են գործածության դրվում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

www.nikol.am

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. MM
    Ապրիլ 15th, 2010 at 19:40 | #1

    Nikol jan, qo yuraqanchyur hodvac - mi harvac e dranc tmplik tsherin…Qezanic shat dranc tsherin harvacox chka…Yete dranq patkaranq unenayin…

  2. Mleh Ishkhanian
    Ապրիլ 16th, 2010 at 10:44 | #2

    1. Sireli Nikol, vorpes Adanayi jarterin zoh gnatsadz arevmtahayeri zharangort yev turqerenin lavapes tirapetogh andz, petq e tsavov vkayem vor iroq, “Milliyet”-n ou “CNN Turk”-@ shat aveli arzhanahavat en qan “Hayreni” Hayloor”-@ kam porrotakhos ou stakhos “Hayots Ashkharh”-@; avelin` Guln ou Erdoghann el aveli legitim ou zhoghovrtavar en, indz hamar aveli @ntouneli, qan hayaspan serzhikn ou robik@, irents kharnampokh gyadeqi het miasin (dashnakner, HHK-akanner, BHK-akanner yev ayl pnakalezner.
    2. Hrashali gordz eq arel mshtakan kraki tak pahelov keghdzavor ou neng euro-yonjanerin, inch el stipets portugalatsi Suarechnerin, chqmeghakan namakov nerkayanalou Arachin Nakhagahin, dzeri takov el gangatvelov @nddimadir mamoulic. Ayt nvajman mech dzer avand@ medz e. Masonutyunic yev ayl hayaspan microb-neric jarakvadz yevropatsi aylaservadznerin yerpeq petq che vstahel. Misht hishenq hetevyal banadzev@: “Ov e aveli bozi tgha` russastan@, te` neng arevmutq@ (ex-albion@). Yes vstahum em miyayn hayastantsineri gitakits masin, tsavoq` poqramasnutyun.

  3. MM
    Ապրիլ 16th, 2010 at 19:44 | #3

    @Mleh Ishkhanian
    Vechin mitqd uxxem-Hayastani gitakic mas@ mecamasnutyun e, parzapes “ishxanutyun” che.

  4. Anonymous
    Ապրիլ 17th, 2010 at 00:40 | #4

    @Mleh Ishkhanian
    q-em gyulin el erdoxanin el, dranq en joxovrdavar?

  5. Mleh Ishkhanian
    Ապրիլ 19th, 2010 at 13:09 | #5

    @MM
    Ch@hamozetsir, sireli MM, bolorovin ch@hamozetsiq. Medzamasnutyun liner` “spandanots tarvogh kovi anmrrumchutyamb” CHER HANDOURZHI AYSQAN CHARIQ… kartatseq:

    Ինչու թուրքերը չէին համարձակվում նայել
    Սասուն Միքայելյանի աչքերին

    ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆ

    Մայիսի 9-ին լրանում է Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձը: Ինչ խոսք, իշխանություններն այս տարի եւս կհիշեն ու կտոնեն այդ հաղթական իրադարձությունն ու ինչպես միշտ համեստ ազատամարտիկների հաշվին գրանցված հաղթանակը կվերագրեն իրենց: Բնականաբար իշխանական լրատվամիջոցներն էլ իրենց հերթին պարտադրված չեն հիշի, թե Շուշիի ազատագրման ժամանակ առաջին գծում ովքեր են կռվել եւ ինչպես են կարողացել ազատագրել Շուշին: Կարճ ասած, Շուշիի ազատագրման պատմությունից միայն իրադարձության օրը չի այլափոխվել:

    Հավանաբար դա է պատճառը, որ Շուշին ազատագրող համեստ հերոսները տարիներ անց դարձան քաղբանտարկյալներ, ինչպես օրինակ նախկին քաղբանտարկյալ Ժիրայր Սեֆիլյանը եւ մինչ օրս անազատության մեջ գտնվող ՙՍասուն՚ ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, որին իշխանությունը զավթած վարչախումբը քաղաքական այլախոհության համար դատապարտեց 8 տարվա ազատազրկման: Ավելին, ազատազրկման ընթացքում նա երկու անգամ վիրահատվեց, որոնցից մեկը սրտի վիրահատություն էր: Մինչ օրս Սասուն Միքայելյանը գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում` բժիշկների վերահսկողության տակ: Ինչպես ցույց է տալիս ժամանակը, կյանքը սիրում է անակնկալներ մատուցել, թեեւ, շատ հաճախ անարդարացի: Բայց նաեւ պետք է ընդունենք այն հանգամանքը, որ Աստծո գործերն անքննելի են: Ինչեւէ, այսօր սեփական երկրում պատանդի կարգավիճակում է հայտնվել մի ազատամարտիկ, որի մասին անգամ թուրքերը լեգենդներ են հյուսել` նրան ՙՍեւ կակաչ՚ անվանելով, ինչը թուրքերի մոտ տագնապի, զգուշության խորհրդանիշ է: Ավելին, նրա գլխի համար հսկայական գումարներ են խոստացել: Իսկ նրանց խոստացվածը իրականություն չի դարձել ոչ թե այն պատճառով, որ նրանց մեջ համարձակներ կամ հնարամիտներ չեն գտնվել, այլ Սասուն Միքայելյանի հայրենասիրությունն ու նվիրվածությունը նրանց մոտ էլ է հարգանքի արժանացել: Թուրքերին հատկապես ցնցել է այն հանգամանքը, թե ինչպես է Սասուն Միքայելյանն իր զոհված եւ գերի ընկած ընկերների դիակների վերադարձի համար պայքարել, որպեսզի դիակները չպղծվեն հակառակորդի կողմից: Օրինակ, Սասուն Միքայելյանի ընկերները պատմում են, որ Շուշիի ազատագրման թեժ պահերին, երբ Սասուն Միքայելյանը եւս վիրավորվել է եւ գտնվել բժիշկների հսկողության տակ, բեկորները մարմնում շտապել է հակառակորդի դաշտ գերի ընկած ընկերների դիակները վերցնելու համար: ՙՓանոսյան Մերուժի եւ մյուս մեր մարտական ընկերների զոհվելու ժամանակ, երբ Սասունը վիրավոր վիճակում լսեց այդ լուրը, ընդդիմանալով բժիշկներին, այդ վիճակում մի քանի կիլոմետրեր հաղթահարելով սարեր անցավ եւ չխնայելով իր կյանքը կարողացավ թուրքերից ընկերների դիակները վերցնել, որ հանկարծ թշնամին չհամարձակվի պղծել՚,- պատմում են Սասուն Միքայելյանի մարտական ընկերները եւ ավելացնում, որ նմանատիպ դեպքերն անթիվ են եղել: Արշավիր Բոզինյանի դեպքը եւս տպավորվել է մարտական ընկերների մոտ: Նրանք պատմում են, որ երբ պատերազմի դաշտում բժիշկը ասել է, թե Արշավիր Բոզինյանը միեւնույն է չի ապրելու եւ վիրահատությունն ավելորդ է, Սասուն Միքայելյանը խղճի հանգստության համար համառել է, որ վիրահատությունը կատարվի: Այսօր Արշավիր Բոզինյանը շարունակում է պայքարել հայ ժողովրդի, ինչպես նաեւ իր կյանքը պատերազմի դաշտում փրկած ընկերոջ ազատության համար: Մարտական ընկերները նաեւ պատմում են, որ զոհված ընկերներին հանձնելուց էլ թուրքերը չեն համարձակվել նայել Սասուն Միքայելյանի աչքերին, եւ ինչպես անկեղծացել են նրանցից ոմանք, Սասուն Միքայելյանի աչքերում պատերազմի դաշտում կորցրած ընկերներին են տեսել:
    Իսկ անազատության մեջ գտնվելու ընթացքում Սասուն Միքայելյանը կորցրեց իր քրոջն ու եղբորը: Ավելին, հետապնդումները չեն դադարում նրա հարազատների նկատմամբ: Միքայելյանի քրոջը, որն աշխատում էր Ծաղկաձորի քաղաքապետարանում, ազատել են աշխատանքից Սասուն Միքայելյանի հայացքները կիսելու եւ նրա ազատության համար պայքարելու համար: Ինչ վերաբերում է նրա առողջական վիճակին, նա հարազատների հետ տեսակցության ընթացքում հավատացնում է, որ լավ է: ՙՆա այդ հարցում կոտրվող չի: Տեսակցություններին գնում ենք իր մոտ, ասում է` լավ եմ: Բայց, եթե լավ լիներ, մինչեւ այսօր չէր գտնվի դատապարտյալների հիվանդանոցում եւ գրեթե ամեն օր չէր գնա թե սրտաբանի մոտ, թե հանրապետական հիվանդանոց: Բժիշկները եւս մեզ հետ զրույցում ասում են, որ առողջական վիճակը լավ չէ, բայց իշխանությունները բժշկությունից էլ գաղափար չունեն, հակառակ դեպքում չէին շարունակի նրան պահել ապաքինման համար ոչ արդյունավետ պայմաններում՚,- մեզ հետ զրույցում նշեց Սասուն Միքայելյանի քույրը` տիկին Սուսաննան:
    Սասուն Միքայելյանի կնոջ եւ երեխաների համար, թեեւ, եւս շատ դժվար է համակերպվել նրա անօրինական ձերբակալման փաստի հետ, սակայն ժամանակը որոշ դեպքերում ակնթարթային, իսկ շատ դեպքերում էլ դարեր թվալով անցնում է: Նրա որդին հունիսին կավարտի իր զինվորական ծառայությունը, իսկ մյուս որդին եւ դուստրը դեռ սովորում են համալսարանում: ՙԻր ամբողջ կյանքը նվիրեց հայրենիքին, ժողովրդին, բայց այս իշխանությունները դա չգնահատեցին՚,- ավելացրեց տիկին Սուսաննան:
    http://www.hayqdaily.am

  6. Mleh Ishkhanian
    Ապրիլ 19th, 2010 at 13:16 | #6

    @Anonymous
    De anshousht, cheq nayum tourqakan aliqneri lratvakan togharkumner@, nayeq el` vstah em vor ches tirapetum daravor tshnamou lezvin (tourqern asum en` “sou akhar - deli bakhar…”); aylapes k@hamozveyiq vor Gyul-Erdoghan@, tsavoq, bayts iskapes aveli legitim en ou aveli zhoghovrtavar qan mer Hayreniq@ aspatakogh trqabaro bayts hayanoun helouzakner@ (ima` Robik, Serzhik & Company). Hakarrak@ pndel@ achqakaputyun e ou tgitutyun. Martnchogh.

  1. No trackbacks yet.