> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱԶՄԱՑԵ´Ք, ԿՈՎԵՐ, ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է

ԲԱԶՄԱՑԵ´Ք, ԿՈՎԵՐ, ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է

Ազգային ժողովԴուրս եկեք փողոց եւ Հայաստանի պատահական քաղաքացիների հարցրեք, թե ինչ մտահոգություններ ու չլուծված խնդիրներ ունեն իրենք: Ինչն է նրանց խանգարում լիարժեք եւ բարեկեցիկ կյանքով ապրել: Համոզված եմ, մարդկանց գերակշիռ մասը որպես իրենց մտահոգող եւ հրատապ լուծում պահանջող հարց կհամարի օր օրի արձանագրվող թանկացումները, ապօրինությունների ու բեսպրեդելի անվերջանալի շղթան, դրամի գնողունակության անկումը, աշխատավարձերի, թոշակների ցածր մակարդակը, համատարած կաշառակերությունը, գործարարությամբ զբաղվելու անհնարինությունը եւ այլն եւ այդպես շարունակ: Հիմա էլ դադարեցրեք ՀՀ քաղաքացիների շրջանում իրականացված ձեր հարցումը եւ տեղափոխվեք երկրի խորհրդարան եւ տեսեք, թե ինչ նախագիծ են քննարկում եւ ընդունում հայրենի երեսփոխանները: Նրանք օրենք են ընդունում բարոյական վնասի նյութական փոխհատուցման մասին: Հիմա վերադարձեք փողոց, եւ ՀՀ քաղաքացիների շրջանում իրականացվող ձեր հարցմանը սոցիոլոգիական բնույթ տվեք: Սոցիոլոգիական այդ հարցման մասնակիցների 0,0000001 տոկոսն անգամ իրենց հուզող կամ հրատապ լուծում պահանջող խնդիրների շարքում չի նշի բարոյական վնասի ֆինանսական փոխհատուցման ինստիտուտի բացակայությունը: Սա մի հարց է, որ ՀՀ քաղաքացիներին ընդհանրապես չի հուզում, նրանք չեն լսել ու չեն էլ ուզում լսել նման խնդրի գոյության մասին: Իսկ երկրի խորհրդարանը, հիշեցնեմ, հենց այս քաղաքացիների շահերի, իրավունքների, անվտանգության եւ բերեկեցության ապահովման առաքելություն ունեցող մարմին է: Եւ ահա, բոլոր այդ քաղաքացիների սոցիալական, քաղաքական խնդիրները թողած` հայրենի երեսփոխանները ձեռնամուխ են եղել բարոյական իբր վնասի նյութական փոխհատուցման ինստիտուտը ներդնելուն: Այս օրենսդրական փոփոխությունը չի առնչվում հանրության շահերին եւ մտահոգում է միայն մամուլի բացահայտումներից շփոթված ու անհանգստացած կոռուպցիոն շերտին: Ասել է թե` օրենսդրական այս փոփոխությունը ընդունվում է ընդամենը մի 500 գլուխ խոշոր օլիգարխների եւ մանր իշխանագողի շահերը պաշտպանելու համար, ամեն ինչ արվում է, որ մամուլը վախենա գրել նրանց թալանի եւ անբարո ինքնության մասին: Հենց սրանում է այսօր գործող խորհրդարանի առանձնահատկությունը` նա չկա եւ չի եղել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերի արտահայտիչը, այլ ծառայում է մի 500 գլուխ խոշոր օլիգարխների եւ մանր իշխանագողերի շահերին, նրանց կողմից թույլ տրվող թալանը, կաշառակերությունն ու կոռուպցիան հովանավորելուն, նրանց քիլլերների կողմից իրականացված սպանությունների, նարկոբիզնեսի, հանցավոր ամենալայն գործունեության բացահայտումը հնարավորինս դժվարացնելուն: Սա խնդրի փաստացի կողմն է: Ինչ վերաբերում է իրավական մոտեցումներին, քավ լիցի, հեռու եմ այն մտքից, թե առաջին հայացքից քչերին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններով եւ խորհրդարանական գործունեությամբ հնարավոր չէ պաշտպանել հանրության ամենալայն շերտերի շահերը: Նման տարբերակ եւ օրինակներ շատ կան, իսկապես գոյություն ունեն: Բայց եթե հայրենի խորհրդարանը ուզում է այսօրինակ գործունեություն ծավալել` նոմինալ քչերի միջոցով շատերի շահերը պաշտպանելու մասին է խոսքը, ոչ թե պետք է 500 գլուխ խոշոր օլիգարխների եւ մանր իշխանագողերի մասին օրենք ընդունի, այլ Մարտի 1-ի զոհերի ընտանիքների սոցիալական երաշխիքների: Բարոյական վնասի նյութական փոխհատուցման ինստիտուտ ներդնելուց առաջ խորհրդարանը պետք է հետամուտ լինի Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները պարզելուն, պետք է իրենից կախված առավելագույնը անի` նման արդյունքի հասնելու համար: Այսպես կվարվեր երկրի խորհրդարանը, իրական խորհրդարանը: Բայց շուրջ հարյուր գլուխ խոշոր օլիգարխներից եւ մանր իշխանագողերից կազմված երեսփոխանական մարմինը պիտի զբաղվի երկիրը բռնազավթած մոտ 500 գլուխ խոշոր օլիգարխների եւ մանր իշխանագողերի շահերի պաշտպանությամբ: Վայելեք ձեր իշխանությունը, կովեր, բան չմնաց ձեր իշխանությանը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մարտի 20, 2010

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. MM
    Մարտ 20th, 2010 at 01:43 | #1

    baroyakan vnasi poxhatucum anbaroyakanneri hamar, isk duxt misht tex@ u gluxd bardzr, yexbayr!

  2. nunu
    Մարտ 20th, 2010 at 08:42 | #2

    ՆԻԿՈԼ ՋԱՆ ՔԵԶԱՆԻՑ ՉԷԻ ՍՊԱՍՈՒՄ, ՈՐ ԴՈՒ ԿՈՎԵՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՍ ՎԻՐԱՎՈՐԵԼ: ԿՈՎԵՐԸ ԴԱՇՏԻՑ ԽՈՏ ԵՆ ՈՒՏՈՒՄ, ԺՈՂՈՎՐԴԻՆ ԿԱԹ ԵՆ ՏԱԼԻՍ, ԼԱՎ ՄԱՐԴՈՒՆ ԷԼ ՏԱՐԲԵՐՈՒՄ ԵՆ ՎԱՏԻՑ ՈՒ ՔԱՑԻ ՉԵՆ ՏԱԼԻՍ: ԲԱՅՑ ԱՅՍ ՏԳԵՏՆԵՐԸ ԱՐԴԵՆ ԲԱՐՈՒՐ ԵՐԵԽՈՒ ԲԵՐԱՆԻՑ ԿԱԹՆ ԷԼ ԵՆ ԳՈՂԱՆՈՒՄ ԵՒ ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ ՄՈՐԸ ՍՏՈՐԱՑՆՈՒՄ, ՀՈՐՆ ԷԼ ՃԱԿԱՏԻՑ ԽՓՈՒՄ: ԵՍ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ԻՐԵՆՔ ՕԼԻԳԱՐԽ ՏԶԵՐ ԵՆ, ՔԱՆԻ ՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՐՅՈՒՆԸ ԾԾԵԼՈՎ ՈՒՌԵԼ ՈՒ ՓՔՎԵԼ ԵՆ ԵՎ ԱՐԴԵՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է ՊԱՅԹԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՆԵԼՈՒ: ԵՎ ԱՅՍՊԵՍ ՆՐԱՆՑ ԱՆՈՒՆԸ ՏԻԶ Է:

  3. Մարտ 20th, 2010 at 12:06 | #3

    5uteyuetu

  4. Մարտ 20th, 2010 at 12:07 | #4

    patahakana exel

  5. Mleh - Beirut
    Մարտ 20th, 2010 at 12:20 | #5

    Libananum Hayastani despanutyun@ (despan` Asot Kocharyan) Beiruti UNESCO srahum Aprili 1-3 kazmakerpum e Matenadarani dzeragreri tsoutsahandes.
    Ayt aritov mi yerktogh em handznelou despanin hetevyal bovandakutyamb:
    “Mi mteq hayots MSHAKOUYTI tajar@, kove’r - dzer@ “Hoktember 27″-n ou “Marti 1″-n e…”

  6. Mleh - Beirut
    Մարտ 20th, 2010 at 12:28 | #6

    nunu-in: Inch dipouk es grel, yeghpayr. Nrants mot statsvum e, vortev, chnayadz nakhkin azatamartikneri, mahapartneri, freedom fighter-neri, beghavor fidayineri, yerkrapahneri yev ayl lkhrokht “hayrenaserneri” aratutyan@, Hayastanum der chi dznvel mor halal kat dzdzadz mek@, vor es monghol-tatarakanneri paragloukhneric 1-2-in groghi dzots ougharker` mnatsyal khazhamouzhin matnelov pakhousti.

  7. asdf
    Մարտ 21st, 2010 at 00:42 | #7

    Nikol jan mi qich zgyush exi exbayr jan, hatkapes nkati unem hodvacid verji naxadasutyan@, srancic amen inch spaselia, @ndhup minchev qez vnasel@….

  8. Marianna
    Մարտ 22nd, 2010 at 00:02 | #8
  1. No trackbacks yet.