ПОСОЛ ТЫ, ПОСОЛ!!!
Ենթադրենք` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը մի օր մոռանում է Հայաստանի իշխանության հետ ունեցած իր կապերի մասին, ասուլիս է հրավիրում եւ մի երկու ճշմարիտ խոսք ասում: Սերժ Սարգսյանը ջղայնանում է սրանից ու հրահանգում փակել Կապինոսին: Նույն երեկոյան, կամ էլ հաջորդ օրը, երբ Կապինոսը շաքարաքլոր ծծելով քայլելիս է լինում Երեւանի մայթերից մեկով` հանկարծ մի խումբ դիմակավոր անձինք բռնում են նրա ոտքերից ու ձեռքերից ու նետում իր հայրենի ռուսական արտադրության «06»-ի բեռնախցիկը: Ու մինչ դեսպան Կապինոսը «06»-ի զապաս պագրիշկային բացատրում է, որ ինքը բուձեդ ժալովացցա, որովհետեւ ու նեվո դիպլոմատիկ պասպող, բեռնախցիկը բացվում է, ու ոնց որ նրան այնտեղ նետել են, նույն ձեւով էլ հանում են: Կապինոսը տեսնում է, որ դիմակավորները երկու շարք են կազմել ու ինքը պետք է անցնի մարդկային երկու շարքերից կազմված միջանցքով: Այս միջանցքով անցնելիս Կապինոսին հարվածներ են հասցնում, զրկում անգամ շաքարաքլոր ծծելու հաճույքից: Ի վերջո նրան տանում են մի շենք, որը պարզվում է` ոստիկանություն է: Այստեղ անձնական խուզարկության արդյունքում Կապինոսի «գրպանից հանում են» նախապես այնտեղ նետված մի հարյուր գրամ հերոին տեսակի թմրանյութ: Հետո գալիս է մի հինգ հազար դրամանոց կնիկ-վկա, որը պնդում է, թե նույն օրը դեսպան Կապինոսից ոչ թե շաքարաքլոր է գնել, այլ տասը գրամ թմրանյութ. «Եկեղեցի էի գնում, մեկ էլ էս մարդը փողոցում մոտեցավ ասաց. «Կայֆ խոչի՞շ», ես էլ ասեցի «խաչու»: Ինքն էլ թե հինգ հազար դրամ տու` տամ: Տվի` տվեց»: Իմ քրեական գործում մի քանի վկա կան, որ նաղդ ասող են` փողին մուննաթ: Ես կկազմակերպեմ` կարճ ասած: Հետո էլ գալիս է մի ճմռթած ոստիկան, որն ասում է, որ Կապինոսը իրեն հրել-մրել է: Այս վկայությունների հիման վրա ոստիկանությունը կալանավորում է դեսպան Կապինոսին եւ մեղադրանք առաջադրում: Այս պայմաններում, ահա, արդյո՞ք դեսպան Կապինոսին հնարավոր կլինի քաղբանտարկյալ անվանել: Իհարկե ոչ, որովհետեւ Կապինոսը քաղբանտարկյալ կարող է համարվել միայն այն պարագայում, եթե նրան քաղաքական մեղադրանք առաջադրեն: Բայց դեսպան Կապինոսին տվյալ պարագայում առաջադրված կլինի թմրադեղերի ապօրինի վաճառքի եւ իշխանության ներկայացուցչին կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանք: Կապինոսի գործընկեր Կապիժոպը սույն իրավիճակը մեկնաբանելով կասի, որ միայն դատարանը կորոշի` Կապինոսը քաղբանտարկյա՞լ է, թե ոչ: Դատարանն էլ, ի դեմս Ժորա Վարդանյանի, կորոշի, որ Կապինոսը նարկոդիլլեր է, եւ հանցագործ: Ու Կապինոսին կուղարկեն իմ կամեռ: Այն ժամանակ, ահա, ես Կապինոսին կբացատրեմ, թե որտեղ են ձմեռում խեցգետինները:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Մարտի 25, 2010














Du demq es Nikol jan.
NIKOL xndaluc mera!!! inchpes misht parz u hancharex!
ASTVAC qez aroxchutyun ta!
Nikol, Du verjn es!!!
SHAT LAVN ER !!!
Մեր ազգի թափթփուկները միայն ծիծաղից են սարսափում: Կեցցես, Նիկոլ:
Ayo. Es euro-borrniknerin petq e miyayn dzaghrel, amenevin lourj chntounel. Narcoman el dours chga, karogh e verchum lourj veraberadzt euro-yonjan gay kam lesbian dours ga. Manto knknes. +1
шат харгум ем николин,цанканум уж ев димакаелу карохутюн. мер азг сатаруме кез.ко пайкар азниве ду арден патмутян меджес,менк кез миануменк.