> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՔՇԻ ԹՈՒՐՔԻԱ

ՔՇԻ ԹՈՒՐՔԻԱ

Լեւոն Տեր-ՊետրոսյանՉորս միլիարդ դոլարը, թերեւս, բավարար գումար է ոչ միայն Նամիբիայում ադամանդահանքեր ձեռք բերելու եւ բորենիների կենսակերպով բնական պայմաններում հիանալու, այլեւ պատմությունը hետին թվով սրբագրելու համար: Նման եզրակացության հիմքը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի կողմից արած այն հայտարարությունն է, թե իբր Լեռնային Ղարաբաղը հայ-ադրբեջանական հակամարտության բանակցային գործընթացից դուրս է մնացել ավելի վաղ, քան Քոչարյանը հայտնվել է Հայաստանի նախագահի աթոռին: Մինչդեռ նա Հայաստանի նախագահ կարգվեց միայն այն պրոցեսների հետեւանքով, որոնք ծայր առան 1997 թվականին` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների արած առաջարկները ԼՂՀ իշխանությունների կողմից մերժվելուց հետո: Այդ առաջարկները, ի դեպ, համանախագահներն էին պաշտոնապես ներկայացրել Ղարաբաղի իշխանություններին, եւ այն ժամանակ բոլոր առաջարկները երեք կողմի էին ներկայացվում. Հայաստանին, Ադրբեջանին, Ղարաբաղին: Իսկ Մադրիդյան սկզբունքները, որ արդեն մի քանի տարի է քննարկվում են, ԼՂ իշխանությունները Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից են ստացել, այն էլ ոչ պաշտոնապես: Ռոբերտ Քոչարյանի անհանգստությունը հասկանալի է. հիմա արդեն Ղարաբաղի հարցը թեւակոխել է մի փուլ, երբ Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացից դուրս թողնելու քոչարյանական քայլի ծանր հետեւանքների մասին բարձրաձայնում է ոչ միայն ընդդիմությունը, այլեւ գործող իշխանությունը: Իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ղարաբաղին բանակցային գործընթաց վերադարձնելու բոլոր պահանջներին պատասխանում են կարճ ու հստակ` ԼՂ-ն բանակցային սեղանի մոտ ունեցած տեղից զրկվել է Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ, եւ հիմա բանակցային սեղանի շուրջ Ղարաբաղը կարող է հայտնվել միայն հայ եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների տեսքով: Իսկ ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղին բանակցությունների լիարժեք կողմ դարձնելը, որ տեղի ունեցավ 1994 թվականին, ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովի արդյունքում, կարելի է ԼՂ հարցում հայկական դիվանագիտության, Հայաստանի արտաքին քաղաքականության արձանագրած ամենամեծ հաջողությունը համարել: Հենց այդ գործընթացի արդյունքում է, որ Հայաստանը գործնականում կարողացավ զերծ մնալ միջազգային ճնշումներից, եւ հայկական կողմը մանեւրելու հսկայական դաշտ ստացավ: 1997 թվականի աշնանը, սակայն, երբ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանին ընդունեցին նախագահական արարողակարգով եւ, ըստ էության, օծեցին որպես ՀՀ ապագա նախագահ, դա չէր կարող իր գինը չունենալ, որովհետեւ ոչ ոք սիրուն աչքերի համար Ռ. Քոչարյանին Հայաստանի նախագահ չէր օծի: Այդ գինը Ղարաբաղին բանակցային սեղանի մոտից հեռացնելն էր, որովհետեւ բանակցային ձեւաչափում երկու հայկական կողմի գործոնը անհամեմատ դժվարացնում էր միջազգային հանրության գործը, հայկական կողմին դարձնում անորսալի եւ վերջինիս համար մեծ իմունիտետ էր ստեղծում միջազգային ճնշումների առաջ: 1997 թվականին թե´ Հայաստանը եւ թե´ Ադրբեջանը համաձայնել էին ԼՂ հարցի կարգավորման փուլային տարբերակը ընդունել որպես բանակցությունների հիմք:

Ու քանի որ Ղարաբաղը չհամաձայնեց դրան, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը հօդս ցնդեցին, եւ այստեղ է որ միջազգային հանրությունը որոշեց Ղարաբաղին դուրս թողնել բանակցային գործընթացից: Այս գործն իրագործելու համար կիրառվեց «Շուրիկի էֆեկտը». «նա ով մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի» տարբերակով: Միջազգային հանրության աջակցությամբ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում պալատական հեղաշրջում իրականացրեց, եւ իշխանություն ստանալու դիմաց Ղարաբաղին հեռացրեց բանակցային գործընթացից: Նրա այդ քայլի հետեւանքները հիմա են ջրի երես դուրս գալիս, եւ Հայաստանը, ըստ էության, զրկված լինելով մանեւրելու դաշտից, ստիպված է իր անունից մերժել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացված առաջարկները: Թե դա ինչ հետեւանքներ կունենա, այս պահին դժվար է ասել: Բայց Սերժ Սարգսյանն էլ պետք է իրեն հաշիվ տա, որ Մարտի 1-ի ոճրագործությունից հետո միջազգային հանրությունը ատամներով իրեն պահում-պահպանում է միայն մի բանի համար. որպեսզի նա ավարտին հասցնի Ռոբերտ Քոչարյանի սկսած գործը: Ի դեպ, 1998 թվականին, երբ Ղարաբաղը դուրս էր մնում բանակցային գործընթացից, Սերժ Սարգսյանը ամենեւին էլ ԺԷԿ-ի պետ չէր, այլ Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարար: Բանակցային գործընթացում Ղարաբաղի տեղը կորցնելով` Հայաստանը տանուլ տվեց իր ազգային անվտանգության կարեւորագույն բաղկացուցիչներից մեկը, որի շնորհիվ Լեւոն Տեր-Պետրոսյանը նոմինալ առումով «օկուպանտ բանակի» գերագույն գլխավոր հրամանատար լինելով, կարողացել էր պատերազմի ողջ ընթացքում Հայաստանի համար պահպանել «ժողովրդավարության կղզյակի» իմիջը: Մեծ հաշվով այդ իմիջի եւ Հայաստանն ու Ղարաբաղը տարանջատելու քաղաքականության շնորհիվ էր, որ Հայաստանը հաղթեց պատերազմում: Բայց քանի որ Վոյինը այդ տարիներին թերթ-մերթ չէր կարդում, այս մասին մի քանի օր առաջ է իմացել ու որոշել է հետին թվով սրբագրել պատմությունը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Մարտի 31, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. ananun
    Մարտ 31st, 2010 at 10:26 | #1

    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ․
    Մարդ, որի գաղափարներով կարելի է սերունդներ դաստիարակել․
    Մարդ, որին կարելի է համարել մեր ժամանակների ազատության սիմվոլ,
    Մարդ, որով պետք է հպարտանա յուրաքանչյուր հայ,
    Մարդ, որն այս իշխանությունների սարսափն է,
    Եվ վերջապես Մարդ, որը պայքարում է հանուն մեր երեխաների, որպեսզի նրանք վաղը ապրեն այնպիսի հայաստանում, որտեղ օրենքը կլինի հավասար բոլորի համար, որտեղ իշխանությունը կպատկանի ազատ, անկախ Հայաստանի քաղաքացուն։
    Ցավոք նման մարդիկ մեր իշխանություններին պետք չեն, նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի ՆԻԿՈԼԸ ազատության մեջ չհայտնվի և այդ քայլով նրանք ավելի կխիզախացնեն ՓԱՇԻՆՅԱՆԻՆ․․․․․․․

  2. MM
    Ապրիլ 1st, 2010 at 21:03 | #2

    @ananun
    +1!!!!!!!!!!.bayc; Nikol Pashinyan@ bazmics apacucel e, vor vochvoq u vochinch nran chi shexi ir uxuc! Nikol@ shat ashxatanq e tarel u sharunakum e tanel mer hasarakutyan het. Parq u pativ Nikolin u nran cnac Mor@!!!!!!!!!!!!

  1. No trackbacks yet.