ПРОЦЕСС ПОШЕЛ!!!
Չնայած այս մասին ոչ ոք չբարձրաձայնեց, բայց Հայ ազգային կոնգրեսի 2010 թվականի մարտի 1-ի հանրահավաքը կարեւոր հանգրվան դարձավ Հայաստանի վերջին տարիների ներքաղաքական կյանքում: 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հայտարարված հանրահավաքային դադարից ի վեր, իշխանական քարոզչությունը ներքաղաքական կյանքի մի դասավորություն էր նախագծում-նախապատրաստում, որը, նրանց պատկերացմամբ, իր մասին պետք է բարձրաձայներ հենց 2010 թվականի մարտի 1-ի արդյունքներով: Իհարկե, նախապես ոչ ոք ամսաթիվ չէր նշանակել, բայց ամբողջ խնդիրն այն է, որ դեռեւս 2009 թվականի մայիսին կարելի էր կանխատեսել, որ 2010-ի մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք է անելու, եւ շատ հաշվարկների ենթատեքստում հենց այդ օրն էր դրված: Եւ ահա, 2008-ի աշնանից Համաժողովրդական շարժման մարելու, Հայ ազգային կոնգրեսի տապալվելու, մարտավարական եւ ռազմավարական սխալների, նոր ընդդիմության ձեւավորման անհրաժեշտության մասին լայնածավալ քարոզչության հեռահար թիրախը 2010 թվականի մարտի 1-ն էր: Նշված քարոզչությունը պլանավորած անձանց մտածածով հենց այդ օրվա հանրահավաքի տապալումը պետք է առարկայացներ շուրջ տարիուկեսանոց քարոզչական արշավը, եւ սկսվեր քաղաքական դաշտից Հայ ազգային կոնգրեսի հեռացման եւ այսպես կոչված «նոր», այսինքն` հաճախորդների ընդդիմության ձեւավորումը: Սա էր պատճառը, որ, այսպես կոչված, «նոր ընդդիմության» հակակոնգրեսական քարոզչությունը թեժացավ հատկապես հունվար-փետրվար ամիսներին, այսինքն` մարտի 1-ի հանրահավաքին ընդառաջ: Բուն հանրահավաքը, սակայն, ուղղակի հօդս ցնդեցրեց իշխանության եւ չերեզ-չերեզով նրանց կից ուժերի ավելի քան մեկուկեսամյա քարոզչությունը, որի վրա հսկայական միջոցներ էին ծախսվել: Ու չնայած հանրահավաքից հետո իշխանական մի քանի օդիոզ դեմքեր այնուամենայնիվ բարձրաձայնեցին նախապես պատրաստած տեքստերը, այս պրոցեսը կայծակնային արագությամբ դադարեցվեց, որովհետեւ ծիծաղելի վիճակ էր ստեղծում` առաջին հերթին դրանք հնչեցնողների համար: Վիճակի ծիծաղելիությունն ավելի ակնհայտ էր դառնում, քանի որ իշխանությունները տիտանական ջանքեր էին գործադրել այդ օրվա հանրահավաքը տապալելու համար: Չստացվեց, մեղմ ասած` չստացվեց: Եթե նկատել եք, մարտի 1-ի հանրահավաքից հետո ինչ-որ դադարել են «նոր ընդդիմության» թեմայի մասին բուռն քննարկումները, եւ իշխանությունը այս իմաստով փակուղային վիճակում է հայտնվել: Մարտիմեկյան հանրահավաքի հետեւանքներից մեկը պետք է համարել նաեւ Ռոբերտ Քոչարյանի վերջին շրջանի ակտիվացումը:
Հանրահավաքից հետո իշխանական հայտնի ուժերը հասկացան, որ ՀԱԿ-ին քաղաքական ասպարեզից հեռացնելու ծրագիրը տապալված է վերջնականապես, եւ ընդհակառակը` ասպարեզից հեռանում են բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ նախատեսված էին «նոր ընդդիմության» դերի համար: Եւ այս իրավիճակի հարուցած անհանգստությունն է, որ իշխանության քոչարյանական թեւին անհանգստանալու եւ ջղաձիգ շարժումներ անելու առիթ է տվել: Նրանք հասկացել են, որ Կոնգրեսի գործողությունները համակարգված են եւ մանրակրկիտ ձեւով հաշվարկված, եւ ահա, գիտակցելով իշխանափոխության անխուսափելիությունը, փորձում են այդ գործը ավելի արագ իրագործել, քան դա մտնում է Հայ ազգային կոնգրեսի հաշվարկների մեջ: Այս ողջ պատմության, զարգացումների նրբությունն այն է, որ մարտի 1-ին հանրահավաքի եկած քաղաքացիներից շատերը չեն էլ արձանագրել, գիտակցել, որ Մատենադարանի հրապարակում իրենց ներկայությունն է հարուցել տեսանելի պրոցեսների մի հսկայական մասը: Սկսված պրոցեսները շատ ավելի սրվելու են ապրիլի 6-ին սպասվող հանրահավաքի արդյունքներով: Կասկած չունեմ, որ այդ հանրահավաքը նույնպես հզոր է լինելու, բայց ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ այդ հանրահավաքին իր մասնակցությունը կամ չմասնակցությունը արագացնելու կամ դանդաղեցնելու է պրոցեսները: Հիմա ամեն ինչ պրկված ու լարված է այնաստիճան, որ իրոք հարցերը կարող են լուծվել հանրահավաքի մեկ մասնակցի մակարդակում: Քավ լիցի, ապրիլի 6-ին իշխանափոխություն չի սպասվում, եւ սրանում է Հայ ազգային կոնգրեսի մարտավարության նրբությունը: Ըստ այդմ` իշխանափոխությունը իրադարձություն չէ, այլ գործընթաց, այսինքն` պրոցես: Եւ ինչպես ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը կասեր` процесс пошел !!!
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Ապրիլի 3, 2010














AMEN! QEZ AROXCHUTYUN NIKOL JAN!!!!
+1
Հրաշալի մեկնաբանություն: +1
Inchpes misht, Qo barcrutyan vra es, Nikol jan! Miayn kxndrei bacatrel ODIOZ-@…
@MM
http://ru.wiktionary.org/wiki/%D0%BE%D0%B4%D0%B8%D0%BE%D0%B7%D0%BD%D1%8B%D0%B9
@Քաղաքացի
shnorhakal em!