> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ЭТО НАМ ДАЛИ 15 СУТОК!!!

ЭТО НАМ ДАЛИ 15 СУТОК!!!

politprisoners

«քաղբանտարկյալներ» (լուսանկարը` Գագիկ Շամշյանի)

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի երեւանյան համաժողովից հետո, երբ ՄԻՄՖ-ը անսպասելի սկզբունքայնություն ցուցաբերեց քաղբանտարկյալների մասով, հայաստանցիների շրջանում ամենահաճախ հնչող հարցը հետեւյալն է. ի՞նչ ազդեցություն կունենա այդ արձանագրումը քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացի վրա: Այս շեշտադրումը իրականում այնքան էլ տեղին չէ, որովհետեւ անձամբ ինձ ու, համոզված եմ, նաեւ մյուս քաղբանտարկյալների համար կարեւորագույն հարցը լուծված, վերջացած է: ՄԻՄՖ երեւանյան համաժողովը, որտեղ ներկայացված էին աշխարհի 150 երկրներ պատվիրակող իրավապաշտպաններ, միջազգային հանրության, ողջ աշխարհի անունից մեզ պաշտոնապես ճանաչեց որպես քաղբանտարկյալ, այսինքն` երկու տարի ռեզինի նման ձգվող արհեստական ու անիմաստ բանավեճը` կա՞ն Հայաստանում քաղբանտարկյալներ, թե` ոչ, այլեւս ավարտվեց, ավարտվեց անասելի բարձր նոտայով, որն արձանագրում է, որ քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում անվիճելի է: Սրանից հետո արդեն, թող ներվի հանդգնությունս, բացարձակապես էական չէ` ազատ կարձակե՞ն քաղբանտարկյալներին, թե` ոչ: Դրսում եւ հատկապես իշխանությունների շրջանում սխալ պատկերացում կա. իշխանական շատ դեմքեր համոզված են, թե մենք յալվար ենք օր առաջ բանտից դուրս գալու հարցում: Նրանք սխալվում են: Մեր օր առաջ դուրս գալու հարցը ցավագին խնդիր է ազատության մեջ գտնվող մեր ընկերների, բայց ոչ երբեք մեզ համար: ՄԻՄՖ երեւանյան համաժողովից հետո, սակայն, դա արդեն ոչ այնքան ընդդիմության, որքան իշխանության պրոբլեմն է, որովհետեւ քաղբանտարկյալներին բանտում պահելու ամեն օրը թուլացնում է բռնապետությունը: Մինչեւ հիմա էլ էր թուլացնում, բայց հայ-թուրքական եւ այլ թեմաներով ճամարտակություններ անելը նրան մի տեսակ մանեւրելու, հարցը հակադարձելու, անդրադարձնելու, մեղմացնելու հնարավորություն էր տալիս: Հիմա արդեն կարող ենք վստահ լինել` նրանք զրկված են այդ հնարավորությունից, եւ կարելի է համոզված պնդել, որ աշխարհի ամենաճանաչված իրավապաշտպան կազմակերպությունների դաշնության կողմից արված արձանագրումը ի գիտություն է ընդունվելու ժողովրդավարական բոլոր երկրների իշխանությունների կողմից, իսկ վերջիններս հարցը ներառելու են Հայաստանի հետ բոլոր մակարդակի շփումներում, եւ որքան շատ «կռուտիտ» լինեն իշխանությունները, այնքան ավելի ու ավելի են խորացնելու Սերժ Սարգսյանի, որպես բռնակալ-իշխանագողի, միջազգային համարումը, այնքան ավելի ծիծաղելի վիճակի մեջ են դնելու իրենք իրենց: Այնպես որ` մեր համախոհներին հորդորում եմ առանձնապես չկենտրոնանալ այն հարցի վրա` կազատե՞ն քաղբանտարկյալներին, թե` ոչ: Այդ հարցի վերաբերյալ թող իշխանությունն ինքը տանջվի եւ տապակվի: Քաղբանտարկյալների հարցը հիմա արդեն նրանց պրոբլեմն է եւ ոչ թե մեր: Ճիշտ այնպես, ինչպես «Շուրիկի արկածները» հայտնի ֆիլմում. «Ты думаешь это мне дали 15 суток? Это нам дали 15 суток!!!»:

Հ.Գ. Նախօրեին ՄԻՄՖ նախագահ Սուեր Բելասսենի հետ հարցազրույցի ժամանակ Դոդի Պետոն նրան տեղյակ պահեց, թե Հայաստանում «ընդդիմությունը» եվրոպացիներին անվանում է «եվրոյոնջա»: Դոդի Պետոն մոռացավ եթերից բողոքել, որ այդ նույն «ընդդիմությունը» իրեն, այսինքն` Դոդի Պետոյին Դոդի Պետո է անվանում: Նաեւ համարում է Հայաստանի թիվ մեկ նատաշկա, որը, սակայն, չափից շատ լափելու պատճառով կորցրել է իր կանացի գրավչությունը եւ վաղուց հատել է այն սահմանը, որից հետո անվանվում են պառվաբոզ: Նույնը կարելի է ասել նաեւ Դոլար Արմենի մասին, որ նախօրեին ամրացրեց առաջատարի իր դիրքերը` չոլի պուտանկեքի հիթ-շքերթում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Ապրիլի 10, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Anonymous
    Ապրիլ 10th, 2010 at 12:24 | #1

    Ուղղակի ուրախ եմ, որ դու բանտում ես, որովհետև քո նմանները, ինչպես ցույց է տալիս պատմությունը, որևէ ստեղծագործ քայլի կամ նորմալ բանավեճի, մտքերի, գաղափարների քննադատության ընդունակ չեն, բայց շատ լավ կարողանում են վայրահաչել ու զազրախոսել : Էստեղ արդեն հավասար դժվար է գտնել, որովհետև նույնիսկ մեր ճահճացած լրագրողական դաշտում քեզ նման անմակարդակն ու անկիրթը եզակի դեպք է:

  2. yervand karapetyan
    Ապրիլ 10th, 2010 at 18:01 | #2

    Nikol xndaluc mera! es inches anum!!! ba mi ban ela moracel - ba esheri evrospartakiadan , kam evroesheri spartakiadan??!!!

    im u qo hogevor nerqnashxarhi xorutyamb evropain el amerikain el asel levon@ pattac unenk!

    amerikan kam evropan ova vor mez bardz arzeqneri masin daser ta, nrank iranc stamoqsic u shahic den@ urish kron chunen!!!

  3. Suren
    Ապրիլ 10th, 2010 at 22:38 | #3

    Verjn er !!!!!!!!!!!!!!!!!!!!!
    Apres, Nikol jan!!!

  4. HayQ (Armenia)
    Ապրիլ 11th, 2010 at 22:54 | #4

    @Anonymous
    Էս ինչ խելոքն ես դու…. Քո տեղը աշխարհը չգիտի, թե չէ այդպես կիրթ ու մակարդակով մենակ դու ես այս երկրագնդի վրա… Ամոթ ա, գոնե մակարդակ ունեցիր, նոր Նիկոլի պես տղքեին անուն տուր… Անամոթ պետք է լինել, որ ուզենաս ինչ-որ մեկը բանտում լինի իր չկատարած հանցանքի համար… Անարխիստ տականքներին չեմ սիրում էլի…

  5. nunu
    Ապրիլ 12th, 2010 at 02:50 | #5

    ANONYMOUS–ԻՆ, ՄԻԱՅՆ ԾԻԾԻԱՂԵԼ ԿԱՐԵԼԻ Է ՔՈ ԳՐԱԾԸ ԿԱՐԴԱԼՈՎ: ԴՈՒ ՇԱՏ ՈՂՈՐՄԵԼԻ ԵՎ ՍՏՈՐ ՄԱՐԴ ԵՍ: ԱՆԳԱՄ ՃԱՂԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ ՆԻԿՈԼԸ ԻՐ ՏՂԱՄԱՐԴԿԱԻՆ ԲԱՐՁՈՒՆՔԻ ՎՐԱ Է ԵՎ ՎԱԵԼՈՒՄ Է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ՇՆՉՈՒՄ Է ՄԱՔՈՒՐ ՕԴ, ԻՍԿ ԴՈՒ ԵՎ ՔՈ ՆՄԱՆՆԵՐԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼԻՆԵԼՈՎ ՄՏՈՎԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՔ ԵՎ ՇՆՉՈՒՄ ԵՔ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ ՕԴ: ՑԱՎՈՒՄ ԵՄ ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՔԱՆԻ ՈՐ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ԵՍ:

  6. Anonymous
    Ապրիլ 12th, 2010 at 09:51 | #6

    Կարծում եմ` թե դուք, թե մեր իշխանությունները իրար արժեք, մեկդ մյուսի հայելային պատկերումն եք: Իսկ խղճալ պետք է այն մարդկանց, որոնք ստիպված են հանդուրժել երկուսիդ առկայությունը հանրային կյանքում, բայց կյանքը չի սկսվում ու չի վերջանում ոչ մեկովդ, ոչ մյուսով, կյանքը շատ ավելի բազմազան ու հետաքրքիր է, դուրս եկեք ձեր սև ու սպիտակ աշխարհից, մի քիչ ուրիշ գույներ էլ տեսեք, մեղք եք, էդքան ատելություն ձեր մեջ մի պահեք, էդ ատելությունը բումերանգի պես ձեզ է հարվածելու, ապացույց` իշխանության և ընդդիմության վիճակը մեր երկրում: Չնայած գիտեմ, որ լրիվ իզուր եմ գրում, համոզված եմ, որ եթե էլի բացեմ էս էջը, նոր կարծիքներ կտեսնեմ, թե ինչքան ատելի, զզվելի ու ստոր են իմ նմանները: Ձեր գործն է: Ամեն մեկը դիմացինին չափում է իր լեզվամտածողության սահմաններում:

  7. MM
    Ապրիլ 12th, 2010 at 11:05 | #7

    @Anonymous
    Iharke arje es kyanqum ameninchi michov ancnel…Tox neri indz Nikol@, guce arjer bantum el gtnvel, vor sra nman ANANUNNER@_ANANUN el mnan. Barebaxtabar, Nikol@ chi hamapatasxanum ananuni vorakumnerin, parzapes ananun@ charutyun@ chi karoxanum zspel, mexq e ananun@, na der anun el chuni…u chi el unena…Nikol@ ir texum chi, parz e, bayc ir dirqum e MISHT! ANUNN el uni!

  8. Լանա
    Ապրիլ 12th, 2010 at 13:47 | #8

    Anonymous հո Պետրոսը չես?
    Ինչ էլ ասի Նիկոլը` արժանի եք:Այո, ժամանակ է գալիս, որ ամեն ինչ իր անունով պետք է կոչել:

  9. Վիշապ
    Ապրիլ 12th, 2010 at 14:24 | #9

    Իշխանություններին քննադատելու ձևերը շատ են։ Կարելի է մատնանշել իշխանությունների սխալները, արատավոր գործունեությունը, հանցագործությունները, դրանց հետևանքները, գաղափարների բացակայությունը կամ դրանց սխալ լինելը, միարժամանակ առաջարկելով նոր գաղափարներ, նոր մոտեցումներ, թեկուզ կարելի է և չառաջարկել։ Բայց նաև կարելի է պարզապես իշխանություններին ձեռ առնել, ծաղրել, իշխանություների սխալները վերածել հումորի երեկոյի, խրախճանական հոդվածներ գրել ու զվարճանալ իշխանությունների կամ իշխանամետերի վրիպումներով կամ հիմարություններով։ Եթե առաջին դեպքը բանավիճելու, գաղափարական դաշտի բևեռացման ու նոր գաղափարների ի հայտ գալու հնարավորություն է ստեղծում, ապա երկրորդ դեպքը բերում է միայն լճացման, այսինքն երկրորդ դեպքում միայն մնում է սպասել, թե իշխանությունների վերջը երբ է ինքնաբերաբար գալիս (իսկ այդպիսի բան հազիվ թե լինի), որ իշխանություններին ծաղրող ու ոչ մի նոր բան չառաջարկող մարդիկ գան իշխանության ու ինքնադրսևորվեն։ Նիկոլը ընտրել է երկրորդ դեպքը, այսինքն հիմնականում սևեռվում է իշխանությունների այս կամ այն ներկայացուցիչների կամ խմբերի գործողությունների վրա, որպեսզի զվարճալի, ծաղրող ու ծանակող հոդվածներ գրի, համարելով որ դա բավարար է, առանց մտածելու, թե միայն դրանով ինքը իշխանությունների հակակշիռ չի կարող ստեղծել։ Կարծում եմ առանց մականվան մեկնաբանողի դժգոհությունը դա էր։
    «Դոդի Պետո», «եվրոյոնջա», «նատաշկա», «պառվաբոզ», «չոլի պուտանկեք»… տիպի որակումներով հեղեղված անգաղափար հոդվածներով ոչ մի բանի էլ չի հասնի Նիկոլը, ու կմնա որպես … լրագրող էլ չի մնա։ Եթե «եվրոյոնջաներ» են, բա էլ ի՞նչ է ոգևորվել, որ այդ «եվրոյոնջաները» իրեն քաղբանտարկյալ են համարել։
    Լավ է, որ խայտաբղետ գողական տերմիններով հագեցած զվարճալի հոդվածների տակ ընդհամենը մի քանի հոգի են մշտապես «կեցցե՛ս Նիկոլ», «բռավո՛» գոչում, շատերը անտարբեր են, ինչը և բացատրության կարիք չունի։

  10. Սամվել
    Ապրիլ 12th, 2010 at 18:02 | #10

    Ջան,Նիկոլ ջան,մխեցիր պոլին:

  11. Սամվել
    Ապրիլ 12th, 2010 at 18:05 | #11

    Իսկ “Անոնյմոուս”-ը հենց այդ պուտանկեքի հիթ շքերթիցա:

  12. Սամվել
    Ապրիլ 12th, 2010 at 18:13 | #12

    Ուղղակի ուրախ եմ, որ դու բանտում ես, որովհետև քո նմանները, ինչպես ցույց է տալիս պատմությունը, որևէ ստեղծագործ քայլի կամ նորմալ բանավեճի, մտքերի, գաղափարների քննադատության ընդունակ չեն, բայց շատ լավ կարողանում են վայրահաչել ու զազրախոսել : Էստեղ արդեն հավասար դժվար է գտնել, որովհետև նույնիսկ մեր ճահճացած լրագրողական դաշտում քեզ նման անմակարդակն ու անկիրթը եզակի դեպք է:

    Էտ քո պազիվնոն,որ հայերեն թարգմանում ենք ստացվումա աննամուս չէ այ պուտանկա ?

  13. yervand
    Ապրիլ 12th, 2010 at 22:23 | #13

    vishap gald barov! irakanum bolo@ chen haskanum te qo mecapativ galust@ ays kayq iiiiinch urax lur !!!! zoxovurd asem uraxacek! amenevin petk chi vat zgal kam nuynisk porcel patasxanel vishapi gracnerin! nra estex grel@ MIAYN U MIAYN MEK BAN E NSHANAKUM: AVAZAKAPETUTYUN@ PANIKAYI MEG E MOTALUT VAXCHANMAN MTQI GITAKCMAN PATCHAROV!!!

    es putankeqin meydan en gcum miayn en zmanak erb arden zgum en vor vichak@ motenum e kritikakani!!

    ENPES VOR SHNORHAVORUM EM bolorid VISHAPI GALSTYAN KAPAKCUTYAMB!!!

    HAXTANAK@ MOT E!!

    PAYQAR!!!!

  14. yervand
    Ապրիլ 12th, 2010 at 22:24 | #14

    yev qani karox en tox uraxanan , qich e mnacel meka!!

  15. Armen M.
    Ապրիլ 13th, 2010 at 08:49 | #15

    Նիկոլին քննադատողներին մի հարց—ինչու էք ուզում պատրանք ստեղծել ,թե երկրում քաղաքական շատ նորմալ պայքար է ընթանում,իսկ ընդդիմության առաջնորդները իրենց սպառել են կամ նրանց հետ էլ չարժե հույսեր կապել ???Դուք ինքներտ էլ հասկանում եք,որ իշխանությունը բռնազավթվել է ,արյուն է հեղվել….քաղաքական պայքարը հավասար պայմաններում չէ,մի կողմում գաղափարներն են մյուս կողմում զինված բանակ,մենթեր,կարմիր գլխարկներ,դատարաններ,օլիգարխների ախրան զոմբիներ ու բոլորը ամենավերևների բարձր հովանու ներքո…:Այս կողմից անոնյումոսի կվթոցը նմանվում է իր տերերի“ցլամարտից հետո նրանց պոզերի խզբզոցների ու ճանկռվածքների մեջ արվեստի գոհարներ փնտրելուն:

  16. Վիշապ
    Ապրիլ 13th, 2010 at 13:47 | #16

    @yervand
    Շատ խնդալու էր, իսկ պատահաբար իմ այստեղ երևալը Քրիստոսի գալուստը չի ավետու՞մ:)) Մեղքս գալիս են այն մարդիկ, որոնք ավազակապետության վախճանը պայմանավորում են նշաններով, այսինքն իրենք իրենց դերը բացարձակապես չեն տեսնում դրանով միայն ապացուցելով սեփական ողորմելությունը։ Իմիջայլոց խորհուրդ կտամ աստղերի ու մոլորակների դիրքերն էլ հաշվի առնել։ Ուրեմն ես եկել եմ ավետեմ, որ ավազակապետությունը շուտով իրեն–իրեն փլվելու է, պատրաստվեք, որ առիթը բաց չթողնեք ասելու, որ հաղթել եք:))

  17. Payqarox!!!
    Ապրիլ 15th, 2010 at 20:31 | #17

    Vishapin:
    DU CINIK ES..joxovurd Vishap anunov cinik@ ev verevum comment toxac Anonymous@ nuyn erevuytn en, inch vor hech zugadiputyan nman chi en past@, vor erb stex haytnvuma es cinik@, miajamanak anpayman mi Anonymous nuynpes ira gracneri nman mi bana grum.de piti mi dzev hamaxoh unenalu patranq stexci CINIK@. mi ban el asem qez, erb Nikolin harc eir tvel u erb Nikoli@ patasaxnic 10-ov zro eir exel, mi inch vor jamanak hetqt cherevac stex,erevi nor nora dozan ancel, dra hamar shoxqt erevuma stex.

  18. MM
    Ապրիլ 16th, 2010 at 19:49 | #18

    @Payqarox!!!
    Parzapes antesi dranc.

  19. Վիշապ
    Ապրիլ 18th, 2010 at 14:57 | #19

    @MM
    «Պայքարող», անկեղծ ասեմ. մեղքս գալիս եք՝ դու, Նիկոլը, ձեր «համախոհները», որովհետև դատարկ քննադատական ծաղրից ու մեկ էլ ավազակապետության վախճանը ավետող հատուկ նշաններ որոնելուց ու գուշակություններ անելուց բացի ոչ ֆունդամենտալ գաղափարներ ունեք, ոչ էլ ռեսուրս։ Անկեղծ խորհուրդ կտամ. մի հետևեք թուլամորթ մարդկանց։ Նրանք ձեզ ճակատ կուղարկեն, իսկ իրենք կթռնեն, կհանձնվեն իշխանություններին, կչքմեղանան իշխանությունների առաջ, ճարահատյալ գործարքի էլ կգնան իշխանությունների հետ, իսկ դուք կմնաք բորտին։ Փաստերը ձեր առաջ են։ Շատ պայքարող ես, պայքարիր ամեն տեսակի դեմագոգիայի դեմ, լինի թե իշխանավորի կողմից, թե իրեն ընդդիմադիր համարողի կողմից։ Միշտ չի որ իշխանության ձգտողը ու իշխանություններին քննադատողը ժողովդրի համար օգտակար հայացքներ է ունենում, կամ իր քայլերը լինում են շահ ժողովդրի կամ որևէ արդյունք են տալիս։ Թեկուզ որ ինքը հավատում է, որ այդպես է։ Դրա համար սեփական ուղեղներդ աշխատացրեք, ոչ թե զուբրիտ արեք ձեր կարծիքով երևելի դեմքերի ասածները։

  20. MM
    Ապրիլ 20th, 2010 at 18:54 | #20

    @Վիշապ
    DEMAGOGIA!

  21. Payqarox!!!
    Ապրիլ 21st, 2010 at 21:02 | #21

    @Վիշապ
    Ba vor imanas du vonc es im mexq@ gali.ete hl@ ches jokel du stex anelu ban chunes, et vaynasunt urish tex kapi.

  1. No trackbacks yet.