> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ФОТОГРАФИЯ 9 НА 12, С НАИВНОЙ ПОДПИСЬЮ НА ПАМЯТЬ…

ФОТОГРАФИЯ 9 НА 12, С НАИВНОЙ ПОДПИСЬЮ НА ПАМЯТЬ…

obama-erdoganԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մտադրությունները թափանցիկ են. նա մտադիր է ապրիլի 13, 14-ի կողմերը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպում կազմակերպել Վաշինգտոնում, նրանց ձեռքսեղմումների ֆոնին լուսանկարվել եւ այս լուսանկարն օգտագործել որպես փաստարկ` ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համար: Սա թերեւս իրադարձությունների զարգացման այն տարբերակն է, որ ձեռնտու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում ներգրավված բոլոր կողմերին` չեղած տեղը գոնե ինչ-որ մի արդյունք արձանագրելու նկատառումով: Չնայած սրան` այս տարբերակի իրագործումը այնքան էլ դյուրին չի լինի: Էրդողանը, մասնավորապես, ապրիլի 13, 14-ին Վաշինգտոն կմեկնի, եթե հստակ երաշխիքներ ստանա, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկության չի դրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւը: Բայց արդյո՞ք Բարաք Օբաման նրան այդպիսի երաշխիքներ կտա. հարցն այն է, որ այդօրինակ երաշխիքներ տալով` Օբաման ինքն իրեն կզրկի Թուրքիայի վրա ճնշում գործադրելու կարեւորագույն լծակից: Ավելի հավանական է, որ Օբաման այդ լծակը օգտագործի Էրդողանին Վաշինգտոն բերման ենթարկելու համար: Այսինքն, ԱՄՆ նախագահը կարող է Էրդողանին երաշխիքներ տալ, որ եթե վերջինս համաձայնի Վաշինգտոն մեկնել եւ այնտեղ Սերժ Սարգսյանի հետ հանդիպել, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի ընդունած 252 բանաձեւը կարժանանա 2000, 2005, 2007 թվականներին ընդունված այդօրինակ բանաձեւերի ճակատագրին, այսինքն ՆՊ լիագումար նիստում քվեարկության չի դրվի, ինչը սակայն, չի նշանակում, որ 2011-ին էլ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այդօրինակ նոր բանաձեւ չի ընդունի: Իսկ ընդհանրապես, վերջին շրջանի իրադարձությունները խայտառակ չափով խճճել են հայ-թուրքական հարաբերությունները: Ակնհայտ է, որ հենց ԱՄՆ վարչակազմի աջակցությամբ են եվրոպական մի շարք խորհրդարաններ ձեռնամուխ եղել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւերի քննարկումներին: Սրա նպատակը Թուրքիային ստիպելն է, որ վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, այդպիսով ազատվելով տարբեր երկրների խորհրդարաններում այդօրինակ բանաձեւերի քննարկումների գլխացավանքից: Բայց հիմա Թուրքիայի արտաքին քաղաքական դերակատարները չեն կարող հարց չտալ իրենց. եթե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը իրենց այդ գլխացավանքից չի ազատում, որտե՞ղ է երաշխիքը, որ վավերացումը, ապա եւ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը նման արդյունք կունենա: Ի վերջո, ֆորմալ առումով, հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ձեւավորումից հետո էլ որեւէ մեկը որեւէ երկրի խորհրդարանի չի կարող արգելել քննարկել Հայոց ցեղասպանության հարցը, համենայնդեպս` որեւէ մեկը Թուրքիային նման երաշխիք տալ չի կարող, մանավանդ` այսօրվա պայմաններում, երբ ԱՄՆ-ի եւ Շվեդիայի կառավարությունները հայտարարում են, թե իրենց երկրների խորհրդարաններում Ցեղասպանության հարցը քննարկվում է ի հեճուկս գործադիրի ցանկության: Ու եթե, ասենք, Շվեդիայի կառավարությունը ի վիճակի չէ սեփական խորհրդարանին համոզել, որ նա Ցեղասպանության ճանաչման հարցը չքննարկի, ինչպես պետք է նման դերակատարում ստանձնի հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովը` հատկապես ՀՀ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո: Այս ամենը վկայում է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու միջազգային ջանքերը հիմնարար ճգնաժամի շեմին են, որովհետեւ այս ընթացքում արձանագրությունները Թուրքիայի համար դառնում են ավելի ու ավելի անիմաստ: Ստեղծված իրավիճակի նրբությունն այն է, որ փակուղու հանգուցալուծման հնարավոր տարբերակները անխուսափելիորեն նվաստացուցիչ են լինելու կողմերից մեկի, այսինքն` Թուրքիայի կամ Հայաստանի համար: Այս գիտակցումն է, ահա, որ երկրաչափական պրոգրեսիայով մեծացնում է ագրեսիվ հռետորաբանությունը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, եւ «հանգուցալուծման անհնարինությունը» դարձնում իրադարձությունների զարգացման ամենահավանական տարբերակ: Եւ ուրեմն` Օբամա-Էրդողան-Սարգսյան լուսանկարը սպառնում է դառնալ այն առավելագույն արդյունքը, որին կարող է հասնել ֆուտբոլային դիվանագիտությունը: Ընդ որում, այդ լուսանկարը Օբաման կարող է օգտագործել ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառը օգտագործելուց խուսափելու համար, Էրդողանը կարող է պարծենալ, թե կասեցրեց 252 բանաձեւի հետագա քննարկումները, իսկ Սերժ Սարգսյանը կարող է գլուխ գովել, որ լուսանկարվել է Բարաք Օբամայի հետ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Մարտի 19, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. gegham
    Մարտ 19th, 2010 at 16:21 | #1

    knkarvi, kberi Qocharyani mot kpar&ena: te ba ches asi-negri het em nkarvel…

  2. MM
    Մարտ 19th, 2010 at 20:00 | #2

    Nikol jan, es hodvacicd heto, chem karcum, vor serjik@ nkarvi dranc het, lavguyn nkar@ kunena cicaxeli tesq, yete 3 ov el kangnac nkarven, kam serjiki glux@ chi yereva, kam serjiki glxi koxqerum klini obamayi u erdoxani porter@. Iharke ka naev nstac nkarvelu tarberak@, vori depqum serjik@ hastat mi ban kgci getnin u kporci vercnel, vor nkarum inq@ durs chga. YerRord tarberak@ parkac nkarveln e, vor@ es 3 musulmanneri hamar aveli gaytakxich klini, bayc chem karcum amerikaciner@ tuyl tan edpisi kadr tpagrvi…

  3. yervand
    Մարտ 19th, 2010 at 21:27 | #3

    MM+1

  4. Marianna
    Մարտ 21st, 2010 at 23:43 | #4

    +1

  1. No trackbacks yet.