ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ALEXANDER-Ի ՀԱՐՑԻՆ
Alexander-ի հարցը - Paron Pasinyan Cavum em vor Duq aysor ays anbaroyakanneri patandn eq ev cankanum em mez boloris Orenqi haxtanak! Harcs hetevyaln e! Paron Pasinyan incn er patcar@ vor Mer @nddimutyan arajnordner@ petrvari 26 i hanrahavaqic heto pah@ bac toxelov vijecrecin isxanapoxutyun@? Indz andzamb tvum e vor Cmah datvoxneri banak@ i dems nerkayis borenineri arandz joxovrdi lurj @ndvzman ev aryan cen herana, qanzi amen voq nerkayis isxanakan hamakargi hancagorc e ir zbaxacrac dirqov! Es andzamb zbaxvum em arevtrov ev karox em asel vor vicak@ HH um or@st ore motenum e cayrastican vati! Ardyoq jamanak@ ce Cayrahex zangvacner@ uxxordelu?
Նիկոլի պատասխանը - Սիրելի Ալեքսանդր. ինձ համար ճիշտն ասած հասկանալի չէ, թե ինչ նկատի ունեն մարդիկ, երբ ասում են, թե 2008 թվականի փետրվարի 26-ին ընդդիմությունը պահը կորցրեց: Ինչի՞ պահը: Եթե նկատի է առնվում, ասենք, նախագահական նստավայրը գրոհելը, պետք է ընդգծեմ, որ եթե ընդդիմությունը ցանկանար` դա կարող էր անել ե´ւ փետրվարի 21-ին, ե´ւ 22-ին, ե´ւ 23-ին, ե´ւ 24-ին, ե´ւ 25-ին, ե´ւ 27-ին, ե´ւ 28-ին, ե´ւ 29-ին եւ թե´ Մարտի 1-ին: Նկատի ունեմ` փետրվարի 26-ը այդ իմաստով ամենեւին էլ բացառիկ օր չի եղել: Խնդիրն այն է, սակայն, որ ընդդիմությունը իր առաջ նման խնդիր չի դրել, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս 2007 թվականի նոյեմբերի 3-ին երիտասարդության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ է հայտարարել, որ քաղաքական իր թիմը, իր համախոհները չեն գնալու «ցանկապատներ ջարդելու» ճանապարհով եւ չի գնացել, եւ իմ կարծիքով սա ճիշտ ուղեգիծ է, որովհետեւ կարեւոր է ոչ միայն իշխանափոխությունը, այլեւ այն իրավիճակը, որ երկիրը կունենա դրա արդյունքում: Իսկ արդյունավետ իշխանափոխությունը շատ ավելի լուրջ քաղաքական խմորումներ եւ պրոցեսներ է ենթադրում, քան շենքեր գրոհելը, ցանկապատներ ջարդելը, եւ իմ խորին համոզմամբ` այսօրվա պրոցեսները հենց այդպիսին են: Անկեղծ ասած, չեմ կիսում ձեր կարծիքը, թե ինչ-որ մեկը կասեցրել է իշխանափոխության գործընթացը, կամ այդ գործընթացը կասեցված է: Իմ կարծիքով, այսօր էլ մենք գտնվում ենք իշխանափոխության գործընթացի մեջ, որովհետեւ այն իշխանափոխությունը, որ մենք ենք ակնկալում` ենթադրում է նաեւ հանրության, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ներսում տեղի ունեցող փոփոխություն, մտածողության փոփոխություն: Եւ իմ պատկերացմամբ` այդ փոփոխությունը կատարվում է, տեղի է ունենում: Այսօր հանրության մի հսկայական հատված իր քաղաքացիական, քաղաքական պահվածքի դասերն է քաղում, եւ դա նույնպես ուսանելի է: Ինչ վերաբերում է այս իշխանության հեռանալ-չհեռանալուն, բոլոր արյունարբու բռնապետություններին էլ թվացել է, թե իրենք հավերժ են, բոլոր բռնապետներին ու բռնապետություններին էլ թվացել է, թե իրենք անխոցելի եւ անպատժելի են: Այդ բռնապետությունների շատ ու շատ հպատակների էլ է այդպես թվացել: Բայց պատմությունը ցույց է տվել, որ այսօրինակ նեխած համակարգերի փլուզումն անխուսափելի է, եւ այստեղ հարցը որոշվում է ոչ թե պահով կամ պահերով, այլ Ազատության համար մղվող պայքարի հետեւողականությամբ, սկզբունքայնությամբ: Նրանք, ովքեր խոսում են պահի, կորսված պահի մասին, Ազատության համար պայքարը պատկերացնում են իբրեւ սեզոնային աշխատանք: Ասֆալտ փռելը, կարտոֆիլ ցանելը, խոտ հնձելը ունի իր պահը, իր ժամանակը, սեզոնը: Իսկ Ազատության համար պայքարը չունի սեզոն, չունի պահ. այն շարունակվում է այնքան, քանի դեռ նպատակը իրագործված չէ: Լավագույն մաղթանքներս, սիրելի Ալեքսանդր:














+1
Apres, Nikol jan.
Nikol jan cavtt tanem DU URISHES
Snorhakal em Dzez Paron Pasinyan Dzer hamar ays djvar pahin aynuamenyaniv patasxanel im harcin, sakayn Duq im harcis @ndamen@ mi masin patasxaneciq;)
Paron Pasinyan Joxovrdi mi hskayakan zangvac aysor gtnvum e Xor@ tntesakan cgnajamum, hetevabar naev ayn mardik ovqer 2008 in cein haskanum pahi lrjutyun@ spasum en @nddimutyan hstak qaylerin ev incn amenic karevorn e
joxovrdi hatvacum anhatakan asxatanqneri anckacman ev bacatrman, miayn manrakrkit joxovrdi mej katarac asxatanq@ ev zangvacneri pahanjneri amboxjakan bardzracum@ indz tvum e noric havat knersnci mardkanc mej ev kmxi azatagrakan payqari @ndem ays criminal hamakargi.
I verjo incu cen katarvum nman manrakrkit asxatanqner?
Bolor tonavacarneri asxatoxner@, xantneri vardzakalneri mec mas@, nermucoxneri mec mas@ aysorva HH um kangnac en kam haskayakan vnasner krelu hasvin dimakayel , kam el pakel ayd biznesner@ Axr ayd mardik bavakanin kanonavor zangvac en voronc anusadrutyan e matnum HAK@……
Apsos vor im biznes@ tuyl ci talis indz araveln anel ev masnakcel HAK i asxatanqnerin
Bayc husov em amen ban barehajox klini ev menq kazatvenq mer Vocilneric!