> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԱՀ ԻՄԱՑՅԱԼ` ԱՆՀԱՄՈՒԹՅՈՒՆ

ՄԱՀ ԻՄԱՑՅԱԼ` ԱՆՀԱՄՈՒԹՅՈՒՆ

Լեւոն Տեր-ՊետրոսյանՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ապրիլի 6-ի ելույթին հետեւեց Ռոբերտ Քոչարյանի ջղաձիգ արձագանքը, որից հետո հանդես եկավ նաեւ Սերժ Սարգսյանը: Այս հեռակա խոսակցությունների մեջ բոլորը երկու կողմ են տեսել` Լեւոն Տեր-Պետրոսյան` մի կողմից եւ Ս. Սարգսյան-Ռ. Քոչարյան` մյուս կողմից: Քոչարյանի եւ Սարգսյանի արած հայտարարությունների ուշադիր ուսումնասիրությունը, սակայն, ցույց է տալիս, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմությունը նրանց միակ հասցեատերը չէ: Քոչարյանն ու Սարգսյանը կարծես իրար նույնպես մեսիջներ են հղել: Տեղի ունեցածը հենց այսպես պետք է գնահատել, եթե իհարկե, այդ մարդիկ հասկանում են իրենց ասածների իմաստն ու ենթատեքստերը: Չի բացառվում, որ չեն հասկանում: Բայց նույնիսկ այս պարագայում ամենեւին ավելորդ չէ խոսել Քոչարյան-Սարգսյան զույգի հայտարարությունների տողատակերի մասին, քանի որ դրանք անկախ հեղինակների ցանկությունից, իրենց հարաբերությունների մասին որոշակի տեղեկատվություն են կրում: Ռոբերտ Քոչարյանն, ըստ այդմ, հայտարարում է, որ եթե ինքը որոշի վերադառնալ քաղաքականություն, այդ մասին կասի բաց եւ ուղիղ: Այս հայտարարությունն առնվազն նշանակում է, որ Քոչարյանն իր այսօրվա վիճակը քաղաքական առումով մեկուսացված, իներտ, պարապ է համարում: Ըստ այդմ` սա մի վիճակ է, որի հաջորդ քայլը պետք է լինի վերադարձը դեպի ակտիվ քաղաքական գործունեություն: Այսինքն, նման հնարավորությունը նա չի բացառում: Շատ ավելի կարեւոր է, որ Քոչարյանը, հաճույքով է խոսում իբր գոյություն ունեցող այն խուճապի մասին, որ իր կարծիքով համակում է ընդդիմությանը` իր վերադարձի մասին խոսակցությունների արդյունքում:

Ու չնայած Քոչարյանի տարածած հայտարարության նոմինալ իմաստը իր հյուսած ինտրիգների մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի պնդումները հերքելն էր, իրականում նա հաստատել է առաջին նախագահի ասածները: Տեր-Պետրոսյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանն օլիգարխներին համոզում է, թե Սերժ Սարգսյանն անճարակ է, եւ չի կարողանալու իշխանությունը պահել: Քոչարյանն իր պատասխան հայտարարության մեջ ուզում է ապացուցել, որ իր ցանկացած գործողություն ընդդիմությանը խուճապի է մատնում: Սա, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ օլիգարխներին ուղղված առաջին հրապարակային մեսիջը, որ տերպետրոսյանական ընդդիմությունը ԻՐԵՆԻՑ, միայն ԻՐԵՆԻՑ է վախենում, եւ իր ստվերը տեսնելիս խուճապի է մատնվում: Ահա թե ում մոտ պետք է պաշտպանություն փնտրեն Տեր-Պետրոսյանից վախեցողները: Այս հայտարարություններին Սերժ Սարգսյանի պատասխանը շատ ուշագրավ է. նա ասում է, որ Քոչարյանը քաղաքականությունից չի էլ հեռացել, որպեսզի հիմա մենք խոսենք նրա վերադարձի, այսինքն` ակտիվացման մասին: Ասել է, թե ըստ Սարգսյանի, Քոչարյանի վիճակն այնքան էլ իներտ եւ պասիվ չէ. նա ակտիվ է, բայց ակտիվ է այնքան, որքան հարկավոր է, այնպես որ ավելի ակտիվանալու, նման հնարավորության մասին խոսելու անհրաժեշտություն առանձնապես չկա, մանավանդ որ ազատ տեղեր գոյություն չունեն եւ չեն էլ նախատեսվում. Սերժ Սարգսյանն ասաց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որի տեղին է ներկայումս հավակնում Ռոբերտ Քոչարյանը, չի պատրաստվում պաշտոնանկ անել: Այս համատեքստում հետաքրքիր է դիտվում այն հրատապ այցելությունը, որ Սերժ Սարգսյանն իրականացրեց «Նաիրի» բժշկական կենտրոն, ուր վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես ինքն է պնդում, տեղափոխվել էր ճնշման տատանման պատճառով: Եթե վարչապետի հետ իրոք ոչ մի լուրջ բան տեղի չէր ունեցել, ուրեմն Սերժ Սարգսյանին, թերեւս, անհանգստացրել էր ոչ թե Տիգրան Սարգսյանի առողջական վիճակը, այլ այն, որ նրան հետազոտելու են տարել քոչարյանների ընտանիքին պատկանող բժշկական կենտրոն: Սերժ Սարգսյանը, թերեւս, ցանկացել էր Տիգրան Սարգսյանի ճնշումը չափելու գործողությունը հսկողության տակ պահել, որովհետեւ ոչ ոք իրենից լավ չի տիրապետում այն պարզ ճշմարտությանը, որ նույնիսկ ամենաառողջ քաղաքական գործիչները մեռնում են Ռոբերտ Քոչարյանին խիստ հարմար եւ անհրաժեշտ ժամանակացույցով:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Ապրիլի 14, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Mleh Ishkhanian
    Ապրիլ 14th, 2010 at 11:57 | #1

    …նույնիսկ ամենաառողջ քաղաքական գործիչները SPANVUM (մեռնում) են Ռոբերտ Քոչարյանին խիստ հարմար եւ անհրաժեշտ ժամանակացույցով: Past` “Hoktember 27″ yev 2.5 tasnyakits aveli qaghaqakan spanutyunner@ gharabaghyan clani koghmic llkvadz mer Hayreniqum.

  2. MM
    Ապրիլ 14th, 2010 at 20:17 | #2

    Nikol jan, amen inch tex@-texin nerkayacnum es, mez grelu tex ches toxnum Chnayac, kuzeyi anunnerov hisheinq zoherin. Im anhatakan verlucutyamb ayn sksvec Ashot Navasardyanov, Eduard Yegoryanov, Andranik Margaryan u Andranik Hovakimyann el, Trchunichn u komunist Badalyann el sranc zohern en,chmorananq Manuk Gasparyanin …Iharke imanalov es vampirneri aryan caravi masin, zarmanali e, vor aranc aryan azatvecin boloric(apacuyc@- hoktemberi 27n u marti 1n e + anhatakan spanutyunner@), ov xangarum er.

  3. MM
    Ապրիլ 14th, 2010 at 20:24 | #3

    …enpes,vor tox Tigran Sargsyan@ zguysh lini, ed hexuk@ misht ir sexanin e linelu…iharke xorhurd ktayi zguysh linel bolorin, ov ogtvum e ishxanakan kerakratashtic (tashti koxqin misht el apahovutyan hamar nranq “xmelu ban” pahum en).

  4. Ապրիլ 30th, 2010 at 10:04 | #4

    Sireli NIKOL BARILUYS. Aysor stacvec karces mitks poxancem kez…bazmativ namakner ynem kez grac. Sakayn drank aydpesel mnacelen txti vra. CHyxarkels yner pachar ko nkatmamb ynecac harganks ev nrbankatytyuns tyul cher talis…shabatva bolor orernel ko hetenk ko hodvacneri ko verlytyutyneri….hiacac amenangam shtapymem ko grvacner@ kisvel im shrjapati mardkanc het…kneres bayc yzymem asem mer shrjanaknerym ko masin vor harcen talis hars@ hnchyme ayspes(MER ATOMAYIN BOMBIC INCH KA?)ayspes asymen amenamec hargankov lcvac ko nkatmamb…mi xoskov tarber drakan vogevorvac drsevorymnerov kez ko xoskin spasyme hayastani azat kaxakaciner@…esor kano vor arajin angamnem kez grym vochmi harc chem yzym kez tal. Kam karcik artahaytel….yzymem noric asel BARI LUYS…ASTCO ACHK@ ANPAKAS LINI KO VRAYIC. Sranic heto hachax kgrem….angam kporcem naxkinym kez grvac namakners yxarkel…imaci chnayac hazaravor mardiken arden dra masin kez asel bayc eselem asym vor shat shat shat mardik amen or kez hamar axotymen……menk hayastani azat kaxakaciners kez shatenk sirym….y misht ko hetenk……chgitem aragin anganva hamar inchpes stacvec….anhamber kspasem ko patasxanin gone mek naxadasytyamb….der shat aselik ynem…..

  1. No trackbacks yet.