> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵՎՐՈԷՇԵՐԻ ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱ

ԵՎՐՈԷՇԵՐԻ ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱ

ավանակներԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մի փոքր շտապեց. կարող էր մի քիչ էլ սպասել եւ ոչ թե զեկույց հրապարակել Հայաստանի դատարաններում տիրող իրավիճակի մասին, այլ միանգամից այդ փաստերը ներառել պատմության դասագրքերում, թե ահա` եղել են այսպիսի մութ ժամանակներ, այսպիսի մութ իշխանություններ, որոնք այսպիսի մութ գործեր են արել դատարանների միջոցով` արդարադատության անվան տակ: Նախօրեին հրապարակած բազմաչարչար զեկույցում տեղ գտած փաստերը, սակայն, դասագրքերում ներառելու համար շուտ է, իսկ «արձանագրված թերությունների» վերացմանը ծառայեցնելու համար` ուշ, որովհետեւ խնդրո առարկա գործերով դատավարությունները վաղուց ավարտվել են` իրենց հետեւից սպառելով ներպետական բոլոր ատյանները: Իսկ երբ բանը Եվրոպական դատարանին հասնի, «կամ էշը սատկած կլինի, կամ էշատերը»: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած զեկույցը, ըստ այդմ, անիմաստ է եւ անհեթեթ, որովհետեւ ՀՀ քաղաքացիներին վաղուց հայտնի եւ այլեւս կասկածի տեղիք չտվող փաստեր շարադրելով` եվրոյոնջաները չեն արել անգամ դրանից ուղիղ բխող եզրահանգումը. այն է` Հայաստանի իշխանությունները դատարանները օգտագործում են որպես բառիս բուն իմաստով բութ գործիք` քաղաքական հաշվեհարդարներ իրականացնելու համար: Ու դեռ քիչ է` անգամ այս վերլուծությունն արված չէ, եահկները որեւէ հանգուցալուծում չեն առաջարկում մոնիտորինգի ենթարկված այն գործերի համար, որոնցով քաղաքացիները ենթարկվել են կոնկրետ պատիժների, կոնկրետ պատժաչափերի: Ասենք` եվրոյոնջայությունը արձանագրում է, որ ահա այսպիսի, այսպիսի, այսպիսի անարդարություններ եւ ապօրինություններ են կատարվել այս, այս, այս գործերով: Հասկացանք, կատարվել են: Բայց այդ նույն գործերով մարդը դատապարտվել է ազատազրկման եւ այս պահին բանտում նստած է. դո´ւ, եվրոյոնջա, ի՞նչ ես առաջարկում, որ այդ մարդու հետագա ճակատագիրը ի՞նչ լինի: Պահանջու՞մ ես, որ այդ գործերով դատապարտված քաղաքացիները անհապաղ ազատ արձակվեն. չես պահանջում: Բա ի՞նչ ես առաջարկում. որ դատական համակարգը ենթարկվի բարեփոխումների՞: Էհ, եթե այդպես վերցնենք, աշխարհում կատարյալ դատական համակարգ չկա. դու ամերիկացի ես, ֆրանսիացի, գերմանացի, թե աշխարհի ուրիշ մի ծայրից, գնա նախ քո սեփական դատական համակարգը բարեփոխիր, եթե այսքանը արձանագրելուց հետո քո առաջարկած ելքը բարեփոխումն է: Բարեփոխման կարիք ունի աշխարհի ամենակատարյալ դատական համակարգն իսկ, բայց Հայաստանում խոսք չի կարող լինել դատական համակարգի բարեփոխման մասին, որովհետեւ գործ ունենք ոչ թե դատական համակարգի, այլ մի մեծ հանցավոր խմբավորման հետ, որի գլխին կանգնած հանցագործները դատում են Հայաստանի Հանրապետության իրավատեր քաղաքացուն: Եւ ուրեմն, այդքան երկարատեւ արձանագրումներից, մոնիտորինգներից հետո ինչո՞ւ են այդքան մեղմ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի դատական համակարգի նկատմամբ: Շատ պարզ մի պատճառով. հետմարտիմեկյան դատավարությունների մոնիտորինգ իրականացնելիս եվրոյոնջաների հոգսը ոչ թե ապօրինությունների ենթարկվող ՀՀ քաղաքացիներն են եղել, այլ Հայաստանի իշխանության նկատմամբ նորանոր կոմպրոմատներ հավաքելը, որպեսզի այդ կոմպրոմատները հետագայում տարբեր առիթներով օգտագործվեն ՀՀ իշխանություններին ավելի կառավարելի դարձնելու համար: Հիմա այդ իշխանությունը ականջները կախ սեփական նախարարություններում կաբինետներ է տրամադրում եվրոպական հատուկ ծառայությունների գործակալներին, նրանց անտանելի տոկոսների տակ գցում Հայաստանը, լուռումունջ նստած է Լեռնային Ղարաբաղի բանակցային սեղանի շուրջ եւ պատրաստ է շատ բան անել, միայն թե եվրոյոնջաները իր մասին ճշմարտությունը չասեն: Եվրոյոնջաներն էլ իրենց դարակներում երկար պահում են այս եւ այսօրինակ զեկույցները, փաստերը, իրողությունները եւ երբ արդեն դրա դիմաց ՀՀ իշխանություններից բավարար չափով զիջումներ են կորզած լինում` քաղաքական, աշխարհաքաղաքական զիջումներ, հրապարակում են իրենց դարակազմիկ եզրակացությունը. բարեփոխումներ են անհրաժեշտ: Տո լավ է~. էս ո՞ւր էիք, ապե, չէիք էրեւում ահագին վախտ: Ավետիս Հարությունյանը ձեր գրած զեկույցը կանվաներ «Էշերի եվրասպարտակիադա»: Կամ, որ ավելի հնչեղ է` Եվրոէշերի սպարտակիադա: Երկուսն էլ ճիշտ են, դուք որոշեք` կարճ ասած:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Մարտի 11, 2010

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. HAYK
    Մարտ 11th, 2010 at 03:29 | #1

    Հալալա քէզ Նիկոլ ջան ….. +1

  2. Marianna
    Մարտ 11th, 2010 at 12:03 | #2

    “Եվրոէշերի սպարտակիադա” iranc aveli dur kga..+1

  3. yervand karapetyan
    Մարտ 11th, 2010 at 15:58 | #3

    +1!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  4. Armen M.
    Մարտ 11th, 2010 at 20:47 | #4

    Նիկոլ ջան,համաձայն եմ քեզ հետ,բայց մի խնդրանք,էդ կակղամորթերին մի համեմատի էշի հետ…..էշն արժանապատվություն է մեկ-մեկ դրսևորում` “նաստ”-ի ձևով,դրանք էդքան էլ չկան…: Չեմ հասկանում էդ եվրակառույցները ինչի համար են ,եթե կոնյակով,չարազով բանով զեկույցներ,տեսակետներ,դիրքորոշումներ են “ճշտվում”:Եթե մենք դեռ նրանց աչքին աբորիգեն ենք` պտկերացնում են թե իրենք մեր աչքին ինչ են ???

  5. MM
    Մարտ 12th, 2010 at 12:08 | #5

    &ishtn asac, arachin hayacqic, indz tvac ,te nkarum mer ishxanakan kerakratashtic ogtvoxnern en, bayc hodvac@ kardaluc heto chem karox antarber mnal. Nikol jan, zayruytd haskanali e, bayc… Es yevroyonjaneri mot ach dzerqi bjishk@ dzaxi masin gaxapar chuni, asels ena ,vor sranq monitoringi xmbic en -monitoring en annum, ay kgan mardu iravunqi pashtpanner@ u mi arandzin yaluyt kgren datapartyalneri masov u … eli kgnan. u eli piti spasenq , te yevropakan artaqinov ov kga, vor xmbic u inch zekuyc kgri… Sranc gorc@ grelna u mek el karoxa mi qich pox tan , te datakan kam aysinch hamakarg@ es tulapayov lavacreq…u henc edtex khaytnven nkarum patkervac mer ishxanakan kerakratashtic lapox esher@ u mech-mech kanen.. u eli sayl@ texic chi sharjvi. esqan tanjvelus npatakn en e, vor pastem qo &shmartaciutyun@ Nikol jan; minchev Hayastani qaxaqacin-QAXAQACI chdarna,mer yerkir@ votqi chi kangni.

  6. Marianna
    Մարտ 12th, 2010 at 16:37 | #6

    @MM
    +1

  1. No trackbacks yet.